Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Քահանան ու լոբին
Մեծ Պահքի առաջին օրը գյուղական մի քահանա քառասունինը լոբի դրեց գրպանը, որպեսզի ամեն օր մի լոբի դեն նետելով՝ որոշի պահքի ավարտը: Երբ երեցկինը լվանում էր քահանայի հագուստը, տեսավ, որ նրա գրպանը լի է լոբով: «Տեր Հայրը լոբի սիրում է, մի քիչ էլ ես ավելացնեմ, թող անուշ անի»: Եվ այդպես էլ արեց: Քահանան ամեն օր մի լոբի էր գցում գրպանից, բայց այն չէր ավարտվում: Մեծ Պահքն անցավ, բայց ոչ այդ գյուղի համար: Եվ մի օր գյուղացիները քահանային հարցրեցին. - .....
Օտարի հանդեպ ողորմած լինելու մասին
Ոմն մագիստրոս թագավորի հրամանով ճամփա ընկավ և ճանապարհին ընկած մի մեռել տեսավ, որ մերկ էր, գթաց նրան և իր հետ եղողներին ասաց. «Վերցրե՛ք իմ երիվարը և փոքր­ինչ առաջացե՛ք»: Եվ իջնելով` իր ներքնազգեստը հագցրեց մեռելին և ծածկելով նրան`գնաց: Օրեր անց նույն մագիստրոսին մեկ այլ թագավոր ուղարկեց՝ որպես պատգամաբեր, որը, մեկ օրում հասնելով քաղաք, ընկավ երիվարից, ջարդվեցին ոտքերը, և ընկավ անկողին: Թագավորը տեղեկանալով պատահածի մասին` բժիշկներին .....
Թողնե՛լ
Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ռուսական գյուղերից մեկում մայրը որդուն ռազմաճակատ էր ճանապարհում: Որդին եկեղեցական կյանքից հեռու էր և վզին խաչ չէր կրում: Մայրը, նրան օրհնելով, վզից մի խաչ կախեց և խնդրեց ոչ մի դեպքում չհանել այն: Երիտասարդը հետևեց մոր հորդորին և ողջ ընթացքում մարտնչեց խաչը վզին: Այնպես պատահեց, որ նա իր ընկերների հետ շրջապատման մեջ ընկավ, այնուհետև գերեվարվեց գերմանացիների կողմից: Բոլոր գերիներին երկար շարքով կանգնեցրին .....
Աղոթքի մեջ հարատևելու մասին
Հայր Մակարիոսը չորս ամիս ամեն օր գնում էր ոմն եղբոր մոտ, որպեսզի խոսի նրա հետ, բայց ոչ մի անգամ չէր գտնում նրան աղոթքներից ազատ: Եվ զարմանալով` հայր Մակարիոսն ասաց. «Ահավասիկ, երկրային հրեշտակ է»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Փառասիրության մասին
Մի անգամ ուղղափառ արքան շքեղ խնջույք կազմակերպեց իր բոլոր իշխանների և ծառաների համար՝ ցույց տալով արքայության ողջ հարստությունն ու իր մեծության փայլը: Պալատը զարդարված էր ոսկով ու արծաթով, մարմարե սյուներով ու մետաքսե վարագույրներով: Խմիչքը մատուցվում էր թանկարժեք անոթների մեջ և նույնիսկ դրա առատության մեջ էր երևում արքայի հարստությունը: Երբ արքան մի քիչ գինովցավ, իր իշխաններին ասաց. - Կամենում եմ, որ գնահատեք ինձ և ասեք, թե ինչ արժեմ .....
Արթնություն մինչև վերջին շունչը
Ոմն սուրբ այր վախճանվելու վրա էր: Նույն պահին, երբ պետք  է ավանդեր հոգին, սատանան կանգնեց նրա առաջ և ասաց. «Դու ճողոպրեցիր իմ ձեռքից»: Եվ ծերն ասաց. «Ես դեռևս չգիտեմ, Աստված գիտե»: Մինչև այդ պահն անգամ արթուն էին սուրբ հայրերը, որպեսզի երբեք չպարծենան:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Մենք ընկերներ ենք
Պատմում են, որ պատերազմի ժամանակ մի փոքրիկ վիետնամական գյուղում արկերն ընկան ուղիղ մանկատան վրա, որը միսիոներների խումբն էր տնօրինում: Բոլոր միսիոներներն ու մի քանի երեխա զոհվեցին, իսկ երեխաներից մի քանիսն էլ վիրավորվեցին, այդ թվում մի ութնամյա աղջիկ: Գյուղացիները հարևան քաղաքից բժշկական օգնություն խնդրեցին, և վերջապես մի ամերիկացի ռազմական բժիշկ ու բուժքույր եկան: Հետազոտությունները ցույց տվեցին, որ աղջնակի վիճակն ամենածանրն է, և .....
Կարող էիր, ինչո՞ւ չարեցիր
Հայր Ամոնը մի անգամ պատմեց. «Ես և հայր Բիտիմը գնացինք հայր Աքիլասի մոտ և լսեցինք, որ նա ներսում այս խոսքն է կրկնում. «Մի՛ երկնչիր, Հակո՛բ, իջնել Եգիպտոս»: Նա ժամերով նույն բանն էր կրկնում: Երբ բախեցինք դուռը, բացեց մեր առջև և հարցրեց, թե որտեղից ենք, իսկ մենք վախեցանք ասել, թե խուցերից ենք, ասացինք` Նիտրեա լեռից ենք: Նա մեզ ասաց. «Ի՞նչ անեմ ձեզ համար, քանի որ հեռվից եք եկել»: Մեզ ներս մտցրեց, և տեսանք, որ այդ գիշեր մեծ քանակությամբ .....
Մի գավաթ գինի
Գինեգործը ընկնում է մի մեծ փոսի մեջ և օգնություն կանչում: Մի գյուղացի անցնելիս լսում է և շտապում օգնել, սակայն ասում է. - Ի՞նչ կտաս, մինչ քեզ այս փոսից դուրս հանելը. ընտանիքս սոված սպասում է, երբ տուն հաց կտանեմ: Գինեգործը գրպանից հանում է ոսկեդրամները, մտմտում ու նորից դնում գրպանը և պատասխանում. - Իմ պահեստում ավելացած գինի ունեմ, որն այժմ թագավորի համար եմ տանում: Սայլս մոտակայքում է, որի վրա այդ գինով լի կճուճն է, և գավաթներ կան: Գնա .....
Տեսնել սեփական երջանկությունը
Մի անգամ աղքատ գյուղացու կինը եկավ քահանայի մոտ: - Տե՛ր հայր, հոգնել եմ- տխուր ասաց նա,- Մենք անդադար աշխատում ենք, բայց օրեր կան, որ մի կտոր չոր հացից բացի ոչինչ չենք կարողանում տալ մեր երեխաներին: Բայց ամենից շատ հոգնել եմ մեր խղճուկ տանն ու բակին, երեխաների մաշված հագուստին և ամուսնուս հոգնած դեմքին նայելուց: Մտորեց քահանան և կնոջը խնդրեց իր հետ գնալ: Նա մի գեղեցիկ տուն ցույց տվեց կնոջը, որի այգում երեխաներ էին խաղում: - Ի՞նչ ես կարծում, .....
Հավասար լինել բոլորին
Ոմն եղբայր հարցրեց հայր Մոտային և ասաց. «Եթե մի ուրիշ տեղ գնամ բնակվելու, ի՞նչ խորհուրդ կտաս, ինչպե՞ս վարվեմ»: Ասաց ծերը. «Եթե ուզում ես մեկ այլ տեղում բնակվել, մի՛ կամեցիր անուն հանել, թե` արգելական եմ և չեմ գնում եկեղեցի, ո՛չ ուտում եմ, ոչ ըմպում եմ, ո՛չ քնում եմ և նման այլ բաներ, որովհետև դա սուտ հռչակ է, իսկ հետագայում ձանձրույթ և խռովություն կգտնես, որովհետև մարդիկ, որտեղ գտնում են այդպիսի մեկին, այնտեղ են ձգտում գնալ և շփոթ են առաջացնում: .....
Իմաստուն դարբինը
Մի ծեր դարբին կար, որը հայտնի էր նրանով, որ երկրի լավագույն սրերն էր պատրաստում: Նրա մոտ տարբեր կողմերից զինվորներ էին գալիս և նա յուրաքանչյուրի համար գերազանց զենք էր պատրաստում: Եվ գնորդները հետո պարծենում էին իրենց մարտական հաջողություններով՝ յուրաքանչյուրը հարուստ ավարով էր վերադառնում արշավանքից: Մի օր էլ մի պատանի եկավ նրա մոտ և ասաց. - Ինձ համար մի սուր կռիր, վարպե՛տ, որպեսզի մեր արքայի հետ կարողանամ արշավանքի մասնակցել: Կարո՞ղ .....
Ժուժկալություն
Հայր Սերենիոսի մասին ասում էին, թե շատ էր աշխատում և օրական երկու պաքսիմատ էր ճաշակում: Նրա մոտ եկավ նրա գործակից հայր Իովը, որը նույնպես մեծ ճգնավոր էր, և ասաց նրան. «Իմ խցում ես իմ կարգով եմ ընթանում, սակայն երբ դուրս եմ գալիս` եղբայրներին եմ հավասարվում»: Եվ հայր Սերենիոսը նրան ասաց. «Եթե քո խցում ժուժկալես` մեծ առաքինություն չէ: Մեծ առաքինություն կլինի, երբ քո խցից դուրս դա անես»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Վիճել սիրող համառ մարդը
Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել է այնպիսի մարդու, ում համար վեճի ընթացքն ավելի կարևոր է, քան ճշմարտությունը: Նման մարդիկ միշտ և ամենուրեք ամեն առիթով վիճում են: Հենց այդպիսի մի մարդ էր ապրում գյուղերից մեկում: Նա անասելի տաքարյուն և համառ էր, իր պերճախոսությունը ցուցադրելու ոչ մի առիթ բաց չէր թողնում և բոլորի հետ վիճում էր: Արդարության համար պիտի նշենք, որ նա առաջնակարգ վիճող էր, և կյանքում ոչ մի լեզվակռվում չէր .....
Զղջման արտասուքների մասին
Ոմն եղբայր հարցրեց Աբբա Անտոնիոսին և ասաց. «Ի՞նչ անեմ իմ մեղքերի հետ»: Ծերն ասաց. «Ով կամենում է փրկվել մեղքերից, հառաչանքներով միայն կազատվի դրանցից»: Նույն ինքը դարձյալ ասաց. «Լա՛ցն է այն ճանապարհը, որ ցույց տվեց մեզ  Սուրբ Գիրքը: Մեր հայրերն ասացին. «Լացե՛ք, որովհետև դրանից բացի ուրիշ ճանապարհ չկա»: Եթե ընկնես մեղքի մեջ և ետ դառնաս դրանից, սկսես տրտմել և ապաշխարել, տե՛ս, մինչև մահվանդ օրը չդադարեցնես առ Տեր տրտմությունն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․