20 Մայիս, Բշ, Հոգեգալստյան Բ օր: Պահք

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Գործերի մասին
Մի ծեր ասաց. «Մարդս միշտ պետք է մի որևէ գործով զբաղված լինի. և երբ բարի գործ է անում, գալիս է նրա մոտ բանսարկուն, սակայն տեղ չգտնելով` թողնում­գնում է, իսկ երբ գործերը չար են, ստեպ­ստեպ գալիս է Աստծո Հոգին, սակայն տեղ չգտնելով` հեռանում է: Սակայն եթե մարդը դարձյալ խնդրի Նրան,  իսկույն կվերադառնա»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Գնահատի՛ր ժամանակդ
Մի մարդ միլիոնների հասնող կարողություն կուտակեց: Նա որոշեց, որ վերջապես մեկ տարի կհանգստանա աշխատանքից ու շքեղության մեջ կվայելի իր հանգիստը: Բայց չէր հասցրել այս որոշումն ընդունել, երբ մահվան հրեշտակը նրա մոտ եկավ: Արհեստավարժ վաճառական լինելով՝ որոշեց ամեն կերպ համոզել գոնե մի քիչ ժամանակ վաճառել իրեն. - Ինձ երեք օրվա կյանք տուր, և կարող ես ունեցվածքիս մեկ երրորդը վերցնել: Հրեշտակը չհամաձայնեց: - Այդ դեպքում երկու… ո՛չ… երեք .....
Նետաձիգը
Ոսկեխույզը, տեսնելով նետաձիգների մրցույթը, որտեղ հաղթողին մեծ գումար են պարգևելու, ոգևորվում է և ինքն էլ է ցանկանում մասնակցել: Երկար ժամանակ փորձում է թիրախին հարվածել, բայց ամեն անգամ ձախողվում է: Հանդիսատեսները սկսում են նրան ծաղրել: Ոսկեխույզը հաջողակ մի նետաձիգի ասում է. - Աստված այստեղ էլ ինձ չի օգնում. ինչո՞ւ չեմ կարողանում ուղիղ թիրախին հարվածել: Նետաձիգը պատասխանում է. - Դու պատկերացնում ես, թե նետաձիգի պես կարող ես լինել, բայց .....
Հոգետես և սքանչելագործ հայրեր
Ոմն կույս իր կյանքի բոլոր օրերն ապրեց իր մոր մոտ, և նրա վարքն այսպիսին էր. ողջ օրը պահեցողություն էր անում և կտավ գործում: Եվ սա արժանի եղավ ընդունելու Աստծո շնորհները: Նեղոս գետի մոտ երկու գյուղեր կային, և ուզում էին  պատերազմել  միմյանց հետ ջրաբաշխության համար, և շատերն էին մեռնում այս ջրաբաշխության պատճառով: Մի գյուղն ավելի հզոր էր, քան մյուսը, և կամեցան երկու գյուղերը իրար դեմ դուրս գալ` սրանք այս կողմից, նրանք` այն՝ կոտորելու միմյանց: .....
Միշտ կարդա
Մի վանական իր հոգևոր հոր մոտ եկավ ու ասաց. - Հա՛յր, այլևս Աստծո խոսքը չեմ կարդալու: - Ինչո՞ւ,- հարցրեց ծերը: - Որովհետև գրվածը չեմ հասկանում,- պատասխանեց վանականը: - Որդյա՛կ,- ասաց ծերը,- երբ ոչխարները կանաչախիտ արոտավայր են գտնում, ագահորեն կուլ են տալիս խոտը, առանց այն ծամելու, ձգտելով հնարավորինս շատ վերցնել, իսկ հետո, երբ արդեն հագենում են, որոճում են: Այդպես էլ դու՝ քանի դեռ ժամանակ ու հնարավորություն ունես, առանց ծուլանալու, որքան կարող .....
Ծիրանենին
Աշակերտն ասում է վանահորը. - Ջանում են փոխվել և ձգտել Աստծուն մոտենալ, բայց որոշ ժամանակ անց նորից ընկնում եմ միևնույն մեղքի և բազմաթիվ մեղքերի մեջ: Վանահայրը պատասխանում է. - Մի վայրի ծիրանենի դառնահամ պտուղ է տալիս, սակայն շատ է կամենում քաղցրահամ և ախորժելի պտուղներ տալ, բայց ինչքան ջանում է, աճում, փարթամ ծառ է դառնում, նրա պտուղները շարունակում են դառնահամ լինել: Գալիս է այգեգործը, կտրում ծառի ճյուղերը և պատվաստ կատարում: Եվ այդժամ .....
Ընկերոջը սիրելու մասին
Միմյանց դրացի երկու եղբայրներ կային, և նրանցից մեկը թաքցնում էր թե փողը, թե հացը և գցում էր իր դրացու ամանի  մեջ: Սա չգիտեր և զարմանում էր, թե որտեղից է  իրենն  այդքան  ավելանում: Մի օր հանկարծակի տեսավ նրան այդպես անելիս և սկսեց վիճել նրա հետ և ասել. «Քո մարմնավորի համար գողացար իմ հոգևորը»: Եվ նրանից պահանջեց  խոստանալ, որ այլևս  այդ  բանը չի անի, և այդպես ներեց նրան:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Իրերի դրությունն այնպիսին չէ, ինչպիսին թվում է
Ճամփորդների կերպարանք առած երկու հրեշտակ գիշերելու համար մի հարուստ ընտանիքի հարկի տակ կանգ առան: Ընտանիքը հյուրասեր չէր և չցանկացավ հյուրերին հյուրասենյակում թողնել: Նրանց առաջարկեցին ցուրտ նկուղում գիշերել: Երբ նրանք անկողիններն էին բացում, ավագ հրեշտակը պատի մեջ մի անցք տեսավ ու փակեց այն: Կրտսերն այդ տեսնելով՝ հարցրեց, թե ինչու է անում: Ավագը պատասխանեց. - Իրերն այնպիսին չեն, ինչպիսին թվում են: Հաջորդ գիշեր նրանք կանգ առան մի շատ .....
Անհիշաչար լինելու մասին
Եգիպտոսում ոմն իշխանի մասին ասում էին, թե աշխատեցնում էր եղբայրներին և նրանց հնձի վարձը չէր տալիս, և բոլորը փախչում էին նրանից: Ոմն մեծ ծեր լսեց այդ մասին, վերցրեց իր աշակերտին և գնալով նրա մոտ՝ ասաց. «Ուզո՞ւմ ես՝ հնձենք քեզ համար»: Իսկ նա ուրախացած ասաց` այո՛: Եվ նրանց ուղարկեց դաշտ, որ հնձեն, բայց կերակուր չէր տալիս նրանց, այլ իրենց կերակուրը նրանք ուրիշներից էին փոխ վերցնում: Եվ երբ ավարտեցին հունձը, ծերը նրան ասաց. «Տո՛ւր մեզ վարձը»: .....
Չի կարելի կյանքից տրտնջալ
Ջրկիրը մի ծեր ավանակ ուներ: Ավանակը երջանիկ կյանքի մասին էր երազում, բայց ջրկիրը ստիպում էր նրան շատ աշխատել և ոչ թե վարսակով էր կերակրում, այլ ծղոտով և այն էլ շատ քիչ քանակությամբ: - Լսի՛ր, ջրկի՛ր, խղճում եմ կենդանուդ,- մի անգամ ավանակին նայելով ասաց պալատական ձիապանը,- նայիր, թե ինչ նիհար է և ինչպես է կքել բեռի ծանրության տակ, իսկ նա քո միակ կերակրողն է: - Դու գիտես, թե ես ինչ եկամուտներ ունեմ,- պատասխանեց ջրկիրը,- իմ աշխատածով ո՛չ վարսակ կարող .....
Խոնարհ լինելու մասին
Աբբա Թեոդորոսի մասին ասում էին, թե սարկավագ ձեռնադրվեց Սկյութիայում և չէր կամենում ծառայել իր կոչման մեջ, դրա համար  էլ բազում տեղեր էր փախուստ տալիս: Իսկ ծերերը նրան ասացին. «Մի՛ թող քո սարկավագությունը»: Եվ նա ասաց. «Կալանե՛ք ինձ՝ որպես հրաժարվածի, մինչև աղաչեմ Աստծուն, տեսնեմ՝ կընդունի՞ ինձ կանգնելու պատարագին՝ իմ տեղում»: Եվ աղաչելով Աստծուն` ասաց. «Եթե Դու կամենում ես, որ կանգնեմ իմ տեղում և մնամ իմ կոչման մեջ, ցո՛ւյց .....
Ի՞նչ օգուտ
Մի անգամ միասին քայլում էին հոգևորականն ու օճառագործը: - Քո հավատքից ի՞նչ օգուտ,- հարցրեց օճառագործը,- տե՛ս, թե որքան դժբախտություն ու տառապանք կա աշխարհում: Ո՛չ բարու, ճշմարտության և արդարության հազարամյա ճանաչումը, ո՛չ Սուրբ Գրքի ուսումնասիրությունը, ո՛չ քարոզիչների իմաստությունը, ո՛չ մարգարեների վեհ գաղափարները չեն օգնում բազմաթիվ մարդկանց: Եթե մեր հավատքն իրականում ճշմարտությունն է, ապա ինչո՞ւ է ամեն բան այդքան վատ: Հոգևորականը .....
Հնազանդ լինելու մասին
Սիղվիանեն Մարկոսին իր մյուս աշակերտներից շատ էր սիրում, և դրա պատճառով դժգոհություն եղավ: Մի օր հայրը կանչեց բոլորին, և առաջինը Մարկոսը եկավ: Քանի որ նա գրագիր էր, Սիղվիանեն մտավ նրա խուցը, որպեսզի տեսնի նրա գործը, և տեսավ, որ նա տառի կեսը գրել էր և կանչի վրա գցել էր գրիչն ու դուրս էր եկել: Մի անգամ էլ Մարկոսի մայրը եկավ`ընտիր սպասքով, և աղաչեց ծերին ցույց տալ իր որդուն, իսկ ծերը նրան ասաց. «Դո՛ւրս արի, և թո՛ղ մայրդ քեզ տեսնի»: Նա գնալով մոր .....
Վախը
Մի երիտասարդ վանական կար, ով շատ էր վախենում տառապանքներից: Աբբա Դանիելը նրան ասաց. - Ով տառապանքներից վախենում է, արդեն իսկ տառապում է վախից:     Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի    .....
Օտարասիրություն
Մի անգամ հայրերից ոմանք գնացին Պանեփոս` Հովսեփ ծերի մոտ, որպեսզի հարցնեն նրան, թե ինչպե՞ս պետք է ընդունեն հյուր եկած օտար եղբայրներին, թե արդյոք պե՞տք է ուրախանան նրանց հետ՝ նրանց գալու կապակցությամբ և մխիթարեն նրանց: Նախքան նրանց հարցնելը՝ ծերն իր աշակերտին ասաց. «Տե՛ս, թե ինչ եմ անելու այսօր»: Եվ դրեց երկու աթոռներ` իր աջ և ձախ կողմերում, և նրանց ասաց` նստե՛ք: Եվ մտնելով իր խուցը` հագավ աղքատի հանդերձներ, ապա դուրս գալով` անցավ նրանց .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․