Գրքեր
Հարց 9 – Երբ Քրիստոսին տանում էին խաչելու, խաչն ուսերին էին դրել: Ի՞նչ էր նշանակում խաչ կրելը:

Պատասխան – Հրեաներն ու հեթանոսներն այնքան խստասիրտ էին, որ բավական չհամարելով խաչելուց առաջ տված չարչարանքները՝ ծանր խաչը ուսերին դրեցին: Խաչողների կողմից մեծ անողորմություն էր, իսկ Խաչվողի կողմից՝ մեծ խորհուրդ և գթություն, որ խաչը, Իր փառքի աթոռը համարելով, Ինքն էր տանում: Ինչպես մարգարեն է վկայում. «Մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի տանի» (Եսայի 9:6): Իսկ Հովհաննու վկայությունը այսպիսին է. «Եվ խաչափայտը Նա Ինքն էր վերցրել և բարձրացնում էր այն տեղը» (Հովհ. 19:18): Կոռնելիոսն այս խոսքի վերաբերյալ այսպես է ասում. «Գանահարությունից ստացած վերքերը նոր-նոր էին բժշկվել, բայց նորից բացվել էին, և արյուն էր հոսում, որի պատճառով առավել նվազում էին արյունն ու զորությունը: Ուստի Նրա տկարության պատճառով վերցնելով ուսից՝ դրեցին Սիմոն Կյուրենացու ուսին, որպեսզի Հիսուսին ողջ պահեն՝ խաչի տանջանք առավելապես կրելու համար»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․