Գրքեր

Խոնարհություն

Լավ է, որ Դու խո­նարհ դարձ­րիր ինձ, որ­պես­զի Քո ար­դա­րա­դա­տությու­նը սո­վո­րեմ (Սաղմ. ՃԺԸ 71-72)։

Ե­թե կա­մե­նում ես հաս­նել Սուրբ Գրքի ճշմա­րիտ գի­տությա­նը, ա­պա պետք է ջա­նաս ձեռք բե­րել սրտի ան­սա­սան խո­նար­հություն, ո­րը, սի­րո մեջ կա­տա­րե­լության հաս­նե­լով, կա­ռաջ­նոր­դի քեզ այն­պի­սի ի­մա­ցության, ո­րը չի հպար­տաց­նում, այլ լու­սա­վո­րում է: Քան­զի ան­մա­քուր հո­գու հա­մար անհ­նար է հոգևոր գի­տության շնորհ ձեռք բե­րել: Ուս­տի ա­մե­նայն զգու­շությամբ խու­սա­փի՛ր, որ ըն­թեր­ցա­նության մեջ վարժ­վե­լիս քեզ մոտ գի­տության լույ­սի ու հա­վեր­ժա­կան փառ­քի փո­խա­րեն պիղծ հպար­տությու­նից չա­ռա­ջա­նան կոր­ծան­ման պատ­ճառ հան­դի­սա­ցող հատ­կություն­ներ (ս. Իոան Կա­սիան):

Աստ­վա­ծա­շուն­չը քննե­լու սե­րը հա­նուն նա­նիր հե­տաքրք­րության թշնա­մություն և վեճ է ա­ռա­ջաց­նում, իսկ լա­ցը սե­փա­կան մեղ­քե­րի հա­մար խա­ղա­ղություն է պարգևում: Իր խցում նստած վա­նա­կա­նի հա­մար Ս. Գրքի այդ­պի­սի սին քննությու­նը մեղք է, մա­նա­վանդ երբ այն ու­ղեկց­վում է սե­փա­կան մե­ղան­չում­նե­րի ան­տես­մամբ: Ուս­տի մե­կը Ս. Գրքում ու­շադ­րություն է դարձ­նում երկ­րոր­դա­կան բա­նե­րի յու­րաց­մա­նը և հարց տա­լիս` այդ­պե՞ս է, թե՞ ոչ, և դեռ ի­րեն չգտած, նա­նիր սիրտ ու­նե­նա­լով` մեղ­քի ծանր ու եր­կա­րատև գե­րության մեջ է հայտն­վում: Մյու­սը զգո­նությամբ խու­սա­փում է այդ գե­րությու­նից և սի­րում է ե­րեսն ի վայր ընկ­նել Աստ­ծու ա­ռաջ: Մեկ ու­րի­շը աճապարելով Աստ­ծու նմա­նությունն է փնտրում, սա­կայն աստ­վա­ծա­նար­գության մեջ է ընկ­նում: Մեկն էլ ձգտում է պաշ­տել Նրան` սի­րե­լով մաք­րությու­նը Աստ­ծու երկ­յու­ղի մեջ. նա պա­հում է Աստ­ծու խոս­քե­րը ու պար­տա­դիր հա­մա­րում դրանք իր հա­մար և ձեռք բե­րում աստ­վա­ծա­գի­տություն: Հետևա­բար, աստ­վա­ծա­յին վեհ բար­ձունք­ներ մի՛ փնտրիր, այլ ա­ղեր­սի՛ր, որ Նա գա և փրկի քեզ մեղ­քից: Չէ՞ որ Աստ­ծու շնորհ­ներն ի­րենք ի­րենց են գա­լիս, ե­թե նրանց տե­ղը մաքր­ված և նվի­րա­կա­նաց­ված է: Ով հաս­տատ­վում է սոսկ սե­փա­կան ի­մա­ցության մեջ և հետևում միայն իր կամ­քին, նա չի կա­րող խու­սա­փել սիր­տը տրտմեց­նող ո­գուց: Ով քննում է Աստ­վա­ծաշն­չի խոս­քե­րը` տեղ տա­լով միայն իր գի­տությա­նը և հեն­վե­լով այդ խոս­քե­րի վրա, որ ա­սի.«­Դա այդ­պես է», նա չի ճա­նա­չում իր ի­րա­կան փառ­քը և իր ի­րա­կան հարս­տությու­նը: Եվ ընդ­հա­կա­ռա­կը, ով կար­դա­լով Ս. Գիր­քը` ա­սում է. «Չգի­տեմ, քան­զի մարդ եմ», նա փա­ռա­վո­րում է Տի­րո­ջը: Եվ նրա մեջ ըստ կա­րել­վույն Աստ­ծու հարս­տությունն է ամ­բար­վում (ս. Ամ­մոն):

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

24.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․