Գրքեր

Աստծու խոսքը պահելու մասին

Ա­հա թե ին­չու, դեն գցե­լով ա­մե­նայն աղ­տե­ղություն և չա­րի­քի ա­վել­ցուկ, հե­զությա՛մբ­ ըն­դու­նե­ցեք ձեր մեջ սեր­ման­ված խոս­քը, որ կա­րող է փրկել ձեր հո­գի­նե­րը: Խոս­քը կա­տա­րող­նե՛ր­ ե­ղեք, այլ ոչ թե միայն այն լսող­ներ հա­մա­րե­ցեք դուք ձեզ, քա­նի որ, ե­թե մե­կը միայն լսող լի­նի խոս­քը և ոչ կա­տա­րող, նա նման է մի մար­դու, որ ակ­նա­պիշ դի­տում է հա­յե­լու մեջ իր բնա­կան դեմ­քը: Նա­յե­լով տես­նում է ինքն ի­րեն, անց­նում գնում է և ան­մի­ջա­պես մո­ռա­նում, թե ինչ­պի­սին էր ին­քը: Իսկ ով աչ­քե­րը հա­ռած նա­յում է ա­զա­տության կա­տար­յալ օ­րեն­քին և դրա մեջ էլ հա­րատևում, նա լսում է, չի մո­ռա­նում, այլ այն կա­տա­րում է. այդ­պի­սի մե­կը իր ա­րա­ծի մեջ ե­րա­նություն կգտնի (Հա­կոբ. Ա 21-25)։

Ա­նօ­գուտ է Աստ­ծու խոս­քը ա­ռանց գոր­ծե­րի կար­դա­լը կամ լսե­լը: Քրիս­տոս ե­րա­նի է տա­լիս ոչ թե նրանց, ով­քեր լսում են Աստ­ծու խոս­քը, այլ նրանց, ով­քեր լսում են ու պա­հում. «Մա­նա­վանդ ե­րա­նի՜ նրանց, որ լսում են Աստ­ծու խոս­քը և կպա­հեն» (Ղուկ. ԺԱ 28): Ի՞նչ օ­գուտ այն ցան­ված սեր­մից, ո­րը պտուղ չի տա­լիս: Ոչ մի: Ո՞րն է սննդի օ­գու­տը ստա­մոք­սին, ե­թե այն ա­վի­շի ու ար­յան չի փո­խա­կերպ­վում: Միան­գա­մայն ա­նօ­գուտ է այդ­պի­սի սնուն­դը: Այդ­պես է նաև Աստ­ծու խոս­քի` աստ­վա­ծա­յին սեր­մի պա­րա­գա­յում, որն օգ­տա­վետ չէ, ե­թե լսող­նե­րը չեն վե­րա­փոխ­վում: Ինչ­պես որ մար­մինն է հյուծ­վում և մա­հա­նում, երբ ստա­մոք­սը, սնունդ ըն­դու­նե­լով, չի մար­սում և ա­վի­շի ու ար­յան չի փո­խա­կեր­պում այն, այդ­պես էլ հո­գին, ո­րը թե­պետ լսում է Աստ­ծու խոս­քը, որ հոգևոր սնունդ է, բայց ա­վի­շի ու ար­յան չի փո­խա­կեր­պում, այ­սինքն` հոգևոր ա­ռու­մով չի զո­րաց­նում լսած խոս­քը, ու­ժաս­պառ է լի­նում ու կոր­ծան­վում: Այս պա­տա­հում է մար­դուն այն ժա­մա­նակ, երբ նա Աստ­ծու խոս­քը լսե­լով` դրա հա­մե­մատ չի շտկում իր վար­քը, չի դառ­նում Աստ­ծուն, ի սրտե չի ա­պաշ­խա­րում, մեղ­քե­րից չի հրա­ժար­վում և իր սրտում հոգևոր մխի­թա­րություն չի գտնում:

Աստ­ծու խոս­քը մեզ շնորհ­վել է հենց նրա հա­մար, որ լսե­լով այն` ուղ­ղենք ինք­ներս մեզ՝ ըստ Նրա խրա­տի: Իսկ ե­թե այդ­պես չա­նենք, այն մեզ ոչ մի օ­գուտ չի տա: Ճիշտ այն­պես, ինչ­պես հի­վան­դը չի ա­պա­քին­վի, ե­թե չկա­մե­նա հա­մա­պա­տաս­խան բու­ժում ստա­նալ, այդ­պես էլ մեր հոգևոր ախ­տե­րը բու­ժե­լու հա­մար Աստ­ծուց շնորհ­ված խոս­քը, ինչ­պես վե­րը նշե­ցինք, ա­նօ­գուտ կլի­նի, ե­թե դրա­նով չբու­ժենք մեր ախ­տե­րը: Ինչ­պես ա­նօ­գուտ է վար­պե­տի հմտությու­նը, ե­թե այն չի գոր­ծադր­վում (նա ան­պայ­ման կաղ­քա­տա­նա), այդ­պես էլ Սուրբ Գրքի քա­ջա­տեղ­յա­կությունն ու Տի­րոջ կամ­քի ի­մա­ցությու­նը շահ չեն, ե­թե Աստ­ծու խոս­քի ու Նրա կամ­քի հա­մա­ձայն չջա­նանք ուղ­ղել մեր վար­քը (ս. Տի­խոն Զա­դոնս­կի):

Երբ կար­դում ես աստ­վա­ծա­յին Գրվածք­նե­րի խոս­քե­րը, նախ ա­ղո­թի՛ր­ Աստ­ծուն, որ բա­ցի սրտիդ աչ­քե­րը, որ­պես­զի չբա­վա­րար­վես գրված բա­ռե­րը կրկնե­լով, այլ կա­րո­ղա­նաս նաև գոր­ծադ­րել դրանք երկ­յու­ղով. գու­ցե թե քո իսկ դա­տա­պար­տության հա­մար ես ըն­թեր­ցում Աստ­վա­ծաշն­չի կե­նա­րար խոս­քե­րը (ս. Հով­հան­նես Ոս­կե­բե­րան):

Մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի բո­լոր գոր­ծերն ու խոս­քե­րը կրոն են բա­րե­պաշ­տության ու ա­ռա­քի­նության. սրա հա­մար Նա մարմ­նա­ցավ` ցույց տա­լով մեզ ա­ռա­քի­նություն և բա­րե­պաշ­տություն: Որ­պես­զի յու­րա­քանչ­յուր ոք, ըստ կա­րո­ղության տես­նե­լով, նա­խան­ձախնդ­րո­րեն ձգտի նա­խա­տի­պին: Քան­զի սրա հա­մար մար­մին հա­գավ, որ­պես­զի և մենք, ըստ մեր կա­րո­ղության, նման­վենք Նրա վար­քին (ս. Բար­սեղ Կե­սա­րա­ցի):

Տե՛ր, Դու իմ ա­ղոթ­քով միշտ հաղ­թում ես իմ մի­ջի դժոխ­քին, և ե­թե ես ցայժմ դեռ դժոխ­քում չեմ, այդ Քո` դժոխ­քը Հաղ­թո­ղիդ ո­ղոր­մությունն է, Տե՛ր: Փա՜ռք ­Քեզ` Բա­րե­րա­րիդ և մեր Փրկչիդ: Ի՞նչ կլի­նեինք մենք ա­ռանց Քեզ. իս­կա­կան գա­զան­ներ, ո­րոնք հո­շո­տում են ի­րար: Ե՞րբ ենք մենք խո­րա­պես գի­տակ­ցե­լու ըստ Ա­վե­տա­րա­նի ապ­րե­լու անհ­րա­ժեշ­տությու­նը մեր իսկ ժա­մա­նա­կա­վոր և հա­վի­տե­նա­կան բա­րի­քի հա­մար: Իսկ այ­սօր ինչ­քա՜ն ­քիչ են նույ­նիսկ Ա­վե­տա­րան ըն­թեր­ցող­նե­րը (ս. Իոան Կրոնշ­տադտս­կի):

Սուրբ հայր Պամ­փոն գրա­ճա­նաչ չէր. և մի օր գնաց մի վար­դա­պե­տի մոտ` սաղ­մոս ու­սա­նե­լու: Երբ լսեց 38-րդ ­սաղ­մո­սի ա­ռա­ջին հա­մա­րը. «Ա­սա­ցի` զգու­շա­նամ իմ ճա­նա­պար­հին, որ լեզ­վովս չմե­ղան­չեմ», այլևս չ­կա­մե­ցավ ի­մա­նալ շա­րու­նա­կությու­նը: Նա ա­սաց. «Ե­թե սա գոր­ծով կա­տա­րեմ, այս հա­մարն էլ ինձ բա­վա­կան է»: Իսկ այն վար­դա­պե­տին, ով հան­դի­մա­նեց նրան վեց ա­միս ի­րեն չայ­ցե­լե­լու հա­մար, պա­տաս­խա­նեց. «Դեռևս ­գոր­ծով չեմ կա­տա­րել»: Իսկ երբ բա­զում տա­րի­ներ անց նրա ծա­նոթ­նե­րից մե­կը հարց­րեց նրան, թե սո­վո­րե՞լ է արդ­յոք այդ սաղ­մո­սը, պա­տաս­խա­նեց. «Քա­ռա­սու­նի­նը տա­րում թերևս ­կա­րո­ղա­ցա սո­վո­րել այն» (Հա­յե­լի վա­րուց):

Հոգևոր կյան­քում Գրքե­րը միայն ա­ռաջ­նոր­դում են: Բուն ճա­նա­չո­ղությու­նը գոր­ծով է ձեռք բեր­վում: Նույ­նիսկ այն, ինչն ըն­թեր­ցա­նությամբ է ճա­նաչ­վել, պարզ ու հան­գա­մա­նա­լից կդառ­նա, երբ փոր­ձարկ­վի գոր­ծով, և այլ կերպ կըն­կալ­վի (ս. Ֆեո­ֆան Զատ­վոր­նիկ):

Այս­տեղ հարկ է նշել Աստ­ծու խոս­քի բեղմ­նա­վոր ըն­թեր­ցա­նության ա­մե­նաանհ­րա­ժեշտ պայ­մա­նը: «Ճա­շա­կե­լով» Աստ­ծու` որևէ խրատ պա­րու­նա­կող խոս­քը` պետք է ջա­նալ ան­հա­պաղ կա­տա­րել այն, քա­նի դեռ սիր­տը չի սա­ռել: Իսկ կա­տա­րե­լով մեկ ան­գամ` հա­ջորդ ան­գամ այն կա­տա­րելն ա­վե­լի դյու­րին կլի­նի, քան­զի այդ­պես բա­րի գոր­ծե­րի հմտություն ու վար­ժանք է ձեռք բեր­վում (Եբր. Ե 14): Եվ ընդ­հա­կա­ռա­կը, հա­ջորդ օր­վան հե­տաձգ­վող բա­րի մտադ­րությու­նը սո­վո­րա­բար չի կա­տար­վում, քան­զի Աստ­ծու խոս­քի` մար­դուն հա­ղոր­դած բա­րո­յա­կան ու­ժը` Նրա ներշն­չան­քին հետևե­լու այդ ու­րախ վճռա­կա­նությու­նը, մնա­լով ան­գործ, աս­տի­ճա­նա­բար թու­լա­նում է ու ան­հե­տա­նում: «Միան­գա­մայն ա­նօ­գուտ է,- գրում է ս. Տի­խոն Զա­դոնս­կին,- կար­դալ ու չպա­հել այն, ինչ սո­վո­րեց­նում է Գիր­քը: Ե­թե կամքդ չուղ­ղես, ա­պա այդ ըն­թեր­ցա­նությու­նից ա­վե­լի չար կդառ­նաս, քան ե­ղել ես»: Բա­ցի այդ, նմա­նօ­րի­նակ գործ­նա­կան վե­րա­բեր­մուն­քը Աստ­ծու խոս­քի նկատ­մամբ լա­վա­գույնս հա­վաս­տիաց­նում է Փրկչի վար­դա­պե­տության աստ­վա­ծա­յին լի­նե­լու իս­կությու­նը. «Ե­թե մեկն ու­զում է Նրա կամ­քը կա­տա­րել, կի­մա­նա այդ ու­սուց­ման մա­սին, թե Աստ­ծու՞ց է արդ­յոք» (Հովհ. Է 17):

Մնում է ասել այն մասին, թե որն է մարդու համար լավն ու բարին: Նա՛ է իմաստուն, ով ջա­նասիրաբար չարչարում է իր մարմինը քաղ­ցով և ծարավով, որպեսզի վարժեցնի նրան գոր­ծունեության համար. ո՛վ իր անձը ուղղում և կրթում է Ս. Գրքի ընթերցանությամբ: Նա՛ է հոգով և մարմնով գեղեցիկ, ով բովում է ի­րեն այս երկու քուրաներում: Ինչքան զտում է իրեն դրանցում, այնքան ընդգծվում է նրա գեղեցկությունը:

Մարմնական աշխատանքները միջոց են հան­դիսանում առողջության պահպանման և ծուլության հաղթահարման համար. նրա օգ­նությամբ հոգին էլ է դառնում զգոն, զսպում և հաղթահարում է ցանկությունները: Այս նաև մեր համար հոգացող Բարերարի՛ն է հաճելի: Նրա խրատները բոլորիս համար թող լինեն` որպես հզոր գարշապար, որը ոտնակոխ է անում մեր բոլոր մեղքերը (ս. Եփրեմ Ասորի):

Ում թագավորը կամենում է արքունի պար­գևագրերի ու ընծաների արժանացնել, նախ իր ուղերձներն է հղում, որոնցով նրանց բոլորին ծանուցում է. «Փութով փութացեք իմ առաջ կանգնելու և ինձանից արքայական պարգևներ ստանալու»: Եվ եթե չներկայանան ու չստանան, ապա այդ ծանուցագրերի ըն­թեր­ցանությունը նրանց ոչ մի օգուտ էլ չի տա, ավելին. մահապարտ կճանաչվեն այն բանի հա­մար, որ չկամեցան գալ ու արքայի ձեռամբ մեծարվել: Այդպես է նաև աստվածային գրվածք­ների պարագայում. Աստված-Թագա­վո­րը Իր ուղերձների միջոցով մարդկանց առա­ջարկում է` նրանց ազդարարելով, որ Իրեն կան­չողներն ու հավատացողները խնդրեն և երկնային պարգև ստանան` անմասն չմնալով Իր աստվածային էությունից: Քանզի գրված է. «որպեսզի հաղորդակից լինենք աստվածային բնու­թյանը» (Բ Պետր. 1. 4): Իսկ եթե մարդը չգա, չխնդրի ու չստանա, ապա նրա համար Գրքերի ընթերցանությունն անօգուտ կլինի, ա­վելին.մահապարտ կճանաչվի այն բանի հա­մար, որ չկամեցավ երկնային Թագավորից կյան­քի պարգևն ընդունել, առանց որի անհնար է հավիտենական կյանք գտնել, այսինքն` Քրիս­տոսին: Նրան փառք հավիտյանս: Ամեն (ս. Մակար Եգիպտացի):

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

14.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․