Խրատներ հայրերից



Գրքեր

Խրատներ հայրերից

Կայքի այս բաժինը, որն ունի մի շարք ենթաբաժիններ ըստ թեմաների, իր կարևոր նպատակը և նշանակությունն ունի: Ինչպես Գարեգին Ա կաթողիկոսն է ասել. «Եկեղեցու հայրերը այժմ որպես երկնային քաղաքացիներ, երկնքից երկիր իջնելով, մեր առանձնության պահին դառնում են մեր զրուցակիցը իրենց խրատներով»:

Նրանց՝ եկեղեցու սուրբ հայրերի խրատների ակունքը Սուրբ Գիրքն է:

Յուրաքանչյուր քրիստոնյա զավակի համար կարևոր է ոչ միայն իր երկրավոր հոր, այլ նաև Երկնավոր Հոր, ինչպես նաև եկեղեցու սուրբ հայրերի հոգևոր խրատներն ու հորդորները:

Հայ եկեղեցու հարուստ ժառանգության մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում խրատները:

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». Աստվածաշնչի հայացումը սկսվեց խրատներ պարունակող Առակներ գրքի այս համարի թարգմանությամբ: Ավելի ուշ սրան հետևեցին սուրբ հայրերի, Խիկար Իմաստունի խրատների, «Բանք իմաստնոց» անունը կրող ժողովածուների թարգմանությունները: Վերջիններս լուրջ խթան դարձան հայ ինքնուրույն քրիստոնեական խրատագրության զարգացմանը:

Քրիստոնեության ընդունումից ի վեր եկեղեցու հայրերը խրատում են: Նրանց բազմաթիվ մատյանները քրիստոնյա ընթերցասերին մատնացույց են անում բարու և առաքինության ճանապարհը, չարից հեռու մնալու և նրան ընդդիմանալու տոկունության միջոցը:

Հայտնի է, որ հայ միջնադարյան գրականության մեջ խրատը մի առանձին տեսակ (ժանր) է եղել: Լայն առումով խրատը մտնում է առակի ժանրի մեջ: Շատ հաճախ այն կոչվում է և առակ, թեև այս վերջինից տարբերվում է նրանով, որ չի ունենում այլաբանական շեշտվածություն, այլ դիպաշարը կառուցված է լինում ուղղակի իմաստով:

Հոգևոր խրատը սովորեցնում է լցվել առաքինություններով և հեռու մնալ մոլություններից: Հայ եկեղեցին հայի համար եղել է հոգևոր դաստիարակման անսպառ աղբյուր:

Իսկ այն անձինք, ովքեր ավելորդ են համարում եկեղեցու հայրերի խրատները ընթերցելը, Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին ասում է. «Ոչ ոք թող չասի, թե անթիվ են սուրբ հայրերի կամ իմաստասերների խրատական գրքերը, մանավանդ որ Աստվածաշունչ մատյանն ամենուրեք անշեղ ուղեցույց է բարու ճանապարհը ցանկացողներին: Եվ ի՞նչ, մի՞թե անհարկի բան է միևնույն օգտակար դեղը զանազան եղանականերով մատուցելը տկարներին, ոմանց՝ դառնահամ, և ոմանց՝ քաղցրահամ, որովհետև մեկն այս, իսկ մյուսն այն է ախորժում ստանալ»:

Քրիստոնեական ճշմարտությունները՝ որպես աստվածային լույսի հայտնություն, ճշմարտություն են բոլոր ժամանակների, վայրերի և ազգերի համար: Այդ ճշմարտությունները կենդանի և այժմեական են թե՛ երեկ, թե՛ այսօր և թե՛ վաղը:

Արտաքին տեսքի և շնության մասին
1. Մի՛ հագիր հագուստներ, որով կարող ես գովաբանվել ու մեծարվել, որոնք կարող են քեզ հպարտացնել ու փառավորել (Անտոն Անապատական): 2. Մարմնին տուր այն, ինչ պետք է, ոչ թե` ինչ .....
Հպարտության, խոնարհության, փառամոլության և մարդահաճության մասին
1. Գործերդ, ինչպիսին էլ որ լինեն, մի հպարտացիր (Անտոն Անապատական): 2. Հպարտությունն ու մեծամտությունը սատանային երկնքից վտարեցին, իսկ խոնարհությունն ու հեզությունը մարդուն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․