Գրքեր
Հարց 18 – Ըստ ասվածի՝ հարց է ծագում. կախարդները կամ դևերը, որ կախարդանքների միջոցով կարողանում են զարմանալի գործեր կատարել և ցույց տալ, դրանց կարելի՞ է սքանչելիք կոչել:

Պատասխան – Քանի որ ասացի, թե սքանչելիքներն աստվածային կարողության արդյունք են, ուստի դևորն սքանչելիքներ չեն կարող գործել: Սակայն մարդկային մտքի համար զարմանալի երևույթներ գործում են: Կարող են տեսանելի ինչ-որ բան ցույց տալ շատերին, որ իրականում գոյություն չունի: Ինչպես, օրինակ, առերևույթ մեկի գլուխը կարող են կտրել և վերստին տեղը դնել: Եթե կտրված գլխի տերն իրավամբ մեռնի և հետո վերակենդանանա, կհավատամ սքանչելիք լինելուն: Եվ եթե ուզում ես սուտ և առերևույթ լինելը հաստատել, դո՛ւ կտրիր այդ մարդու գլուխը, և թող այդ կախարդը կենդանացնի. հայտնի է, որ չի կարող:

Դևերը կարող են արագ-արագ տեղափոխություն անել, որովհետև հրեշտակների նման թեթև հոգիներ են, ինչպես որ Սիմոն մոգին օդ հանեցին արագությամբ, բայց ցած գցելուց հետո կոտրվածքներն անթիվ եղան:

Կարող են անկենդան իրերի մեջ բնակվել և խոսել տալ՝ ինչպես կուռքերի մեջ: Մարդու կամ կենդանու մարմին են առնում և գիշերը պտտվում են, որ մարդկանց վախեցնեն և իրենց ծառայող կախարդներին հավատացողների թիվը շատացնեն՝ կանոն գրել տալով:

Մարդկային կիրքն այլայլում են. ինչպես ասենք, երկու սիրելիների մեջ թշնամություն են գցում: Բնական պատճառներով արագորեն մեկ գործին ներկայանալ են տալիս, այսինքն՝ բնական պատճառներով՝ տարերքով շատ ժամանակ կարոտ եղած մի բան, որ առաջ է գալիս այն տարերքի զորությունը սաստկացնելով, քիչ ժամանակի մեջ հեշտությամբ առաջ են բերում:

Սրանց բոլոր հնարքները ճշմարիտ քրիստոնյայի համար ոչինչ են, եթե միշտ իր հոգևոր զենքով զինված և պատրաստ լինի, ինչպես որ հրամայում է Դավիթը. «Քո կողքին հազարներ կընկնեն, և քո աջին՝ տասնյակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենա» (Սաղմ. 90:7):

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․