Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Լավագույն ընծան
Մի անգամ Տեր Աստված իր մոտ կանչեց հրեշտակներին ու կարգադրեց Իր մոտ բերել այն ամենալավը, որ կգտնեն Երկրի վրա: Հրեշտակներն աստվածային լույսի ճառագայթներով իջան երկնքից ու ցրվեցին Երկրի բոլոր անկյուններով՝ կարգադրությունը կատարելու համար: Որոշ ժամանակ անց, երկրային ընծաներով, ետ վերադարձան: Եվ յուրաքանչյուրը բերեց այն ամենալավը, որ իրեն հաջողվել էր գտնել: Միայն մեկը դեռ չէր վերադարձել: Բայց ահա, նա էլ վերադարձավ ու ասաց Տիրոջը. - Զղջացող .....
Ավելի լավ է աղբյուրի մոտ մեռնել
Մի անգամ երկրաբանն անապատի միջով իր ճամբարն էր վերադառնում, սակայն ավազահողմի մեջ ընկավ, շեղվեց ճանապարհից ու սկսեց ավազների մեջ թափառել: Իր մոտ եղած ջուրն արդեն վերջանում էր և ուժերն էլ սպառվում էին: Նա բարձրացավ ավազաբլուրի վրա ու մի փոքրիկ օազիս տեսավ՝ աղբյուր, մի քիչ խոտ ու ցածրիկ մի թուփ: Երկրաբանը մի քանի օր ապրեց այնտեղ՝ իր վերջին բլիթով սնվելով: Նա արդեն վախենում էր ջրից հեռանալ, քանի որ վստահ չէր, որ ուժերը կբավարարեն ճամբար հասնելու .....
Արևն ու լուսինը
Լուսինն արևին էր նայում ու ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե մարդիկ ինչու են նրան իրենից ավելի սիրում. նա էլ իր պես կլոր ու լուսավոր էր, և չափերով էլ ամենևին մեծ չէր: - Հե՜յ, արև՛,- վերջապես հարցրեց նա,- Ինչո՞ւ: Բայց այդպես էլ պատասխան չստացավ: Արևն ուղղակի ժամանակ չուներ պատասխանելու: Չէ՞ որ պետք է հասցներ օրվա ընթացքում տաքացնել Երկիրը, լույս տալ մարդկանց ու բույսերին և մշտապես հետևել, որպեսզի կյանքն ամենուրեք շարունակվեր Երկրի վրա:   Ռուսերենից .....
Մի գլուխ սոխ
Կար-չկար մի շատ չար մարդ կար, ով մի օր մահացավ: Եվ ոչ մի առաքինի գործ չթողեց իր ետևից: Դևերը բռնեցին նրան ու կրակե լիճը նետեցին: Իսկ նրա պահապան հրեշտակը կանգնել ու մտածում էր. «Ի՞նչ բարի գործ հիշեմ նրա գործածներից, որպեսզի ասեմ Աստծուն»: Հիշեց ու Աստծուն ասաց. - Այս մարդը մի գլուխ սոխ հանեց հողից ու մուրացկան կնոջը տվեց: Աստված պատասխանեց. - Վերցրու այդ սոխն ու նրան մեկնիր լճի մեջ, թող բռնվի դրանից ու դուրս ձգվի: Եթե այդ կերպ դուրս հանես .....
Ծովի նման ջրափոսը
Ջրափոսը երազում տեսավ իբր ինքը ծով է: Նավեր էին լողում իր վրայով, մեծ ալիքներն էին զարկում ափերին: Արթնացավ ու շատ վշտացավ: Իր ափերին միայն մրջյուններ ու բլոճներ կան: Իսկ ալիքները կարծես ծաղր լինեն: Բայց հանկարծ քամին փչեց ու ջրափոսի վրա այնպիսի ալեծփանք առաջացավ, որ այդ բլոճների համար երևի ծովային ամենամեծ ալիքներից պակաս չէր: Եվ այդ ժամանակ ջրափոսը հասկացավ, որ ինչ-որ մեկի համար ինքն էլ է ծով:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա .....
Կարկատաններով ծածկոցը
Մի մարդ հուսահատության հասավ: Բարձրացավ շենքի տանիքը, որպեսզի վերջ տա կյանքին: Պատահաբար ներքև նայեց ու տեսավ, որ բազմաթիվ մարդիկ էին հավաքվում այնտեղ: Դա կարկատաններով մեծ ծածկոցի էր նման: Տոնախմբություն էր սկսվում: Եվ այդժամ հասկացավ, որ մարդկային կյանքը մի մեծ կարկատաններով ծածկոց է և միայն Աստված գիտե, թե դրանում քանի և ինչպիսի կտորներ պիտի լինեն՝ երջանկության ու վշտի, առողջության ու հիվանդության, ուրախության ու  դժբախտության: .....
Տիկի՛ն
Կառքից իջնում է շքեղ հագուստներով մի կին՝ գլխին լայնեզր, զարդարված գլխարկ և ինքնագոհ մոտենում մի բարձրաստիճան սպայի և ասում. -Պարո՛ն, այսօրվա պարահանդեսի ժամանակ մի քանի մտահաղացումներ ունեմ, որոնք մեծ հիացմունք կպատճառեն և՛ ինձ, և՛ բոլորին, իսկ դուք կպարե՞ք ինձ հետ: Սպան պատասխանում է. -Տիկի՛ն, սթափվե՛ք, մի՞թե չտեսաք՝ այստեղ հավաքված չարաճճի երեխաները կրակե գնդիկներ նետեցին ձեր գլխարկի վրա: Այն այրվում է և շուտով ձեր մազերը կբոցավառվեն... Այնուհետև .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Հայր Մատոյեն ասաց, թե իր մոտ եկավ մի եղբայր և հարցրեց, թե՝ եղբորը դատելն է ավելի չա՞ր, թե՞ պոռնկությունը: Ինքը նրան պատասխանեց. «Խիստ ծանր է այդ ասածդ, եղբա՛յր»: Եղբայրն ասաց. «Հապա ինչպե՞ս է, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Ընկերոջը դատելը չար բան է, բայց հեշտ է բուժումը, քանզի նա, ով դատել է, կընկնի դատ­ված ընկերոջ ոտքերը և կասի. «Թողությո՛ւն տուր ինձ», և նույն պա­հին էլ կսրբվի, իսկ պոռնկությունը բնական մահ է և դժվար քավելի»:   «Սուրբ .....
Լոնգինուս բժշկողը
Երբ դեռ եգիպտական անապատներն «անապատական» կոչվող սրբերի համար բնակավայր էին ծառայում, մի կին, ով կրծքի չարորակ հիվանդությամբ էր տառապում, ուղևորվեց նրանցից մեկին՝ աբբա Լոնգինուսին, գտնելու: Ասում էին, որ այդ մարդը սրբի ու բժշկողի համբավ ուներ: Մի անգամ այդ կինը գնում էր ծովի ափով ու հանկարծակի հենց աբբա Լոնգինուսին հանդիպեց, ով փայտի կտորներ էր հավաքում խարույկի համար: Նա հարցրեց անծանոթին. - Հա՛յր Սուրբ, չգիտե՞ս արդյոք, թե որտեղ .....
Սուտը
Պատարագն ավարտելով՝ քահանան հայտարարեց. - Հաջորդ կիրակի ձեզ հետ եմ խոսելու ստի թեմայով: Որպեսզի ձեզ համար ավելի հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է լինելու՝ տանը Մարկոսի ավետարանի տասնյոթերորդ գլուխը կարդացեք: Հաջորդ կիրակի, քարոզն սկսելուց առաջ, քահանան ասաց. - Խնդրում եմ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կարդացել են տասնյոթերորդ գլուխը: Համարյա բոլոր ներկաները ձեռք բարձրացրեցին: - Այ հենց ձեզ հետ էլ ցանկանում եմ ստի մասին խոսել,- .....
Կեղծ հավատը
Մի կին քահանային հարցրեց, թե կարելի՞ է արդյոք գուշակություններին ու աստղագուշակներին հավատալ: - Չի կարելի,- պատասխանեց հոգևորականը,- որովհետև դա մեծ մեղք է: - Բայց վերջերս աստղագուշակում կարդացի, որ անհաջող օր է լինելու և այդպես էլ եղավ. շուկայում քաշի մեջ խաբեցին, աշխատավայրում տհաճություններ պատահեցին, ընկերուհուս հետ էլ վիճեցի,- ասաց կինը: - Իսկ դու մի հավատա,- ասաց քահանան,- և այն քեզ վրա ոչ մի իշխանություն չի ունենա: Քանզի ուղղափառ .....
Ճագարը
Գյուղացու ճագարը վանդակից փախավ: Ցատկոտում էր մի կողմից մյուս կողմն ու գյուղացին չէր կարողանում բռնել դրան: Աղմուկը լսելով՝ հարևանը եկավ: Գյուղացու հետ միասին սկսեցին ճագարին բռնել: Կենդանին ցատկոտելով թփերի մեջ մտավ, հարևանն էլ՝ ետից: Պայքարի աղմուկ լսվեց, ճյուղերի կոտրվելու ձայն, հետո ամեն ինչ լռեց: Ճագարի տերը, ոչինչ չտեսնելով, բայց ենթադրելով, որ ճագարը բռնված է, հարցրեց. - Դե ի՞նչ: Հե՞շտ բռնվեց: - Այո, հեշտ բռնվեց, բայց ահա պահելն է .....
Ավելորդ գիտելիք
Ծեր վանականներից մեկը մյուսի մոտ եկավ, որպեսզի միասին այցելեն աբբա Հովսեփին: Եկողը խցի տիրոջն ասաց. - Աշակերտիդ ասա, որպեսզի ավանակին պատրաստի մեզ հետ ճանապարհ ելնելու համար: Տերը պատասխանեց. - Կանչիր նրան ու ասա, թե ինչ ես ուզում: - Իսկ նրա անունն ի՞նչ է,- հարցրեց եկողը: - Չգիտեմ,- պատասխանեց տերը: - Որքա՞ն ժամանակ է քեզ հետ ապրում, որ նրա անունը չգիտես,- կրկին հարցրեց եկողը: - Երկու տարի,- պատասխանեց տերը: - Եթե աշակերտդ երկու տարի քեզ .....
Մեղքի մեջ մատուցված Պատարագը
Մի անգամ Հելենոպոլսի ապագա եպիսկոպոս Պալադիոսը որոշեց սուրբ Մակարիոս Ալեքսանդրիացուն այցելել: Նրա խցին մոտենալով՝ դռան մոտ պառկած մի հիվանդի տեսավ: Դա հարևան գյուղի քահանան էր, ում գագաթոսկրը բացվել էր մաշկի քաղցկեղից: Տառապյալի հետ խոսելուց հետո Պալադիոսը զարմացավ, թե իր ողորմածությամբ հայտնի ու հրաշքներ գործելու շնորհով օժտված աբբա Մակարիոսը ոչ միայն չի բժշկել հիվանդին, այլ նույնիսկ չի ցանկացել տեսնել նրան: Խուց մտնելով Պալադիոսը .....
Հինգ կիլոմետր
Մի գյուղացի Աստծուն խնդրում է, որ օգնի իրեն, որպեսզի հասնի մոտակա քաղաքը, որը 10 կիլոմետր հեռու է լինում և առավոտյան նստում է ճանապարհի մոտ գտնվող մի ծառի կոճղի վրա ու սպասում: Այդպես համարյա մինչև երեկո սպասում է, այնուհետև հիասթափված սկսում է ճամփա ընկնել, որպեսզի հասնի մոտակա քաղաքը: Քայլելով անցնում է 5 կիլոմետր և հոգնում է: Հեռվում նկատում է մի կառք ու կառապանի և ուրախանում է: Բայց կառապանն էլ  սրտնեղած ասում է. - Աստծուն խնդրեցի, որ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․