Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հոգետես հայրերի մասին
Հայրերից մեկն ասաց. «Նստել էին մի անգամ ծերերը և օգտակար բաներ էին խոսում, և նրանց մեջ մի տեսանող կար: Մինչ խոսում էին, նա տեսավ հրեշտակների, որ շարժվում էին նրանց վրա. և երբ օտար բաներ էին խոսում, հրեշտակները հեռանում էին, և գալիս էին դևերը` տիղմի մեջ թավալվող խոզերի նման, և նրանց մեջ էին ընկնում, իսկ երբ օգտակար բաներ էին խոսում, դարձյալ գալիս էին հրեշտակները և գովում էին նրանց»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Արտաքինը խաբուսիկ է
Ընտանիքը որոշել էր հանգստյան օրը ծովափին անցկացնել: Երեխաները լողում էին ծովում և ավազե ամրոցներ կառուցում ափին: Հանկարծ հեռվում մի փոքրամարմին ծեր կին երևաց: Նրա ճերմակ մազերը ծածանվում էին քամուց, իսկ հագուստը կեղտոտ էր ու մաշված: Նա քթի տակ մրմնջալով ինչ-որ բան էր հավաքում ավազի վրայից և իր պայուսակի մեջ դնում: Ծնողները երեխաներին իրենց մոտ կանչեցին և կարգադրեցին ծեր կնոջից հեռու մնալ: Երբ կինը նրանց հավասարվեց՝ ժպիտով ողջունեց նրանց, .....
Կրկին անհիշաչարության մասին
Գողերը մտան հայր Մովսեսի խուցը, և նա աղաղակ բարձրացրեց. ելան եղբայրները, բռնեցին գողերին և ուղարկեցին Ալեքսանդրիա` իշխանի մոտ, և իշխանը նրանց բանտ գցեց: Եվ հայր Պիմենը թուղթ ուղարկեց հայր Մովսեսին` գրելով. «Հա՛յր Մովսես, հիշի՛ր առաջին մատնիչին»: Հայր Մովսեսը գնաց, աղաչեց իշխանին և ազատել տվեց գողերին:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ի՞նչ տարբերություն
- Ի՞նչ տարբերություն «ինձ դուր է գալիս» և «սիրում եմ» արտահայտությունների միջև: - Երբ ձեզ որևէ ծաղիկ է դուր գալիս, դուք այն պոկում եք: Բայց եթե սիրում եք այդ ծաղիկը, ապա ամեն օր ջրում եք այն ու խնամում:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Աստծո պատվիրանը
Հայր Պափնոտիոսի մասին ասում էին, թե երբեք գինի չէր խմում: Մի անգամ ճանապարհ գնալիս հանդիպեց ավազակների, որոնք գինի էին խմում, իսկ ավազակապետը ճանաչում էր նրան և գիտեր, որ նա գինի չի խմում: Եվ տեսնելով, որ նա շատ է հոգնած, լցրեց բաժակը գինով և սուսերը ձեռքին` ծերին ասաց. «Եթե չխմես, կսպանեմ քեզ»: Եվ ծերը գիտենալով, որ Աստծո  պատվիրանն  է  կատարում  (Մատթ. 5:41), վերցրեց և խմեց գինին: Եվ ավազակապետն ընկավ նրա առաջ և ասաց. «Թողությո՛ւն .....
Ներում
Տրտմությամբ լեցուն վաճառականը, կոտրված կուժը ձեռքին, գալիս է հարևանի մոտ և ասում. - Ուզում եմ քեզ հետ հաշտվել: Ես չարախոսեցի քո մասին մյուսների մոտ, որպեսզի այլևս հաջողություններ չունենաս, բայց Աստված քեզ ավելի օրհնեց ու նոր հնարավորություններ տվեց: Եվ լեցուն ես հոգու ուրախությամբ ու խաղաղությամբ: Հարևանը պատասխանում է. - Անցել է տասը տարի, բայց դեռևս ինձ չես ներել, որ պատահմամբ կոտրեցի քո կուժը, իսկ ինքս, ընդհակառակը, միշտ ներել և ներում .....
Բարի եղբայրությունը հարստությունից լավ է
Մի գյուղում երկու եղբայր էին ապրում: Նրանք հող էին մշակում ու ցորեն ցանում: Կրտսեր եղբայրը յոթ զավակ ուներ, իսկ ավագն ամուսնացած չէր: Եղբայրները համերաշխ էին ապրում, հողերը չէին կիսում, միասին հերկում էին ու ցանում: Երբ ցորենը հասունացավ՝ հնձեցին և խրձերը հավասար բաժանեցին: Գիշերն ավագ եղբայրը պառկած մտածեց. «Արդյո՞ք լավ բաժանեցինք ցորենը: Ախր եղբայրս մեծ ընտանիք ունի և երեխաների համար շատ հաց է պետք: Լավ է գնամ ու իմ խրձերից եղբորս .....
Իրական խոնարհություն
Եկան մի անգամ դևերը հայր Արսենիոսի սենյակը և նեղեցին նրան, իսկ սպասավորները գալով` դրսից լսեցին նրա ձայնը, որ ասում էր` առ Աստված գոչելով. «Մի՛ թող ինձ, քանզի երբեք քո առաջ բարի գործ չգործեցի, այլ  հանուն  քո քաղցրության  թո՛ւյլ  տուր սկզբից  սկսել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ավազ և քար
Մի անգամ երկու ընկեր վիճեցին ինչ-որ հարցի շուրջ և նրանցից մեկը մյուսին ապտակեց: Մարդը ցավ զգաց, սակայն ոչինչ չպատասխանեց, այլ միայն ավազի վրա գրեց. - Այսօր իմ լավագույն ընկերը ապտակեց ինձ: Նրանք շարունակեցին քայլել անապատում և մի օազիս գտան, որտեղի լճակում էլ որոշեցին լողալ: Ապտակ ստացողն արդեն խեղդվում էր, բայց ընկերը փրկեց նրան: Ուշքի գալով՝ քարի վրա փորագրեց. - Այսօր լավագույն ընկերս կյանքս փրկեց: Իսկ հետո բացատրեց. - Երբ որևէ մեկը .....
Ողորմություն անելու մասին
Մի մենակյաց կար, որն ուներ աղքատ աշխարհիկ եղբայր, և ինչ վաստակում էր, տալիս էր այդ աշխարհիկ եղբորը, իսկ աշխարհիկն ավելի էր աղքատանում: Եվ եղբայրը, գնալով մի ծերի մոտ, պատմեց եղելությունը: Ծերը նրան ասաց. «Եթե կամենում ես ինձ լսել, այլևս մի՛ տուր նրան, այլ ասա՛. «Եղբա՛յր, քանի դեռ կար` տալիս էի քեզ, իսկ հիմա ինչ որ դու վաստակես, բե՛ր ինձ քո վաստակից»: Եվ ինչ  որ բերի քեզ, վերցրո՛ւ նրանից և որտեղ գիտես՝ մի օտարական կամ ծեր աղքատ կա, տո՛ւր .....
Մարմնավոր և հոգևոր սնունդ
Աշակերտը ծերին հարցրեց. - Ինչո՞ւ ես ամեն օր գիրք կարդում: Չէ որ արդեն կարդացել ես այն: Ծերն էլ հարցրեց. - Իսկ դու այսօր ինչո՞ւ կերար, չէ՞ որ երեկ էիր կերել: Աշակերտը ուսերը թոթվեց. - Ապրելու համար: Առանց սնունդի ես կմեռնեմ: - Ես էլ ամեն օր կարդում եմ, որպեսզի հոգևոր առումով չմեռնեմ,- պատասխանեց ծերը:     Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Նրա իրավունքները
Մի երիտասարդ մեքենայով չափազանց արագ սլանում է, վթարի ենթարկվում ու հայտնվում հանդերձյալ աշխարհում: Կարճ ժամանակ անց հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել և իրեն մոտեցող հրեշտակին ասում. - Ո՞ւր է արդարությունը: Որտե՞ղ էր իմ պահապան հրեշտակը, ինչո՞ւ ինձ չփրկեց այդ վթարից: Ես այստեղ էլ կպաշտպանեմ մարդու իրավունքները և իմ ազատությունը: Հրեշտակը պատասխանում է. - Մինչ մեքենայով սուրում էիր դեպի սյունը, դևերն էլ իրենց իրավունքներն էին իմ առջև .....
Աղոթքի ուժը
Հայր Հակոբն ասաց. «Մի երիտասարդի տեսա, որ աղոթում էր և ասում. «Աստվա՛ծ, փրկի՛ր ինձ գազաններից»: Եվ դրանից հետո տեսա, որ այնտեղ կար մի ինձ` իր ձագերով, և երիտասարդը նրանց հետ կերակրվում էր ինձի կաթով: Մի  ուրիշ անգամ էլ աղոթելով ասում էր. «Փրկի՛ր ինձ կրակից, Տե՛ր»: Եվ հետո մտավ բորբոքված հրի մեջ և բնավ չվնասվեց»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Երախտագիտություն
Մի անգամ վաճառականը հրաշալի տրամադրությամբ վերադառնում էր տոնավաճառից և ճանապարհին երկու գյուղացու հանդիպեց: Վաճառականը կանգ առավ ու հարցրեց, թե ուր են գնում: Գյուղացիները պատասխանեցին, որ տոնավաճառ են գնում՝ երեխաների համար քաղցրաբլիթ գնելու: Եվ քանի որ վաճառականը բարձր տրամադրություն ուներ, ամեն մեկին մեկ ռուբլի տվեց: Նրանցից մեկը շատ ուրախացավ և սկսեց ջերմորեն շնորհակալություն հայտնել վաճառականին: Նրա դեմքը երջանկությունից փայլում .....
Սիրելիները
Աստվածավախ կյանքով ապրող մի աշխարհական կար, և մի օր նա գնաց հայր Պիմենի մոտ: Պատահմամբ այնտեղ էին նաև եղբայրները և կամենում էին խոսք լսել ծերից: Հայր Պիմենն աշխարհական հավատացյալին ասաց. «Խոսի՛ր եղբայրների հետ»: Իսկ նա աղաչեց և ասաց. «Թողությո՛ւն շնորհիր, հա՛յր, ես չեկա ուսուցանելու, այլ ուսանելու»: Սակայն ծերը բռնադատեց նրան, և նա ստիպված ասաց. «Ես աշխարհիկ մարդ եմ` բանջարավաճառ. քանդում եմ մի կապը և դարձնում երկու, գնում եմ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․