Գրքեր
Հարց 70 – Այդ կույրի աչքերը բացելու համար Քրիստոս նախ թքով շաղախ շինեց և դրանով բացեց: Ի՞նչ է նշանակում դա:

Պատասխան – Հոգով կուրացյալ հրեաները դիվական զորություն էին վերագրում Քրիստոսի կատարած հրաշքներին: Այժմ նմանատիպ բժշկությամբ հրեաները կարող էին իմանալ, որ այնտեղ դիվական զորություն չկա, քանզի դևը բնական պատճառները, որ ներգործական են, կրավորական պատճառներին մոտեցնելով է կատարում իր անելիքը: Բայց շաղախը, եթե աչքի վրա ծեփվի, ոչ թե լույս կտա, այլ լուսավոր աչքը կկուրացնի: Հետևաբար բացառվում էր, որ նման ձևով այդպիսի գործ արվեր: Դա հատուկ է միայն Նրան, Ով ամենակարող զորություն ունի: Քրիստոս նաև կամենում էր ցույց տալ, թե Ինքը հողից արարեց ամեն բան և ահա հողով լույս է տալիս աչքերին: Թուք գործածելով ցույց է տալիս, թե ոչ միայն մարմնի կատարյալ մասերի մեջ ունի հրաշք զորություն, այլև թքի մեջ ևս փայլում է Իր ամենակարող զորությունը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․