Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Արթուն և զգաստ լինելու մասին
Մի անգամ ոմն եղբայր գնաց հայր Հովհաննեսի մոտ, որպես­զի վերցնի նրա զամբյուղները և տանի ծախելու: Ծերը, դուրս գա­լով, հարցրեց նրան. «Ի՞նչ է քեզ հարկավոր, հա՛յր»: Եվ նա ասաց. «Տո՛ւր քո զամբյուղները, հա՛յր»: Ծերը ներս մտավ, որպեսզի բերի, և մոռացավ, ապա նստեց և սկսեց հյուսել: Դարձյալ բախեց եղբայ­րը, և նա դուրս եկավ նրան հարցնելու, և եղբայրը նույն բանն ասաց: Կրկին ներս մտավ, որ զամբյուղները բերի, և կրկին մոռացավ և նստեց հյուսելու: Եղբայրը .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի զինվոր հարցրեց աբբա Միովսին, թե իսկապես կա՞ ապաշ­խարություն, և ընդունո՞ւմ է Աստված դարձի եկածին: Աբբան նայեց նրան և ասաց. «Ասա՛ ինձ, սիրելի՛, եթե քո թիկնոցը պատռվի, դու կնետե՞ս այն»: Ասաց. «Ո՛չ, այլ կկարեմ այն և կհագնեմ»: Ծերն ասաց նրան. «Եթե դու քո զգեստն ես խնայում, Աստված իր ձեռքի գործը չի՞ խնայի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Արիության և համբերության մասին
Ոմն եղբայր գնաց հայր Բիկտոր մենակյացի մոտ` Ելյուզո կոչ­ված վանքը, և ասաց նրան. «Ի՞նչ անեմ, հա՛յր, որովհետև ինձ նեղում են վհատության ու կարճամտության ախտերը»: Ծերը նրան ասաց. «Դա հոգու հիվանդություն է, օրինակ` ում աչքերը ցավում են, կար­ծում է, թե լույսը շատ ուժեղ է, իսկ ում աչքերը առողջ են, լույսը նվազ է տեսնում: Այդպես են և կարճամիտները, որոնք փոքր վշտերից խորտակվում են և կարծում են, թե անտանելի վիշտ եկավ իրենց վրա, իսկ ում հոգին առողջ .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն ծեր ասաց. «Մարդու միտքը մագաղաթ է. եթե գա չարը և ցանկանա չար խորհուրդներ գրել դրա վրա` բերելով իր հետ խոսքեր ու թանաք, չպետք է թույլ տալ, որ գրի: Նրա խոսքերը մեր մտքում ընդունել պետք չէ, և այդժամ նրա հնարքները կանհետանան: Քանի որ մագաղաթը թե՛ չար, թե՛ բարի խոսքերը կարող է հավասարապես ընդունել, ուստի բարի՛ն պետք է գրել նրա վրա, և ոչ թե՝ չարը: Քան­զի ովքեր հնազանդվեն չարին և մեղքերին, նրանց փրկության հույս չկա, իսկ ովքեր հնազանդվեն բարուն .....
Ժուժկալության մասին
Մի անգամ Սկյութիայում հայտարարվեց քառասունօրյա պահ­քի շրջանը: Մեկը, գալով մեծն ծերի մոտ, ասաց. «Աբբա՛, պահքը սկսվեց»: Ծերը նրան ասաց. «Ո՞ր պահքն սկսվեց»: Եղբայրն ասաց. «Քառասնօրյան, հա՛յր»: Այնժամ ծերն ասաց. «Արդարև, որդյա՛կ, ահա արդեն հիսուներեք տարի է, որ չգիտեմ, թե երբ են մտնում և կամ երբ են ելնում պահքից, քանզի իմ ողջ կյանքը պահք է»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Գործով կատարեք այն ամենը, ինչ լսեցիք Սուրբ Գրքից
Աբբա Իգիլիոսն ասաց, թե խցում բնակվող մի եղբայր կար, ով այնտեղ մնաց քսան տարի` օր ու գիշեր Սուրբ Գիրքն ընթերցելով: Հետո ամեն ինչ վաճառելով` վերցրեց իր թիկնոցն ու գնաց ներքին անապատ: Աբբա Եսայիասն հանդիպեց նրան ու հարցրեց. «Ո՞ւր ես գնում, որդյա՛կ»: Եղբայրն ասաց. «Ահա քսան տարի է, հա՛յր, որ Սուրբ Գրքի խոսքերն եմ լսում միայն, իսկ այժմ կամենում եմ գործով կատարել այն ամենը, ինչ լսեցի Սուրբ Գրքից»: Եվ ծերը, աղոթք անե­լով նրա վրա, արձակեց .....
Հանդարտության մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Բարի՞ է, հա՛յր, անապա­տում բնակվելը»: Ծերը նրան ասաց. «Իսրայելի որդիները, երբ դուրս եկան Եգիպտոսի խառնակություններից և անապատ եկան, այնժամ տրվեց նրանց Օրենքն ու Աստծո երկյուղը ուսուցանվեց: Քանզի նա­վերն էլ ալեկոծ ծովում դատարկվում են բարիքներից, իսկ երբ ժողով­վում են նավահանգստում, այնժամ ճանաչում են իրենց շահը: Այսպես էլ մարդը, եթե մի տեղում չհամբերի, չի ստանա ճշմարտության ճա­նաչողությունը, .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Դիմակրատոսն ասաց. «Եթե հագնենք երկնավոր հան­դերձները, մարմնից դուրս գալու օրը մերկ չենք լինի այդ հանդերձնե­րից: Ի՞նչ պետք է անենք, եղբայրներ, քանզի լսելու ենք այն սոսկալի խոսքը, որ ասում է. «Հանե՛ք, դո՛ւրս գցեք դրան արտաքին խավար: Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում» (հմմտ. Մատթ. ԻԲ, 13): Որ­քա՜ն ամոթ ու խայտառակություն կլինի մեզ, որ այսքան տարի այս տեսակի ու կարգի զգեստներ կրելով` ընտրության ժամին հարսան­յաց հանդերձներից .....
Հայրերի կենցաղավարության մասին
Ծերերից մեկն աղաչեց Աստծուն, որ ցույց տա իրեն, թե ինքն ո՞ւմ չափին է հասել: Եվ Տերն ասաց նրան. «Այսինչ վանքում մի եղ­բայր կա. նա քեզնից առավել է»: Եվ ծերը վեր կացավ ու գնաց այդ վանքը: Երբ ծերի գալուստն իմացան այնտեղ, ընդառաջ ելան նրան վանահայրն ու բոլոր եղբայրները, քանզի մեծանուն և չափազանց հռչակավոր էր այդ ծերը: Ծերն ասաց վանահորը. «Կամենում եմ բոլոր եղբայրներին տեսնել և ողջունել»: Վանահայրը հրահանգեց, և բոլոր եղբայրները եկան, սակայն .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Սուրբ հայր Մեթուրիոսի միաբանության վանքից պատմեցին, թե՝ մեր ժամանակներից առաջ այստեղ մի ծեր է եղել, անունը` Ան­թուս. սա իր ողջ կյանքում պահքի օրերին լինում էր Կուտելայում: Մի անգամ երբ անապատում էր` տաճիկներ երևացին այդ կողմերում, և նրանցից մեկը, տեսնելով ծերին, մերկացրեց սուրը և կամենում էր սպանել նրան: Եվ ծերը, տեսնելով սարակինոսին, նայեց երկինք և ասաց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, թո՛ղ Քո կամքը լինի»: Եվ իսկույն եր­կիրը պատռվելով` կուլ .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Սաստիկ ճգնավոր և աստվածասեր մի կրոնավոր անապատում մենակյաց մի բարեկամ ուներ: Վախճանվեց այդ մենակյացը, և կրո­նավոր բարեկամը, մտնելով նրա խուցը, հիսուն դահեկան գտավ և սկսեց տրտմել ու լաց լինել և մտավախություն ուներ, թե միգուցե այդ ոսկու պատճառով մենակյացը պակասի Աստծո ողորմությունից: Եվ երբ սաստիկ աղաչեց Տիրոջը դրա համար, տեսավ Տիրոջ հրեշտա­կին, որ նրան ասաց. «Ինչո՞ւ ես ցավագնում ու հոգոցներ քաշում այն մենակյացի համար, քանզի ով մարդասիրություն .....
Խոնարհության մասին
Ոմանք ասում էին, որ եթե մեկը գալիս էր հայր Պիմենի մոտ, ծերը նրան ուղարկում էր հայր Անուբի մոտ, որովհետև տարիքով ավագը նա էր: Իսկ հայր Անուբն ասում էր. «Գնացե՛ք հայր Պիմե­նի մոտ, որովհետև նա այդ շնորհն ունի»: Սակայն երբ հայր Անուբը նստում էր նրա մոտ, նրա ներկայությամբ Պիմենը չէր խոսում:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Հովհաննեսի մասին պատմում էին, թե գնաց Սկիտեի եկե­ղեցին և լսեց եղբայրների հակառակությունների ու գժտությունների մասին, վերադարձավ իր սենյակը, սենյակի շուրջը պտտվեց երեք անգամ, ապա նոր միայն ներս մտավ: Իսկ երբ եղբայրներն այդ տե­սան, չհասկացան, թե ինչ արեց, և այդ մասին հարցրին նրան: Եվ նա ասաց. «Պտտվեցի սենյակի շուրջը, որպեսզի դուրս թափեմ լսածս գժտությունները, որոնցով լի են իմ ականջները, մաքրեմ իմ լսելիքը և այդպես մտքով հանդարտված՝ .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Աբբա Ղոնգիանոսն հարցրեց իր երեք խորհուրդների մասին աբբա Լուկիոսին և ասաց. «Ուզում եմ մեկուսանալ»: Ծերը պատաս­խանեց. «Եթե լեզուդ չզսպես, չես կարող մեկուսանալ` որտեղ էլ որ լինես, իսկ այժմ զսպի՛ր քո լեզուն՝ և արդեն մեկուսի ես»: Աբբա Ղոնգիանոսը դարձյալ ասաց. «Կամենում եմ պահեցողություն անել»: Ծերն ասաց. «Եսայի մարգարեն ասաց. «Անգամ եթե քո պարանոցը կորացնես որպես լծօղակ, այն չեմ կոչի ընդունելի պահք, այլ դու լու­ծարի՛ր .....
Արիության և համբերության մասին
Հայր Բեսարիոնի մասին աշակերտներն ասում էին, թե նրա կյանքը նման էր թռչունի կամ վայրի կենդանու կյանքին` անհոգ և անխռով: Այս հանդարտությամբ էլ ավարտեց իր օրերը, ո՛չ հոգաց տան համար, ո՛չ ցանկացավ մնալ հանգստյան վայրում, երբեք կերակ­րով չհագեցավ և ո՛չ էլ որևէ բան վերցրեց աշխարհից իր կարիքների համար: Նա, իբրև անմարմին, կատարելապես վեր էր մարմնից և նրա ախտերից: Հանդերձյալ բարիքների հույսով էր կերակրվում և Աստծո հավատով հաստատված էր կենցաղավարում, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․