Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աղոթքների մասին
Իմաստասերներից մեկն Անտոն Արդարի առաջ կանգնած՝ ասաց. «Ինչպե՞ս ես ժուժկալում, ո՛վ հայր, Սուրբ Գրքի մխիթարությունից զրկված»: «Իմ գիրքը, ո՜վ իմաստուն»,– ասաց Անտոնը,– «բնության իրողությունն է, և միշտ կողքիս է, երբ կամենում եմ Աստծո խոսքը կարդալ»:     «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016   .....
Սկսիր քեզնից
Մի անգամ թագավորը որոշեց իր տերության հեռավոր շրջաններն այցելել, որտեղ նախկինում չէր եղել: Երբ սարսափելի հոգնած վերադարձավ երկարատև ու դժվարին ճամփորդությունից, ապա նրա ոտքերն այնքան էին ցավում, որ քայլել նույնիսկ չէր կարողանում: Դա առաջին անգամ էր, որ նա այդքան երկար քայլել էր քարքարոտ ճանապարհներով: Բայց քանի որ երկրի ղեկավարն էր, ապա չպետք է տառապեր մյուսների պես, ուստի մտածեց. «Պետք է հրամայեմ, որ բոլոր քարքարոտ ճանապարհները կովի .....
Միշտ արթուն և զգաստ լինելու մասին
Ամոնը երեք բան դրեց իր մտքում՝ ուսանելու հայր Անտոնից, և գնաց նրա մոտ: Երբ հասավ Անտոնի մոտ, մոռացավ ասելիքը և դարձավ վերստին իր խուղը: Երբ բանալին մտցրեց սողնակի մեջ, հիշեց այն և բանալին թողնելով սողնակի մեջ՝ կրկին ետ դարձավ և գնաց Անտոնի մոտ, իսկ Անտոնի լեռը ճանապարհի կեսին էր: Եվ Անտոնն իմանալով այդ՝ ասաց. «Ո՛վ Ամոն, դու հրեշտակ ես, քո անունը կխոսվի ողջ Եգիպտոսում»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Ձեր սիրո լույսը մի հանգցրեք
Մի կին գանգատվում էր հարևանուհուն իր ընկերուհուց, որն իրեն վիրավորել էր: Հարևանուհին էլ հանգստացնում էր նրան ու համոզում ներել ընկերուհուն: - Ներե՞մ, այն ամենից հետո, ինչ նա արե՞լ է ինձ: Ոչ, չարիքը չի կարելի ներել,- ասաց կինը:- Եվ ընդհանրապես, ես ինչո՞ւ պետք է սիրեմ ինձ չսիրող մարդկանց, ինչո՞ւ պետք է բարիք գործեմ, երբ շուրջս բոլորը խաբում են, դավաճանում ու ստորություններ անում: - Լավ, քեզ մի պատմություն կպատմեմ,- ասաց հարևանուհին:- Մի մարդ կար, .....
Աստվածային ուղիղ դատաստանի մասին
Հայր Թեոդոսն ասաց. «Եթե սեր ունենաս մեկի հանդեպ, և նա ընկնի պոռնկության մեղքի մեջ, ձե՛ռք մեկնիր նրան և բարձրացրո՛ւ` թե կարող ես, իսկ եթե հերձվածի մեջ ընկնի և չլսի քեզ ու ետ չդառնա, կտրի՛ր ու հեռու վանի՛ր նրան քեզանից: Միգուցե նրա հետ դանդաղես` քեզ էլ իր հետ դեպի անդունդը քարշ  տա»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ինչ ցանես, այն էլ կհնձես
Հեռավոր անցյալում մի իմաստուն կայսր էր կառավարում իր երկիրը: Երբ նա արդեն շատ ծեր էր՝ որոշեց հայտնել, թե ով է լինելու իր ժառանգորդը: Բոլորը կարծում էին, թե դա նրա զավակներից կամ ազգականներից մեկը կլինի, բայց կայսրն այլ բան էր մտածել: Նա հրամայեց իր երկրում ապրող բոլոր երիտասարդներին իր պալատ կանչել և նրանց հետևյալն ասաց. «Ես պետք է երկրի հաջորդ ղեկավարին նշանակեմ և որոշեցի, որ նրան կընտրեմ ձեզնից որևէ մեկին»: Մինչ բոլորն ապշած միմյանց .....
Անընչության կարևորության մասին
Ոմն հիվանդ ծեր կար, որին ընդունեց միաբանության վանահայրը, քանի որ կարիքները հոգալու համար ոչինչ չուներ: Միաբանության հայրապետը օթևան տվեց նրան և եղբայրներին ասաց. «Փոքր­ինչ նեղությո՛ւն քաշեք հիվանդի խնամատարության համար»: Հիվանդը ոսկով լի մի պուտուկ ուներ, որը, փորելով, թաքցրեց իր մահճակալի տակ: Այնպես ստացվեց, որ առանց խոստովանության՝ մեռավ: Նրա մահվանից և թաղումից հետո հայրապետն ասաց եղբայրներին. «Այդ անկողինը վերցրե՛ք այդտեղից»: .....
Ժամանակաշրջանները
Հնում մի տարեց մարդ էր ապրում: Նա չորս որդի ուներ և շատ էր ցանկանում, որ իր զավակներն իրենց շրջապատող աշխարհի մասին առերևույթ չդատեն: Նա երկար մտածեց այդ մասին և որոշեց նրանցից յուրաքանչյուրին ուղարկել իրենցից շատ հեռու աճող խնձորենին գտնելու: Ավագ որդուն ձմռանն ուղարկեց, երկրորդին՝ գարնանը, երրորդին՝ ամռանը, իսկ կրտսեր որդուն՝ աշնանը: Երբ նրանք վերադարձան, ծերունին նրանց միասին հավաքեց, որպեսզի պատմեն իրենց տեսածի մասին: Ավագ որդին .....
Չդատելու և ներելու մասին
Մեռնելու վրա էր Արեթաս անունով ոմն փարանացի եղբայր, որը կրոնավորության ընթացքում փոքր­ինչ ծույլ էր եղել: Նրա շուրջ նստած հայրերից ոմանք տեսնելով, որ նա խնդությամբ և զվարթությամբ էր ելնում մարմնից, եղբայրների հոգևոր շինության համար հարցրին նրան. «Հավատա՛, եղբա՛յր, ամենքս էլ գիտենք, որ ոչ այնքան զորեղ ջանացող եղար ճգնության մեջ, իսկ այժմ ինչպե՞ս ես այդպիսի հոժարությամբ գնում Տիրոջ մոտ»: Փարանացի եղբայրն ասաց. «Հավատացե՛ք, հայրե՛ր, .....
Ճանճը
Մի անգամ արևելյան տիրակալներից մեկը սկսեց մտածել, թե ինչպես ճանճերին վերացնի: Այդ միջատներն արդեն այնքան էին հոգնեցրել նրան, որ չէր կարողանում կենտրոնանալ երկրի հարցերի վրա: Ուստի, նա իր մոտ կանչեց բոլոր ծառաներին և կարգադրեց որևէ միջոց գտնել դրանցից վերջնականապես ազատվելու համար: Ծառաները լրջորեն մտահոգվեցին, քանի որ գիտեին իրենց տիրակալի խիստ բնավորության և պատիժների մասին, սակայն որքան էլ մտածեցին, չկարողացան որևէ միջոց գտնել: Այդժամ .....
Աստծուց վարձ ստանալու մասին
Պատմում էին ոմանք Պաիսիոսի մասին, թե մի անգամ, վերցնելով կողովը, գնաց կալը և տանուտերին ասաց. «Ինձ ցորե՛ն տուր»: Տանուտերը նրան ասաց. «Դո՞ւ հնձեցիր, հա՛յր»: Նա ասաց. «Ո՛չ, տե՛ր»: Տանուտերն ասաց. «Իսկ ինչպե՞ս ես կամենում ցորեն ստանալ, եթե չես հնձել»: Ծերը նրան ասաց. «Ի՞նչ է, ով չի հնձում` վարձ չի՞ ստանում»: Տանուտերն ասաց` ո՛չ: Ծերը ետ դարձավ իր ճանապարհով: Եղբայրները, տեսնելով հայր Պաիսիոսի արարքը, ընկան նրա առաջ` աղաչելով .....
Քարը
Կիսակառույց շենքի վեցերորդ հարկում աշխատող վարպետը ցանկացավ առաջին հարկում աշխատող բանվորին կանչել, սակայն շինարարության աղմուկի պատճառով վերջինս նրան չէր լսում: Բանվորի ուշադրությունը գրավելու համար վարպետը որոշեց մեկ ռուբլիանոց մետաղադրամ գցել, որն ուղիղ բանվորի ոտքերի տակ ընկավ: Վարպետը սպասում էր, որ բանվորը գոնե վերև կնայի, որպեսզի տեսնի, թե փողը որտեղից ընկավ, բայց նա այն լուռ գրպանը դրեց և շարունակեց աշխատել: Իսկ քանի որ վարպետին .....
Սուրբ նահատակության մասին
Պարսկական գերության մեջ էր Քրիստոս Աստծո սուրբ Հարության վանքի սարկավագ ոմն Եվսեբիոսը, որն ուներ երկու փոքր աղջիկ` մեկը ութ և մյուսը տասը տարեկան` շատ շատերից գեղեցիկ ու կայտառ: Անօրենը, սրանց տեսնելով այսպես գեղեցիկ, դիվական ներգործությունից դրդված ստիպում էր երկրպագել կրակին և շտապում էր հեռացնել նրանց Քրիստոսի հավատից: Եվ բերել տալով իր առաջ` կրակ վառեց և սկսեց շողոմել, շողոքորթել աղջիկներին և համոզել, որպեսզի իր հետ միասին երկրպագեն: .....
Աղոթքի ուժը
Նավաբեկությունից միայն երկու տղամարդ կարողացան փրկվել և լողալով մի անմարդաբնակ կղզի հասան: Նրանք որոշեցին, որ Աստծուն աղոթելուց և Նրանից օգնություն խնդրելուց բացի այլ ելք չունեն: Սակայն որպեսզի իմանան, թե ում աղոթքն է ավելի զորավոր, որոշեցին կղզին երկու մասի բաժանել և առանձին տարածքներում մնալ: Առաջին հերթին, իհարկե, ուտելիքի համար աղոթեցին: Առավոտյան նրանցից մեկը մի պտղատու ծառ գտավ իր տարածքում և կարողացավ քաղցը հագեցնել: Իսկ մյուսն .....
Հոգետես հայրերի մասին
Մեկ այլ սկյութացի ծեր բնակվում էր Պայեսիոսի լեռանը, և նրա մոտ Պաղեստինից մի դիվահարի բերեցին, և նա բժշկեց, իսկ նա նրան մատուցեց քուրձով լի ոսկի, սակայն ծերը չէր կամենում ընդունել, բայց տեսնելով, որ նա տրտմեց, դատարկեց քուրձը և ոսկին տվեց նրան և միայն դատարկ քուրձը վերցնելով իրեն՝ ասաց նրան. «Ոսկին տո՛ւր աղքատներին»: Քուրձն անթև զգեստ դարձրեց և երկար ժամանակ հագնում էր այն, որպեսզի հարվեր մարմինը, քանզի խիստ կոշտ էր այն:   «Սուրբ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․