Գրքեր
Հարց 55 – Սամուել մարգարեն կախարդ կնոջ միջոցով Սավուղ թագավորին ողջ երևաց: Արդյո՞ք կախարդական զորությամբ էր դա, կամ ստույգ Սամուե՞լն էր երևացողը, թե սուտ երևույթ էր:

Պատասխան – Թեպետ կան ոմանք, որ ասում են, թե կախարդական արվեստով եղավ, սակայն շատերն այսպես են հաստատում` ասելով, թե այն կախարդ կինը, երբ իր կախարդական գործերը պատրաստում էր, Աստված ևս կամենում էր, որ մի վերջին անգամ Սավուղին օգնություն հասնի, որպեսզի դարձի գա վերջին պահին, երբ պիտի մեռնի: Կնոջ կախարդությունից առաջ, Աստված իսկույն հրաշք գործեց, ինչը կախարդ կինն իր բոլոր դիվական հնարքներով չէր կարող անել, այլ միայն սատանայի միջնորդությամբ գուցե մի ցնորք ցույց տար կամ խաբուսիկ մի օրինակ` Սամուելի կերպարանքով: Սակայն դժոխքի բոլոր զորություններն անկարող են մեռյալներից որևէ մեկին կենդանացնել և անկարող են ապագան ճշմարտորեն գուշակել:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․