Գրքեր
Նոյը որքա՞ն ժամանակ մնաց տապանում:

Մեկ տարի, քանի որ հարյուր հիսուն օր ջուրը միօրինակ բարձրանալուց հետո, փառք Աստծո, սկսեց նվազել և լեռների գագաթները երևացին (Ծննդ. Ը 3): Սակայն եթե ջուրը արագ-արագ քաշվեր, ապա դիակների հոտը օդը ապականելով՝ կարող էր վնասել նավից դուրս եկողներին, ուստի ջրի այդքան ժամանակ մնալու հետևանքով՝ դիակների մի մասը ձկները կերան, իսկ մնացած մասը փտեցին:

Ապա ևս քառասուն օր անցնելուց հետո Նոյը, տապանի պատուհանը բացելով, արձակեց ագռավին, որպեսզի երկրի վիճակի մասին տեղեկություն ստանա, բայց այն, իր որկորի հոգսերով զբաղված, ետ չվերադարձավ: Ապա հեզաբարո աղավնուն արձակեց, որը թառելու տեղ չգտնելով՝ վերադարձավ: Յոթ օր հետո նորից աղավնուն արձակեց, որը որպես ավետաբեր բերանում մի ճյուղ վերցրած՝ տապանը վերադարձավ (Ծննդ. Ը 11): Նոյը այդ տեսնելով հասկացավ, որ ջրերը քաշվել և ցամաքել են, և յոթ օր դարձյալ սպասելուց հետո վերստին արձակեց նրան, որը այլևս ետ չվերադարձավ: Ուստի Նոյը տապանի վերևի մասը բացելով, ցամաքը տեսնելու ժամանակ որպես մի նոր աշխարհ եկած մարդ, շատ ուրախացավ, և Աստված հրամայեց, որ տապանից դուրս գան՝ ինքը և իր կինը, որդիները և նրանց կանայք և բոլոր կենդանիները:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․