Գրքեր

Տեր Աբրահամ ավագ քահանա Մարգարյան

Ծնվել է 1937թ. մարտի 10-ին Իրանի Սուլթանաբադ շրջանի Փարչեստան գյուղում:

1946 թ. ծնողների հետ գաղթել է Խորհրդային Հայաստան:

1955-1957 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

1958-1962 թթ. որպես դպիր գործուղվել է Բաքու, ապա Կիրովաբադ և Արմավիր:

1962 թ. վերադարձել է Երևան աշխատել որպես շրջիկ կազմարար և որպես դպիր ծառայել Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցում:

1969 թ. մարտի 10-ին ձեռամբ Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի Էջմիածնի Սուրբ Աստվածածին Եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1969-1972 թթ. ծառայել է Սուրբ Գեղարդավանքում:

1972-1974 թթ. ծառայել է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

1974-1981թթ. ծառայել է  Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

1981-1983 թթ. ծառայել է Աբովյանի Մայակովսկի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

1983-2006 թթ.ծառայել է Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում:

Ամուսնացած է, ունի վեց զավակ՝ հինգ տղա, մեկ աղջիկ:

2014 թ. հունիսի 6 ին կնքել է իր մահկանացուն:

 

01.08.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․