Գրքեր

Իրադարձություններ
Տեառնընդառաջի նախատոնակը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնից քառասուն օր անց՝ փետրվարի 14-ին Հայ եկեղեցին տոնախմբում է Տեառնընդառաջը: Ամեն տարի, փետրվարի 13-ին, հանդիսավոր ժամերգությամբ ազդարարվում է տոնի նախատոնակը: Այս տարի ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մեծ թվով հավատավոր հայորդիներ իրենց մասնակցությունն էին բերել հանդիսավոր ժամերգությանը՝ Փրկչին ընդառաջ գնալու կոչին ունկնդիր: Ժամերգության ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: .....
Սիրո ուժն անհաղթ է. Երևանի կենտրոնում մեծ քայլերթն անցավ սիրո կոչով
Փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ թեմի երիտասարդական կառույցների կազմակերպված քայլերթը դեպի սիրահարների պուրակ: Թափորն առաջնորդում էին հոգևորականները՝ խաչով, խաչվառներով: Թափորին ուղեկցում էին Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տան թմբկահարների խումբը, ռազմական նվագախումբը: Քայլերթին մասնակցում էին զինվորներ, ոստիկաններ, .....
Լավագույն զինվորների պարգևատրություն Ս. Սարգսի տոնի առթիվ
Փետրվարի 11-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ, .....
Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ Ս. Սարգսի տոնի առթիվ
Փետրվարի 11-ին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, .....
Ամփոփվեց երիտասարդական նկարչական մրցույթը
Փետրվարի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ճեմասրահում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ ամփոփվեց նկարչական մրցույթը:  Առաջին անգամ ՀՀ Մշակույթի նախարարությունը Ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում հայտարարել էր մրցույթ՝ մինչև 30 տարեկան նկարիչների համար: Նկարիչները երեք օր շարունակ .....
Ս. Սարգսի տոնին ընդառաջ հոգևորականները հանդիպեցին ուսանողների հետ
Փետրվարի 9-ին, Ս. Սարգսի տոնին ընդառաջ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի նախաձեռնությամբ, ուսանողների համար կազմակերպվել էր հանդիպում-զրույց: Համալասարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներին Ս. Սարգսի վարքագրության, տոնի խորհրդի, ժողովրդական սովորույթների և Վալենտինի մասին ներկայացրեցին .....
Մեկնարկեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթը
Փետրվարի 7-ին Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթը մեկնարկեց Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Այն կազմակերպվել է ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ: Մրցույթին մասնակցում են մինչև երեսունհինգ տարեկանները:  Մրցույթը մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդատակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը .....
Այսօր ազգովի տոնում ենք Հայոց բանակի 25-ամյակը
Սիրելի՛ հայորդիք, Այսօր ազգովի տոնում ենք Հայոց բանակի 25-ամյակը: Հայոց անկախությունն ու բանակը կերտվեցին հայրենապաշտ և քաջազուն հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Հայոց սահմաններն առ այսօր կայուն են և անխոցելի մեր բանակի ռազմական տաղանդով, պատերազմելու արվեստով ու քաջությամբ: Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված և հայցում Բարեսեր Տիրոջից, որ օգնական ու զորակից լինի Հայոց բանակին: Քաջություն .....
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԻՐՈՋ` ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՒ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
«Եւ մի՛ կերպարանիք կերպարանաւք աշխարհիս այսորիկ. այլ նորոգեցարո՛ւք ի նորոգութիւն մտաց ձերոց« առ ի քննել ձեզ զլա՛ւն եւ եթէ զինչ են կամքն Աստուծոյ« բարին եւ հաճոյն եւ կատարեալ» (Հռոմ. ԺԲ 2): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր գոհաբանություն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք Բեթղեհեմում ծնված Հիսուս Մանկանը, Ով աշխարհ եկավ փրկելու կորստյան մատնված մարդկությանը: Աստծո կողմից արարված .....
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Տարեմուտի սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքով և Ողորմած Աստծո շնորհների հայցով Հայրական Մեր սերը և օրհնությունն ենք բերում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Հույսով ու բարի ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը` հրաժեշտ տալով մեր ժողովրդի համար հուզումներով դժվարին տարվա: Մեկ անգամ ևս ապրեցինք պատերազմի, ռազմական սադրիչ գործողությունների տագնապները և կորուստների ցավը, նաև՝ ամավերջի այս օրերին: .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը տարին սկսեց աղոթքով
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր բազմադարյան ճանապարհին մշտապես կյանքի է կոչել այն գեղեցիկ ավանդույթը, համաձայն որի, իր զավակներն իրենց քայլերն ուղղել են դեպի Աստծո տուն՝ տարեսկիզբն Աստծով իմաստավորելու: Այսօր էլ դեպի Աստված ընթացողի համար տարվա ավարտն ու սկիզբը նշանավորվում է Տիրոջն ուղղված օրհնաբանությամբ և փառաբանությամբ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս բազմաթիվ հավատավոր հայորդիներ էին մեկտեղվել՝ Տարեմուտի գիշերը .....
Եկեղեցում սպասավորող փոքրիկ դպիրներն արժանացան ամանորյա նվերների
Դեկտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց տարեվերջյան Ս. Պատարագը: Արարողության ավարտին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը եկեղեցում սպասավորող փոքրիկ դպիրների հետ զարդարում էին եկեղեցու բակը Ս. Ծննդյան խորհրդանիշներով: Նկատելի էր, թե ինչ ջանասիրությամբ էին տղաները օգնում Տեր Հորը Ս. Ծննդյան մսուրը պատրաստելիս, Կենաց ծառի խորհրդանիշ տոնածառը զարդարելիս: Տեր Գրիգորի խոսքով այդ նույն ջանասիրությամբ .....
Ամանորը ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ում
Դեկտեմբերի 24-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը նշեց Ամանորը: Կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Տերունական աղոթքով սկսեց ամանորյա միջոցառումը: Տեր Հայրը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի անունից ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ և օրհնություն փոխանցեց երեխաներին, նրանց ծնողներին և աշխատակիցներին: «Սրտագին .....
Սիրիահայ համայնքի ամանորյա տոնախմբությունը
Դեկտեմբերի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Mantalun ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը սկսվեց Տերունական աղոթքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի տարեվերջյան ամփոփիչ ժողովը
Դեկտեմբերի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, տարեվերջյան ժողովով ամփոփեց տարվա իր գործունեությունը: Այն սկսվեց Տերունական աղոթքով: Տեր Գրիգորն ուրախությամբ արձանագրեց, որ այս տարի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, համայնքային կյանքից ներս իրագործվող գործունեության՝ թե՛ քարոզչության, թե՛ սոցիալական ծրագրերի, թե՛ եկեղեցու .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․