Գրքեր

Իրադարձություններ
Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արարողակարգի՝ տարվա ընթացքում որոշ տոների և սրբերի հիշատակությունների օրերին կատարվում են ջրի, ձեթի, կարագի և խաղողի օրհնության կարգեր: Նշյալ կարգերից ձեթի օրհնության կարգն ամեն տարի տեղի է ունենում Սեբաստիայի Ս. քառասուն մանուկների հիշատակության օրը, որ Հայ եկեղեցին տոնախմբում է Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը: Այս տարի սրբերի հիշատակության օրը մարտի 25-ին է: Սուրբ քառասուն .....
Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
Մարտի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ժողովի սկզբում Նավասարդ Սրբազանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հայրական օրհնությունը։ Սրբազան .....
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
Մարտի 7-9-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը նիստերի ընթացքում անդրադարձ կատարեց ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Վերջինիս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տոնակարգով Մեծ .....
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: Ժողովի նիստերն ատենապետեցին Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու գնահատանքն ենք բերում մեր սիրելի մայրերին, քույրերին և դուստրերին՝ շնորհավորելով մարտի 8-ի տոնական առիթով: Դարեր շարունակ Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք ազգային մեր կյանքից ներս առանձնակի նվիրական առաքելություն են իրականացրել՝ կրթելով հավատավոր, հայրենիքի նվիրյալ արիասիրտ որդիներ և առաքինազարդ դուստրեր։ Նրանք իրենց անձերը ոսկուց և արծաթից առավել զարդարել են պարկեշտությամբ .....
Կյանքի կոչող ապաշխարության կանոն
Փետրվարի 27-ից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ազդարարվեց Մեծ պահքի սկիզբը: Ամեն տարի քառասնորդական պահքի երրորդ օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է Մայր Մաշտոցից վերցված «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ը: «Ժամանակը հասել է, և մոտեցել է Աստծո արքայությունը. ապաշխարեցեք և հավատացեք Ավետարանին»,- քարոզում էր մեր Փրկիչ Տերը (Մրկ. 1:15): Եվ Քրիստոսահիմն եկեղեցին էլ անդադար .....
Բուն բարեկենդանը մեծ տոնախմբությամբ նշվեց Արարատյան Հայրապետական թեմում
Փետրվարի 26-ին Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով նշեց բուն բարեկենդանը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց թեմի երիտասարդների մասնակցությամբ մեկնարկեց տոնական շքերթը: Երթը գլխավորում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:  Ազգագրական երգերի .....
Կիրակնօրյա դպրոցը նշեց Բուն բարեկենդանը
Այս տարի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն, փետրվարի 26-ին է նշվում Բուն բարեկենդանը: Հայոց հնագույն տոնն իր ողջ ուրախությամբ թափանցել էր նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոց՝ հերթական դասը վերածելով ուրախ տոնախմբության: Երգն ու պարը, խաղերն ու հյուրասիրությունը հաջորդում էին միմյանց: Թե՛ մանկավարժ Սիրանուշ Գումրույանը և թե՛ երեխաները մեծ ջանասիրությամբ պատրաստվել էին տոնին: Փոքրիկները՝ տոնին բնորոշ .....
Դպրոցականների այցը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
Փետրվարի 24-ին, իրենց դասղեկի՝ Նարինե Մնոյանի, հայոց լեզվի և գրականության մանկավարժի՝ Սվետլանա Տիգրանյանի և ծնողների ուղեկցությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էին այցելել Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի 7-րդ «Բ» դասարանի աշակերտները: Խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ դպրոցականները Տերունական աղոթքն ասացին: Ապա հոգեշահ զրույց ծավալվեց, որի ընթացքում դպրոցականներն իրենց հուզող հարցերն ուղղեցին .....
Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ
Փետրվարի 21-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Պատարագին մասնակցեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, տոնի առիթով Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 230 եկեղեցականներ: Պատարագիչն էր Արթիկի թեմի Պեմզաշեն համայնքի .....
Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն
Փետրվարի 21-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայոց Եկեղեցու թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգևաբաշխման արարողություն: Տերունական .....
Մեկնարկեց «Հոգևոր պայքար» խորագրի ներքո հանդիպումների շարքը
Փետրվարի 18-ին «Զորավոր» երիտասարդաց միության «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում «Հոգևոր պայքար» խորագրի ներքո մեկնարկեց հանդիպումների շարքը: Երիտասարդների հետ հանդիպումները վարելու է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աշխատակից Հովհաննես սարկավագ Մանուկյանը: Առաջիկա շաբաթ օրերին Հովհաննես սարկավագը երիտասարդաց միության հետ հինգ հանդիպումների ընթացքում կանդրադառնա հոգևոր կյանքին առնչվող հետևյալ թեմաներին՝ .....
Ի՞նչ տոն եմ նշում և ինչո՞ւ. հոգևորականների հանդիպում-զրույցը դպրոցականների հետ
Փետրվարի 15-ին Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 6-րդ «Դ» դասարանի օրվա վերջին դասաժամը տարբերվում էր մյուս օրերի դասաժամերից: Դասարանի դասղեկ՝ Հասմիկ Համբարձումյանի նախաձեռնությամբ երեսունինն աշակերտների հետ հանդիպեցին և զրուցեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը և սպասավոր Գևորգ սարկավագ Համբարձումյանը: Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով: Հոգևորականներն աշակերտների .....
Հոգևոր և ազգային արժեքները կրող ավագ դպրոցականների սիրո տոնախմբությունը
Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնի օրը, Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում սիրո մեծ տոնախմբություն էր: Դպրոցի աշակերտները մեծ սիրով և խանդավառությամբ էին պատրաստվել Ս. Սարգսի և Տեառնընդառաջի տոներին: Մինչ տոնախմբությունը դպրոցի մուտքի առջև տասներկու դասարաններից տասներկու աշակերտներ իրենց կանթեղները լուսավորեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց բերված կրակի լույսով, որ աշակերտներին փոխանցեց  Տեր Վահան քահանա Առաքելյանը: Միջոցառումը .....
Նորապսակների օրհնության կարգը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ պատարագ մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով քարոզին մասնավորաբար ասաց. «Սիրող Հայրը մշտապես սպասում է մեզ և միայն մեզնից է կախված կքայլե՞նք Տիրոջն ընդառաջ, թե այլ ճանապարհով կընթանանք: Ուստի, աստվածավախ և արդար ծերունի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․