Գրքեր
Բարև ձեզ, Ես ապրում եմ Կանադայում ու փորձում եմ սովորել մեր հայ եկեղեցու մասին։ կարո՞ղ եք ասել, արդյոք հայ եկեղեցում օգտագործում են թզբեղ, ես տանը մի հատ ունեմ եւ լսել էի թե 100 Տեր ողորմյա են ասում նրա վրա։ Կամ մեկել թույլատրելի է օգտագործել Կատոլիկների Վարդարան աղոթքը (Rosary)? Ներողություն եմ խնդրում նախապես եթե մի բան սխալ եմ գրել։

Աստված օրհնի Ձեզ, անչափ ուրախ ենք, որ ցանկանում եք սովորել Հայ Եկեղեցու պատմությունը և հետաքրքրվում եք եկեղեցուն վերաբերող հարցերով:

Հայ եկեղեցում թզբեհը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «տերողորմյան», որևէ ծիսական և գործնական նշանակություն չունի: Աղոթելիս պետք է ամբողջ հոգով, սրտով, հավատքով և ջերմեռանդությամբ աղոթել Աստծուն: Եվ աղոթքի հոգեզմա այդ պահին որևէ նյութ չէ, որ մեզ պետք է օգնի լիարժեք և սրտաբուխ աղոթել։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․