20 Մայիս, Բշ, Հոգեգալստյան Բ օր: Պահք

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Հայր Ամոն Ռայիթացին հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Երբ կարդում եմ Սուրբ Գիրքը, ուզում եմ գրի առնել խորհուրդներս, որպեսզի ուսուցանեմ այն և պատրաստի ունենամ խոսելիս»: Ասաց նրան ծերը. «Դա քեզ բոլորովին պետք չէ, այլ լռություն ստացիր քո խորհուրդներում և ճգնելն արդեն իսկ ասել է նշանակում»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Պարտքը
Մի մեծահարուստ մարդ ընկնում է հանդերձյալ աշխարհ և զարմանում, երբ չար ոգիները հավաքվում են իր շուրջը և թույլ չեն տալիս դեպի Երկնքի Արքայություն շարժվել` ասելով, թե դու պարտապան ես ու եկել է վճարելու ժամանակը: Բայց մեծահարուստը հպարտ գոհունակությամբ պատասխանում է. - Ես շատ հարուստ մարդ եմ և ոչ ոքի պարտք չեմ, այլ հարստություն եմ կուտակել, վայելել, նաև բարեգործություն արել: Դևերից մեկն ասում է. - Մենք տվել ենք քեզ ագահություն, անարդարություն, .....
Ինքդ քեզ ընդունելու մասին
Մի անգամ թագավորն այգի եկավ և տեսավ, որ ծառերը, թփերն ու ծաղիկները թոշնել ու մեռնում են: Կաղնին ասաց, որ ինքը մահանում է, որովհետև չի կարող այնքան բարձր լինել, որքան սոճին է: Սոճին ասաց, որ ինքը տերևաթափ է լինում, որովհետև խաղողի վազի պես չի կարող խաղող տալ: Իսկ խաղողի վազը մեռնում էր, որովհետև չէր կարող վարդի պես ծաղկել… Շուտով թագավորը մի բույս գտավ, որը ծաղկած էր ու թարմ, և ուրախացնում էր մարդու սիրտը: Նրան հարց ու փորձ անելուց հետո, այս .....
Համբերել
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Եթե կամենամ որևէ գործ կատարել, բայց  ինչ­որ խոչընդոտ լինի և խափանի գործը, բարի՞ է համբերել մինչև ավարտը, թե՞ թողնել­հրաժարվել»: Ծերը նրան ասաց. «Եթե աղոթելով համբերես առանց նեղվելու՝ բարի է համբերելը, իսկ եթե նեղսրտություն լինի՝ հրաժարվի՛ր»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ուշադիր եղիր
Փողոցում մի մարդ մի մերկ երեխայի տեսավ, որը դողում էր ցրտից և ուտել էր ուզում: Մարդը զայրույթով Աստծուն դիմեց. - Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ այսպես լինի: Ինչո՞ւ ոչինչ չես ձեռնարկում: Եվ Աստված ոչինչ չպատասխանեց, բայց գիշերը հանկարծ Նրա ձայնը լսվեց, որ ասում էր. - Ես ինչ-որ բան ձեռնարկել էի՝ քեզ էի ուղարկել...     Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Խորհուրդների պատճառը
Ոմն եղբայր, չարքերի հարուցած պոռնկությունից տագնապած, գնաց մի մեծն ծերի մոտ և ասաց. «Բարի՛ եղիր և աղո՛թք արա ինձ վրա, քանզի պոռնկությունից փոթորկվում եմ», իսկ ծերը նրա համար աղաչեց Աստծուն: Հետո կրկին եկավ ծերի մոտ՝ նույն խնդրով, և ծերը չհապաղեց նորից խնդրել նրա համար Աստծուն: Եվ այսպես բազում անգամ պոռնկությունից խռովահույզ՝ շտապում էր ծերի մոտ: Եվ ծերն աղաչեց Աստծուն և ասաց. «Տե՛ր, հայտնի՛ր ինձ այս եղբոր նիստուկացը և թե` որտեղի՞ց .....
Դիտավորությունը
Մի տարեց կին իր տանն ընդունում է մի քանի ճամփորդների: Ուշ երեկոյան այդ մարդկանցից մեկը տեսնում է, թե տարեց կինը մոմի լույսի ներքո ինչպես է բացում իր գանձանակը, հանում ոսկեդրամները և հատ-հատ հաշվում: Այնուհետև ոսկեդրամները լցնում փոքր, թավշյա պարկի մեջ, դնում սեղանին և մի պահ հեռանում: Այս ճամփորդը նեղսրտում է, թե կյանքն ինչ անարդար է, թե ինչու այդ կինն այդքան հարուստ պիտի լինի: Մտածում է, թե ինչ ժլատ ու ագահ կին է և թշնամությամբ է լցվում նրա .....
Պահքի մասին
Մի ժամանակ հայր Աղաթոնը երկու աշակերտ ուներ, որոնք առանձին էին ապրում: Մի օր նրանցից մեկին հարցրեց, թե ինչպե՞ս  է կենցաղավարում իր խցում, իսկ նա պատասխանեց. «Պահում եմ մինչև երեկո, ապա ճաշակում եմ երկու պաքսիմատ»: Հայր Աղաթոնն ասաց. «Բարի է կարգդ և առանձնապես մեծ տքնություն չէ»: Ապա մյուսին հարցրեց. «Դո՞ւ ինչպես ես ճգնում»: Մյուսը  պատասխանեց և ասաց. «Երկու օր պահում եմ և երկու պաքսիմատ եմ ուտում»: Ծերը նրան ասաց. .....
Կույր կարեկցանքը
Կարեկցանքը շրջում է աշխարհում, ձեռնափայտով ճանապարհը շոշափում: Ում հանդիպում է ողորմություն է խնդրում: Եվ բոլորին անխտիր շնորհակալություն է հայտնում՝ և՛ նրանց, ովքեր ողորմություն են տալիս, և՛ նրանց, ովքեր կողքով են անցնում: Եվ հատկապես վերջիններին՝ բարօրություն և հավիտենական փրկություն մաղթելով նրանց: Մարդիկ կարծում են, թե նա կույր է: Իսկ կարեկցանքն ամեն ինչ տեսնում է: Ուղղակի խղճում է բոլորին: Եվ հատկապես նրանց, ովքեր իրեն ոչինչ չեն .....
Ծաղրի մասին
Հանդգնության մասին ծերն ասաց. «Հանդգնությունը խորշակահարող հողմ է, որը ոչնչացնում է մենակյացի վաստակը. սակայն այժմ ծաղրի մասին լսի՛ր: Ծաղրը հեռու է վանում դառնակսկիծ հեծեծանքները, ծաղրը ո՛չ շինում է և ո՛չ էլ պահպանում, այլ կորստյան է մատնում և շինվածն է կործանում: Ծաղրը տրտմեցնում է Սուրբ Հոգին և անձին օգուտ չի բերում, մարմինն ապականում է, արիությունը՝ հալածում, ո՛չ մահվան հիշողությունն ունի և ո՛չ էլ դժոխքի խորհուրդը»:   «Սուրբ .....
Ընտանեկան երջանկությունը
Մի փոքր քաղաքում երկու ընտանիք են ապրում միմյանց հարևանությամբ: Մի ընտանիքում ամուսիններն անդադար վիճում են՝ միմյանց մեղադրելով բոլոր դժբախտությունների մեջ, իսկ մյուս ընտանիքում սեր է ու համերաշխություն: Կամակոր տանտիրուհին զարմանում է հարևանների երջանկության վրա, նախանձում և ասում ամուսնուն. - Գնա՛, տե՛ս, թե այդ ինչպե՞ս է նրանց մոտ ստացվում, որ ամեն ինչ հարթ է ու խաղաղ: Ամուսինը գնում է հարևանների տուն, կամացուկ ներս մտնում ու թաքնվում .....
Սրտում ունեցած լռություն
Մի անգամ հայր Արսենը անցնում էր եղեգնուտի կողքով, երբ եղեգները շարժվեցին քամուց: Իր հետ գնացող եղբայրներին ծերը հարցրեց. «Այս ի՞նչ  աղմուկ է»: Եղբայրները պատասխանեցին. «Եղեգներն են շարժվում քամուց»: Հայր Արսենը նրանց ասաց. «Իր խցում լռությամբ նստող մեկը, եթե լսի թեկուզ մեկ թռչունի ձայն, ուրեմն իր սրտում չունի այդ լռությունը, ինչպես դուք, որ լսում եք այդ եղեգնուտի խշշյունը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Երջանկությունը և դժբախտությունը
Լողալ չիմացող մարդը խուճապահար թպրտում էր ջրում: Նա ցայտերի մի ամպ բարձրացրեց, և գետի վրա ալիքներ առաջացան, որոնք մարդը վախից վտանգավոր հոսանքի տեղ դրեց: Նա սկսեց գետի ալիքների դեմ պայքարել: Խեղդվողը վերջապես գլխի ընկավ, թե ինչպես է պետք ջրի վրա մնալ և կամաց-կամաց լողաց դեպի ափը: Ջրից դուրս գալով՝ շրջվեց ու տեսավ, որ գետը լիովին խաղաղ է, իսկ ինքն ամբողջ ընթացքում կռվում էր այն ալիքների ու ցայտերի դեմ, որ հենց ինքն էր առաջացրել: Որքան շատ .....
Անընչության մասին
Հայր Դանիելն ասում էր, թե հայր Արսենը մի անգամ հիվանդացավ Սկյութիայում: Նրան ինչ­որ բան պետք եղավ, բայց քանի որ չէր կարող գնել, մեկ ուրիշից խնդրելով վերցրեց և ասաց. «Գոհանում եմ Քեզանից,  Տե՛ր, որ արժանի արեցիր ինձ բարություն ընդունել հանուն Քո անվան»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Խաչի ճանապարհ
Մի երիտասարդ շտապում է դեպի հեռավոր մի վանք, ճանապարհին հանդիպում է Աստծո հրեշտակին և պարծենում. - Կարդացի Ավետարանը, ուր գրված է` վերցրու խաչդ և արի իմ հետևից և ամեն ինչ թողեցի և վանք եմ գնում, որպեսզի դառնամ հանրահայտ վանական, թեև փոքր եղբայրս ու մայրս իմ խնամքի կարիքն ունեն: Հրեշտակը պատասխանում է. - Աստված յուրաքանչյուրին յուրովի է ծառայության կանչում: Ամենից կարևորը ներքին խաչն է: Կարո՞ղ ես հրաժարվել վատ սովորույթներից, ինչպես օրինակ` .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․