Գրքեր
Երուսաղեմի և տաճարի ավերվելուց հետո ի՞նչ է լինում տապանակը:

Երեմիա մարգարեն աստվածային ներգործող զորությամբ թաքցնում է այն, ինչպես նաև թաքցնում է վկայության խորանը և այն ոսկե սեղանը, որի վրա Աստծուն խունկ էին ծխում, քանի որ նա, ստույգ իմանալով Երուսաղեմի մոտալուտ կործանման մասին, այդ սրբությունները, թշնամու ձեռքը չընկնելու համար տաճարից հանելով, Հորդանանի գետի մյուս կողմն է տանում և այնտեղ` լեռան վրա` անտառում գտնվող մի քարանձավում, թաքցում (Բ Մակ. 2:5):

Մարգարեի հետ եղած մարդիկ ցանկանում են իմանալ քարանձավի տեղը, սակայն չեն կարողանում գտնել, քանի որ Աստված ցանկանում է մարդկանցից թաքցնել այդ տեղը, մինչև որ Ինքը կամենա հայտնել: Նույն ձևով էլ քահանաները Երեմիայի հրամանով վերցնում են ողջակեզի սեղանի կրակը (այն, որ հրաշքով էր վառվել) և Երուսաղեմի մոտ գտնվող մի անջուր ջրհորում թաքցնում: Հետագայում, երբ ժողովուրդն ազատվում է գերությունից, Նեեմիի միջոցով գտնում են այն, սակայն կրակն  այլևս մարել և տղմոտ մի զանգվածի էր վերածվել: Այդ տիղմը բերելով ողջակեզի սեղանին են դնում, և երբ արեգակի ճառագայթները դիպչում են դրան, այն հրաշքով իսկույն նորից վառվում է (Բ Մակ. Ա:21, 22):

Սույն հրաշալի իրողությունը տեսնելով` ամբողջ ժողովուրդը միաձայն և միահամուռ գոհություններ և փառք են մատուցում բարձրյալ Աստծուն, Որը բազում տառապանքներից հետո ցանկանում է մխիթարել Իր ժողովրդին:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․