Գրքեր
Հարց 54 – Թեպետ բոլոր ուղղափառները ճշմարիտ են համարում հարությունը, սակայն այն մի փոքր անհավատալի է թվում, քանզի չորս տարրերի գոյացությունը, եթե մինչև իր նախնական նյութին փոխարկվելու աստիճան ապականվում է, ինչպե՞ս պետք է նորոգվի և դառնա ամբողջական մարդ:

Պատասխան – Հիրավի, դա բնության գործը չէ: Եթե այդպես լիներ, հավատքի մաս չպիտի համարվեր, և պետք է բոլոր ազգերն ու ժողովուրդները հավատային: Բայց որովհետև այդ գործը կատարողը բնության Արարիչն է, և Ինքն է վկայում, թե բոլոր մարդկանց պիտի հարություն տա, ուրեմն Աստծո կարողությանը նայելով` դա ոչինչ է: Բնության գործն ու Աստծո գործը հետևյալ տարբերությունն ունեն: Հայտնի է, որ առանց մոր և հոր ծնունդ չի կարող լինել: Ահա սա միանշանակ բնության գործն է: Բայց Ադամը, առանց մոր և հոր, կատարյալ մարդ լինելով` աշխարհ եկավ: Սա արդեն Աստծո գործն է: Ուրեմն Աստված կարող է նորոգել ապականված մարմինը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․