Գրքեր
Հարց 123 – Քրիստոս Իր աշակերտներին ասում է. «Ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում. և դրանցից ավելի մեծերը կանի» (Հովհ. 14:12): Հայտնի է, որ հավատացողներ շատ եղան, բայց Հիսուսի հրաշքներից մեծ հրաշք ո՞վ գործեց:

Պատասխան – Այդ հարցիդ այսպես է պատասխանում Ոսկեբերանը. «Եթե որևէ մեկը երկմտում է թող մինչ այդ պատգամների կատարումը, իր ձեռքը վերցնի այն գրքերը, որ կոչվում են Գործք Առաքելոց և ոչ բոլոր գրքերը միանգամից, կամ ոչ ամենքը՝ նրանցից, այլ մեկը կամ երկուսը՝ չափավոր: Եվ այնուհետև տեսնի աննախանձներին, ովքեր իրենց մահիճների մեջ են դրված, որպեսզի միայն այդ երանելիների ստվերները (այսինքն՝ առաքյալների) շարժվելով իրենց վրա՝ առողջություն հաղորդեն: Այնտեղի բազմությանը և դիվահարներին ոչինչ հարկավոր չէին, բացի Պողոսի հանդերձներից՝ հալածելու իրենց տանջող դևին»:

Ագոնց Ստեփաննոս վարդապետը գրում է. «Լոկ Հովհաննես Պետրոսի կողմից ոչ միայն հիվանդները բժշկվեցին, այլև լեռները շարժվեցին իրենց տեղերից՝ Գրիգոր Սքանչելագործի ասելով և աբբա Մարկոսի վկայությամբ, այլ անբավ հրաշքներ եղան ազգերի և ժողովուրդների դարձի գալով՝ առաքյալների ու առաքելագործ անձանց միջոցով»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․