Գրքեր

Ժուժկալության մասին

Հայր Ելադիոսի մասին վանքում ասում էին, թե խցում ապրեց քսան տարի և երբեք աչքերը վեր չբարձրացրեց և եկեղեցու ձեղունը չտեսավ: Ասում էին, որ միայն հաց և աղ էր ճաշակում: Երբ զատկական պահքի օրերը եկան, տեսավ, որ եղբայրները միայն հաց ու աղ են ճաշակում, ասաց. «Այժմ ես պետք է պահքի համար ավելացնեմ տքնությունս. ուրիշ օրերին նստած էի ճաշակում, այժմ, քանի որ պահք է, ոտքի վրա կճաշակեմ հացս, որպեսզի չկորցնեմ վաստակս»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․