Գրքեր
Հարց 57 – Եթե անձնասպանությունը մեղք է, անձի համար մահ խնդրելը կամ ծնված օրը և՞ս մեղք է: Հոբն ասում է. «Կորչի թող օրն այն, երբ ես ծնվեցի, ու գիշերն էլ, երբ ասացին ինձ, թէ՝արու մի զավակ է սաղմնավորվել» (Հոբ 3:2): Նույնն են ասում և՛ Երեմիան (20:14), և՛ Նարեկացին (Գլ. Դ):

Պատասխան – Արդարև, անձի համար մահ խնդրելը մահու չափ մեղք է, երբ խնդրողի նպատակը տրտունջն է ընդդեմ Աստվածային նախատեսության կամ դա հուսահատությամբ է արվում, այլ ոչ թե քո մատնանշած սրբերի նման: Նրանք չմեղանչեցին, որովհետև լցված էին Սուրբ Հոգով: Հիրավի, իրենց անձերի համար էին խնդրում, սակայն սրտների կսկիծից էր, այլ ոչ թե մեղավորների նման տրտնջալու պատճառով:

Հոբը իր զավակների կորստյան պատճառով ունեցած սրտի ցավից էր ծնված օրն անիծում, իբր թե իր մեղքերի պատճառով սկսեցին զավակները մահանալ: Երեմիա մարգարեի ասածը ժողովրդի համար ցավելուց էր, որ պիտի գերի լինեին: Մովսեսն Աստծուն ասում էր. «Եթե թողնես դրանց (այսինքն՝ ժողովրդի հանցանքը կներես), թո՛ղ. և եթե ոչ՝ ինձ ևս ջնջիր քո դպրությունից, որ գրեցիր» (Ելք 32:31-32): Այսպես Պողոս առաքյալը, ցավակցելով հրեաներին, կամենում էր Քրիստոսից նզովվել (Հռոմ. 9:3):

Տրտնջալով անեծքի խոսքը ասողներն են մահացու մեղք գործում, այլ ոչ թե այնպիսի սրբերը, որ Աստծո սիրով սիրահարված, վառված և բորբոքված՝ կամենում էին, որ իրենց կյանքը կտրվի, և Աստվածին ամենաբարի կամքին դեմ գործ չառաջանա:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․