Գրքեր
Հարց 84 – Հրեից ազգը, չհավատալով Քրիստոսի գալստյանը, համոզում էր իրեն, թե հետին օրերը պիտի մարգարեի ասածի պես լինեն. «Վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը» (Եսայի 2:2): Ինչպե՞ս հասկանանք «հետին օր» արտահայտությունը:

Պատասխան – Կոռնելիոսն այսպես է մեկնում այս խոսքը. «Հատկապես Քրիստոսի ժամանակն է հետին ասվում, քանզի Քրիստոս է օրենքների և մարգարեների վախճանը: Հետին է ասվում՝ նայելով սկզբին և աշխարհում մնալուն»: Եթե ի սկզբանե աշխարհի բոլոր ժամանակները բաժանենք այսպես՝ սկիզբ, միջին և հետին, կամ երեք օրենքների ժամանակի՝ բնության, Մովսիսական և շնորհական, այդ ժամանակ շնորհական օրենքը կլինի վերջինը, որից հետո մեկ այլ օրենք չպիտի գա: Ուստի այդ օրենքների ժամանակը կկոչվի հետին օր:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․