Գրքեր
Ո՞րն է արմավենու փոխաբերական իմաստը Աստուածաշնչի մեջ։

Հին ժամանակներում, պատերազմներից հետո թագավորների և զորավարների հաղթական մուտքը և օլիմպիական խաղերում հաղթողների դիմավորումը լինում էր արմավենիների տերևների և ձիթենիների ճյուղերի թափահարումով և ոտքերի տակ շաղ տալով: Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ խորհրդանշաբար թագավորի հաղթական մուտք էր, ոչ թե պատերազմի, այլ մահվան դեմ, խավարի դեմ լույսի հաղթանակ: Եվ ինչպես, որ Ս. Ծննդյան պարագային մոգերը Սուրբ Հոգու ներշնչմամբ եկան և երկրպագեցին Մանուկ Աստծուն, այդպես էլ այս պարագային՝ ժողովուրդը Սուրբ Հոգու ազդեցությամբ դուրս եկավ Փրկչին դիմավորելու որպես թագավորի, իրենց ձեռքին ունենալով արմավենու ճյուղեր՝ ի նշան հաղթող թագավորի:

Սուրբ Գրոց բառարանում Արմավենին նաև նույնացվում է արդարության ձգտող հոգիների հետ՝ մեջբերելով Դավիթ թագավորի սաղմոսների հետևյալ տողը. «Արդարներն արմավենու նման պիտի ծաղկեն» (Սղմ. 92:12), քանզի ինչպես արմավենու ճյուղերն են միշտ դեպի երկինք ձգվում, այնպես էլ՝ արդարները: 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․