Գրքեր
Հարց 75 – Ուրեմն տարբերություն չկա՞ թթխմորով և անթթխմոր հացի, ինչպես նաև ջրախառն և անապական գինու միջև:

Պատասխան – Նույն Սուրբ Վարդապետն այսպես է պատասխանում. «Օ՜, հանդգնությունդ ու անօգուտ հակառակությունդ մեզ տանում է շատախոսության: Վերոգրյալ օրինակի մեջ տե՛ս Աստծուն: Եթե գեղեցկության նպատակով ապակուն որևէ տեսակի գույն խառնենք, մի՞թե դա կտկարացնի նրան` կրել արեգակի լույսը: Կարծում եմ` բնավ ոչ: Ուստի և Հոգու զորությունը նյութերի պատճառով, ինչպես արեգակինը, եղածից չտկարացնենք»:

Սա էլ պետք է հաշվի առնել, որ բոլոր քրիստոնյա ազգերի աստվածաբանների կողմից ընդունված ընդհանուր որոշում է, հաստատուն պահել իրենց Եկեղեցու ծեսն ու արարողակարգը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․