Գրքեր
Հարց 4 - Ինչո՞ւ է Քրիստոս պայծառակերպության օրն Իր հետ եղող աշակերտներին պատվիրում որ մարդու չպատմեն տեսածները, մինչև Մարդու Որդին մեռելներից հարություն առնի:

Պատասխան – Շատ պատճառներ է մատնանշում եռամեծ Գրիգորը՝ Քրիստոսի այդ պատվերի վերաբերյալ, որոնցից գլխավորները ներկայացնում ենք ընտրությամբ:

Նախ՝ սքանչելիքները, որոնք հարության ժամանակ եղան, հարմար են և ապացուցում են առաքյալների պատմածներն այն մասին, թե երկիրը շարժվեց, վեմերը պատռվեցին, լուսատուները խավարեցին և այլն:

Երկրորդ՝ երբ առաքյալները զորանան Սուրբ Հոգուց և հրաշքներ գործեն, այն ժամանակ Քրիստոսի մասին ասվածները կարող են հաստատվել:

Երրորդ՝ հրեշտակի՝ Քրիստոսի հարությունը քարոզելու ժամանակ հավատան, թե Նա, Ով հարություն տվեց Ինքն Իրեն, կարող է Մովսեսին ևս հարուցանել մեռելներից:

Չորրորդ՝ երբ երկինք համբառնա, այն ժամանակ հավատան, թե կարող էր Եղիային բերել տալ երկնքից և երևալ լուսափայլ ամպերով, հաջորդ անգամ գալ ամպով և ընտրյալներին ամպով երկինք տանել:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․