Գրքեր
Հարց 81 – Մեռնելուց հետո մարդու կամքը չի փոփոխվում չարից դեպի բարին և բարուց դեպի չարը: Ըստ որում՝ այն մարմնից զատված հոգի է: Սանդարամետականների գունդը ևս հոգի էր: Ինչո՞ւ մտքի գոռոզության պատճառով փոխվեցին, որով և թշվառության մեջ ընկան:

Պատասխան – Ոգեղեն բնությունը, այսինքն՝ հոգին, քանի որ որևէ մեկի հետ միավորված չէ, ուստի մեկ անգամ է դառնում կա՛մ դեպի բարին, կա՛մ դեպի չարը: Իսկ երբ մարմնի հետ է միավորվում, կարող է փոփոխվել բարուց դեպի չարը կամ չարից դեպի բարին, քանզի հոգին մարմնի նման բաղադրյալ չէ, այլ պարզ է, ուստի որ կողմը դառնում է, այն կողմում էլ մնում է: Բայց մարմնի հետ միավորվելով՝ ինչ կերպ որ փոխվում է մարմինը, հետը փոխում է նաև հոգին (Ալբերտ. Գիրք Բ, գլ. ԺԷ):

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․