Գրքեր

Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին

Սկյութացիների մասին ասում էին, թե երբ մեկն օգնում էր ընկերոջը և կատարում նրա գործը, դա չէին դիտում որպես առաքինություն, այլ որպես մեղքի քավություն: Ասում էին նաև, թե երբ գնում էին Եգիպտոս և կամենում էին վերցնել հնձի վարձը  կամ իրենց ձեռագործի գինը, յուրաքանչյուր ոք իր կարիքների չափն էր սահմանում՝ ըստ անհրաժեշտության, իսկ մնացածը տալիս էին այրիներին և որբերին: Հայր Հովհան Կարճահասակի մասին ասում էին, թե նա ամբողջն էր բերում` ասելով. «Իմ այրիներն ու որբերը Սկյութիայում  են»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․