Գրքեր

Կինը, որին ոչ ոք չէր սիրում

Մի անգամ մի կին սկսեց գանգատվել ծերին, որ իրեն ոչ ոք չի սիրում։ Նրան չէր սիրում ամուսինը, աշխատավայրում ոչ մեկը չէր կարեկցում, ընկերները խուսափում էին նրանից, զավակները հաշվի չէին նստում նրա հետ․․․ Բողոքներին վերջ չկար։

Հայր Պորֆիրիոսը խորհուրդ տվեց հեռու վանել այդ մտքերը, որովհետև դրանք նրանը չէին․

- Խցի մոտի անտառակում զբոսնելիս ընկերացա մի խումբ դպրոցականների հետ, որոնք էքսկուրսիայի էին եկել։ Նրանք մագնիտոֆոն ունեին ու երգեր էին լսում։ Դրանցից մեկի խոսքերն այսպիսին էին․

Ինձնից սեր մի ակնկալիր,

Սերը չես պարտադրի։

Այլ սրտիդ խորքերը կենդանացրու,

Սերն այնտեղ է ծլարձակում։

Հասկանո՞ւմ ես։ Խելամիտ բան չէ սեր պահանջել ուրիշներից։ Նախ ինքներս պետք է սիրենք նրանց, այլ ոչ թե հետամուտ լինենք նրանց սիրուն։ Այդժամ մի օր նրանք կպատասխանեն մեզ փոխադարձ սիրով․․․

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

06.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․