Գրքեր
Հարց 50 – Հրեշտակներն ու Սրբերն ո՞ւմ համար կարող են բարեխոսել:

Պատասխան – Հրեշտակները կամ Սրբերը չեն ցավում դատապարտված մեղավորների կորստյան համար, քանզի Աստծո կամքի լրումը (այսինքն` արդարության վճիռը) դատապարտյալների վրա տեսնելով` հանգստանում են և ուրախանում: Բայց կարող են բարեխոսել նրանց համար, որոնց ապաշխարությունը ողջության ժամանակ կիսատ է մնացել` արագորեն վրա հասած մահվան պատճառով: Ինչպես նաև բարեխոսում են ներելի մեղքեր գործածների համար, և վերջապես աստվածավախ մարդկանց համար, ովքեր թե՛ ողջության ժամանակ և թե՛ մահվանից հետո արժանի են հրեշտակների ու Սրբերի բարեխոսությանը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․