Գրքեր

Իրադարձություններ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց համատեղ հռչակագիր
Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը:   Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում, մենք` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը .....
Հայրապետական Սուրբ Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 26-ին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի Բաց խորանում Սուրբ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` աղոթական ներկայությամբ Հռոմեակաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի: Հայրապետական Պատարագին ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ .....
Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք Հանրապետության հրապարակում
Հունիսի 25-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք, որին ներկա էին տասնյակ հազարավոր հայորդիներ և հյուրեր տարբեր երկրներից: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեցին Գյումրի
Հունիսի 25-ին` Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը մեկնեցին Գյումրի: Շիրակ օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հռոմի Սրբազան Քահանայապետին դիմավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Պապն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր երկու Հովվապետերին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Եկեղեցականների թափորը պատվո պահակների առաջնորդությամբ ուղղվեց դեպի Հայոց Ցեղասպանության նահատակների հուշարձան: Հուշակոթող տանող ճանապարհին .....
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Պապի հանդիպումը
Հունիսի 24-ի երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, որին ներկա էին Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, Հայաստանից և Սփյուռքից ժամանած թեմակալ առաջնորդներ և առաջնորդական տեղապահներ: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը բարի գալուստ մաղթեց Հռոմի Սրբազան Քահանայապետին .....
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը ժամանեց Հայաստան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ բարիգալստյան արարողություն
Հունիսի 24-ին սկսվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն` «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո: Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը` պատվիրակությունների ուղեկցությամբ, ինչպես նաև Կաթոլիկ .....
Նավասարդ Սրբազանը մասնակցեց «Աշխատութիւններ» երկհատորյակի շնորհանդեսին
Հունիսի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Տ. Մեսրոպ քահանա Արամյանի «Աշխատութիւններ» երկհատորյակի շնորհանդեսին:  Ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բանակի հոգևոր առաջնորդության առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, .....
Նավասարդ Սրբազան. «Թող Աստված լինի մեզ զորակից՝ հայի արդարության պատերազմը մինչև վերջ հասցնելու գործում…»
Հունիսի 18-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշներհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց 1915 թ-ի հունիսի 15-ին Կ.Պոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված 20 հնչակյաններին նվիրված հանդիսությանը: Տերունական աղոթքից հետո Սրբազան հայրը ողջունելով ներկաներին՝ ի մասնավորի ասաց. «ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱԽԵԼ ՄԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԻՍԿ ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐԸ` ՈՉ» «…Բայց և ինչպես, ամենքդ ալ վերջին պահուն ձեր դիմաց երազային, .....
Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը
Հունիսի 17-ին Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երրորդ ծրագիրը, որն իրականացվում է 2014թ.-ից:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը բաշխվելու է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս նահատակված .....
Այսօր Նավասարդ Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 19-ամյակն է
Գերաշնորհ Սրբազան հա´յր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական ձեռնադրության 19-րդ տարեդարձը: Եպիսկոպոսական Ձեր քաջեռանդ ու կորովի վերատեսչությամբ թեմական կառույցները և ժողովուրդը` իբրև Քրիստոսի Սուրբ Եկեղեցի, առաջնորդվում են կրթության ու դպրության, եկեղեցաշինության ու ազգասիրության վերարժևորման առաքելահաստատ տեսլականով .....
«Մեր երեխաները ծնվել են երկնքի համար»
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցն արդեն մեկ տարեկան է: Ամեն կիրակի մոտ երեսուն երեխաներ՝ չորսից մինչև տասնվեց տարեկան, շտապում են իրենց համար առանձնահատուկ մի դպրոց, ուր մեծ սիրով ուսանում են Սբ. Գրքից բխող կյանքի դասերին, ծանոթանում հայ եկեղեցու տոներին, սրբազան ավանդույթներին, սովորում հոգևոր երգեր՝ շարականներ, սաղմոսներ ու աղոթքներ: Երեխաները դասերին իրենց ուսանածը նկարում են, իսկ եկեղեցական տոն օրերին նրանք հանդես .....
Այսօր Նավասարդ Սրբազանի քահանայական ձեռնադրության տարեդարձն է
Գերաշնորհ Սրբազան հա´յր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ:  1987թ. այս օրը հանձն առաք քահանայական ձեռնադրության բարձր պատիվն ու պատասխանատվությունը, որը տարիների ընթացքում արդյունավորվեց ինչպես հովվական-եկեղեցաշեն, այնպես էլ կրթական, մշակութային, ազգային գործունեությամբ:  Ձեր հայրական նվիրումի .....
Ամփոփվեց գրաբարի 2016թ. օլիմպիադան. հայտնի են հաղթողները
Հունիսի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ գրաբարի երկրորդ օլիմպիադայի մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս .....
Հունիսի 1-ին «Զորավոր մանկունք»-ն իր ելույթով տոնախմբեց երեխաների տոնը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղի դահլիճում հանդես եկավ համերգային ընդգրկուն ծրագրով: «Զարթիք փառք իմ» շարականի երգեցողությամբ «Զորավոր մանկունք»-ը մուտք գործեց դահլիճ՝ ազդարարելով ելույթի սկիզբը: Հանդիսատեսը՝ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․