Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ներքևի թագավորությունը
Ոմն սուրբ տեսիլքով տեսավ, թե մարդիկ ինչպես էին ուզում Երկնային Արքայություն մտնել: Ամբոխը հավաքվել էր Արքայության դարպասների մոտ, և երբ դրանք բացվեցին՝ Աստված ասաց մարդկանց. - Եկեք, օրհնյալնե՛ր, ժառանգեցեք Երկնային Արքայությունը: Եվ հանկարծ մարդկանցից մեկն ասաց. - Տե՛ր, ես շատ շնորհակալ եմ Քեզ, բայց մի մարդ կա, որ տհաճ է ինձ համար, թող նա Քո Արքայություն չմտնի: Մեկ ուրիշն էլ ձայնակցեց նրան. - Տե՛ր Աստված, ես պատկերացնել անգամ չեմ կարող, .....
Արիության մասին
Մի անգամ հայր Մակար Սկյութացին գնում էր Տերենութ և ճանապարհին մտավ մի այր՝ ննջելու: Այնտեղ հեթանոս մեռելների հին մարմիններ կային, և վերցնելով դրանցից մի չոր գանգ` դրեց գլխատակին՝ որպես սնար, որպեսզի մի փոքր հանգստանա: Իսկ դևերը, տեսնելով նրա քաջությունը, նախանձեցին և կամեցան նրան զարհուրեցնել: Կանչում էին գանգին կնոջ անունով և ասում. «Կի՛ն դու այսինչ, ե՛կ մեզ հետ բաղնիք»: Իսկ մեկ այլ դև գլխի միջից պատասխան տվեց և ասաց. «Օտարական կա .....
Զավակների և ծնողների մասին
Մի մարդ ծերի մոտ եկավ ու ասաց. - Հա՛յր, ծնողներս մշտապես նվնվում են ու փնթփնթում, չեն թողնում հանգիստ ապրենք: Երևի խելքները թռցրել են ծերությունից: Այլևս չեմ կարողանում տանել: Չուղարկե՞մ ծերանոց: - Հասկանում եմ, դժվար է քեզ համար,- գլուխն օրորեց ծերը,- բայց մտածիր, հավանաբար դու էլ էիր օր ու գիշեր թնկթնկում, երբ օրորոցում էիր, և խելքով էլ չէիր փայլում: Իսկ հայրդ ու մայրդ քեզ իրենց գիրկն էին առնում, քնքշությամբ ու սիրով շոյում: Նրանք ավելի շուտ .....
Տիրոջ ուղիղ դատաստանի մասին
Երկու գյուղեր Եգիպտոսում կռվում էին միմյանց դեմ: Հայր Պիմենը, գնալով ավելի մեծ և հզոր գյուղը, աղաչեց, որ խաղաղություն պահեն փոքր գյուղի հետ, սակայն նրան լսել չկամեցան: Իսկ  նա, իր ոտքերի փոշին թոթափելով նրանց վրա, հեռացավ, իսկ նրանք, ելնելով իրար դեմ պատերազմի, կոտորվեցին, և մեծ գյուղի մարդիկ հաղթվեցին, որովհետև Տերը պահում է զրկվածների իրավունքը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Առևտրականը
Միկրոսկոպով աշխատող հաջողակ մի առևտրական, որը թանկարժեք քարեր էր ուսումնասիրում և դրանց արժեքների գինը որոշում, անընդհատ մտածում է` եթե ինքն այդքան սուր տեսողություն ունի, ինչո՞ւ Աստծուն չի տեսնում և Նրա ներկայությունը զգում, թեև եկեղեցի է գնում, մոմ վառում, Ավետարան է կարդում: Եվ Աստված նրան պատասխանում է. - Ըստ էության Իմ կարիքը չես ունեցել: Երբ մոտեցել եմ, իսկության մեջ Ինձ չես փնտրել, այլ Իմ հնարավորությունները, կարողություններն .....
Ո՞վ է աղոթում ձեզ համար
Ի պատասխան եղբայրներից ոմանց ասածին, թե իրենք միշտ աղոթում են, Ղունկիանոս ծերը հարցրեց. «Երբ ուտում կամ ննջում եք, ո՞վ է աղոթում ձեզ համար»: Եվ նրանք պատասխան չտվեցին: Եվ ծերն ասաց նրանց. «Ես սկսում եմ գործը և կանոնը կատարում եմ առանց հապաղելու, առնում եմ օրական տասնվեց դրամ և կեսը տալիս եմ ողորմություն, իսկ նրանք աղոթում են ինձ համար՝ եթե ես ննջում եմ կամ ուտում, և կատարվում է այն խոսքը, թե` անդադա՛ր աղոթեցեք (Ա Թեսաղ. Ե 17)»:   «Սուրբ .....
Սիրո ուղին
Ծեր վանականը աշակերտի հետ անցնում է լճակի մոտով: Աշակերտն ասում է. - Ի՜նչ հիասքանչ երկու սպիտակ կարապներ են լողում այս լճակում: Այս թռչունները կարողանում են մինչև կյանքի վերջ հավատարմություն ցուցաբերել միմյանց հանդեպ, իսկ մարդիկ հաճախ ամուսնալուծությունների են դիմում: Ծեր վանականը պատասխանում է. - Մի՞թե կարող է արծիվը կարապի հետ ապրել կամ ագռավը սոխակի հետ զուգերգ կազմել: Այդպես չի լինում, որովհետև ողբերգություն և աններդաշնակություն .....
Կրկին անընչության մասին
Դարձյալ պատմեց հայր Դանիելը, թե մեկ ուրիշ անգամ մի մագիստրոս եկավ հայր Արսենի մոտ և նրան հսկայական ժառանգություն թողած մի ազգականի կտակը բերեց: Հայր Արսենը կամենում էր պատռել, իսկ մագիստրոսը նրա առաջ ընկած աղաչում էր ու ասում. «Աղաչում եմ քեզ, հա՛յր, մի՛ պատռիր դա, ապա թե ոչ` իմ գլուխը կկտրվի»: Հայր Արսենը նրան ասաց. «Ես այդ մարդուց առաջ մեռա աշխարհի համար, իսկ նա հիմա վախճանվեց», և հետ վերադարձրեց կտակը` ոչինչ չվերցնելով  իրեն:   «Սուրբ .....
Երեք գրոշ
Մի աշխատավոր փոսեր էր փորում: Մի անգամ թագավորն անցնում էր այդ ճանապարհով և հավանելով նրա արած գործը՝ կանգ առավ և ասաց. - Շատ ճարպկորեն ես աշխատում: Եվ շա՞տ են վճարում աշխատանքիդ դիմաց: - Նայած որ կողմից նայենք, Ձերդ Մեծություն,- պատասխանեց հողափորը,- Ձեր կողմից՝ երևի քիչ թվա, իսկ իմ կողմից՝ ավելին վերցնելու տեղ էլ չկա: Օրեկան երեք գրոշ եմ ստանում: Դա դեռ ոչինչ: Մի գրոշը ես միանգամից ծախսում եմ՝ պարտքս եմ տալիս: Իսկ երկրորդը՝ պարտքով եմ .....
Զգաստության մասին
Ծերերից մեկը պատմեց. «Մի անգամ ես և իմ ծերը գնում էինք Սկյութիա: Նա ընթանում էր լուռ և ստեպ­ստեպ աղոթքի էր կանգնում: Ես նրան ասացի. «Արա՛գ գնանք, հա՛յր»: Նա ասաց. «Չեմ լսում քեզ»: Ես ասացի. «Ինչո՞ւ, հա՛յր»: Եվ նա ինձ ասաց. «Որդյա՛կ իմ, լսում եմ, որ երկնքում Աստծո և հրեշտակների փառաբանությունն է հնչում ժամանակ առ ժամանակ, դրա համար էլ չեմ կարողանում առաջ շարժվել, քանզի մենք նույնպես պետք է հսկենք և աղոթենք ամենայն ժամ` գիշեր .....
Քայլ դեպի հոգու խորքը
Ուխտավորների խումբը հիանում է մի պատմական արձանով: Նրանցից մեկը մոտենում է ծերունի վանականին և ասում. - Գերազանց է, հավատում էի, որ այսպիսի գեղեցիկ արձան կարող է լինել: Ծերունին պատասխանում է. - Ինչքան մոտենաք արձանին, աստիճանաբար կտեսնեք, թե որքան բազմաթիվ հատվածներ դեռ հարթ ու գեղեցիկ չեն: Հեռվից կատարյալ է թվում, իսկ մոտիկից` թերի և անկատար: Ուխտավորը հարցնում է. - Իսկ որտե՞ղից գիտեք, թե ինչպիսին է այս արձանը: Վանականը պատասխանում .....
Փորձություն
Ոմն եղբայր հայրերից մեկին հարցրեց, թե ինչպե՞ս է բանսարկուն  փորձություններ բերում սրբերի վրա: Եվ ծերը նրան ասաց. «Լսեցի Նիկոն անունով սրբի մասին, որը բնակվում էր Սինա լեռանը: Մի մարդ գնաց փարանացու վրանը և այնտեղ միայնակ գտնելով նրա դստերը՝ խառնակվեց նրա հետ և ասաց. «Եթե մեկը քեզ հարցնի, թե ո՞վ էր, ասա՛, թե անապատական հայր Նիկոնն արեց»: Եվ երբ եկավ աղջկա հայրը և իմացավ կատարվածի մասին, դստերը վերցնելով՝ գնաց ծերի մոտ, բախեց դուռը, .....
Աստծուն վստահելու մասին
Մի գյուղացի կար, որ գեղեցիկ նժույգ ուներ, և հարուստ մարդ էր համարվում իր գյուղում: Նրան նախանձում էին: Բայց երբ նրա ձին գնաց տափաստան ու չվերադարձավ, մարդիկ դադարեցին նախանձել, իսկ ոմանք նույնիսկ խղճացին նրան: Բայց ծերունին չէր տխրում և հանգիստ էր: Նրան հարցնում էին. - Ինչո՞ւ դեմքիդ թախիծ չկա: - Իսկ ես չգիտեմ դա լա՞վ է, թե՞ վատ,- պատասխանում էր նա: Բայց երբ նրա ձին վերադարձավ և իր հետ վայրի ձիերի երամակ բերեց տափաստանից, բոլորը կրկին սկսեցին .....
Աստված
Պատմում են, որ մի ճգնավոր յոթը տարի անցկացրեց անապատում: Թփերի արմատներն ու ցողունները նրա կերակուրն էին, հավաքված ցողը՝ ըմպելիքը: Մի մարդ, որ լսել էր ճգնավորի խստակեցության մասին, հարցրեց նրան. - Մի՞թե հնարավոր է այդպես ապրել: - Եթե արմատներով սնվելիս Աստծո ներկայության մեջ ես գտնվում, ապա դրանք մեղրից էլ քաղցր են դառնում,- պատասխանեց վանականը,- Իսկ եթե Աստծո ներկայությունից դուրս ես, ապա մեղրը արմատներից էլ դառն է թվում: Կյանքում ամեն .....
Ժուժկալություն
Մի անգամ Սկյութիայի երեցը գնաց Ալեքսանդրիա և այնտեղից վերադառնալով` կամեցավ հաստատել եղբայրներին և ասաց նրանց. «Ոմանցից լսում եմ, թե Ալեքսանդրիայում մարդկանց մեծ բազմություն կա. սակայն ես, արդարև, մտնելով այնտեղ՝ ոչ մի մարդկային դեմք չտեսա, բացի եպիսկոպոսապետից»: Իսկ եղբայրները, լսելով այս, տագնապեցին և հարցրին. «Մի՞թե մարդիկ ջրասույզ են եղել, հա՛յր»: Եվ նա պատասխանեց և ասաց. «Ո՛չ, այդպես չէ, պարզապես իմ խորհուրդները չկարողացան .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․