Գրքեր
Ս. Գիրքն ընդհանուր քրիստոնեական աշխարհայացքի լույսի ներքո ընթերցելու մասին
08/06/2023
Հինկ­տա­կա­րան­յան և նորկ­տա­կա­րան­յան Ե­կե­ղե­ցու կյան­քի ա­ռան­ձին փաս­տե­րի ի­մա­ցությու­նը բա­վա­րար չէ կուռ աշ­խար­հա­յացք կազ­մե­լու հա­մար: Ա­ռանց իր ամ­բող­ջության մեջ քրիս­տո­նեա­կան աշ­խար­հա­յաց­քի հստակ ըմբռն­ման, սրբա­զան պատ­մության ա­մե­նան­շա­նա­կա­լից փաս­տերն իսկ կորց­նում են ի­րենց ա­նանց կեն­սա­կան նշա­նա­կությու­նը: Ի­րա­պես, .....
Երախտագետ լինենք, չբռնադատենք Աստծուն աղոթքով
07/06/2023
Աստծուն աղոթքով չբռնադատենք։ Չխնդրենք ազատել մեզ ինչ-որ բանից, հիվանդությունից ու նման բաներից կամ լուծել մեր խնդիրները։ Այլ զորություն խնդրենք՝ այդ ամենին դիմանալու համար։ Ինչպես որ Նա է վեհանձնորեն ծեծում մեր հոգու դուռը, այնպես էլ մենք ազնվորեն խնդրենք այն, ինչ ցանկանում ենք։ Եվ եթե Տերը չի պատասխանում, դադարեցնենք խնդրելը։ Եթե Աստված մեզ չի տալիս այն, ինչ այդքան խնդրում ենք, ապա Նա իր պատճառներն ունի դրա համար։ Աստված էլ Իր «գաղտնիքներն» .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
06/06/2023
 Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի  հոգևորական և աշխարհական անդամներին ողջունեց և իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:      Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ .....
Նոր մարդը
05/06/2023
«Պետք է ձեզ վերստին ծնվել» (Հովհ․ 3.7)։ Մարդիկ, շատ քիչ բացառությամբ, ճշմարտությունն աղարտում ու արդարությունն անիրավում են, որի պատճառով էլ եղծվում, ապականվում է մարդու բարոյական բնությունը, և մի՞թե դա չի հաստատվում նաև մարդկային կյանքի անցյալ ու ներկա պատմությամբ: Ձեր կյանքի ընթացքում չե՞ք հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք ավելի շատ առաջնորդվում են կույր կրքով, քան թե լրջմիտ կամքով: Նրանց մեջ ավելի շատ գծուծ շահն է խոսում, քան .....
Ամեն մարդ պետք է հոգևոր կերպով օգտագործի իրեն տրված շնորհը
03/06/2023
Ամեն մարդ պետք է իրեն տրված շնորհը բարուն ծառայեցնի: Քանի որ եթե Աստված մարդուն ինչ-որ շնորհով է օժտում, ապա նրանից պահանջելու է դա: Օրինակ՝ մարդու ուղեղը (նրան տրված) ուժ է, սակայն կախված այն բանից, թե ինչպես կօգտագործի իր խելքը՝ նա կարող է բարիք կամ չարիք գործել: Եթե շատ խելացի լինելով՝ մարդ ճիշտ է օգտագործում իր ընդունակությունները, ապա նա կարող է այնպիսի հայտագործություններ անել, որոնք կօգնեն մարդկանց: Սակայն իրեն տրված տվյալները .....
Աստ­վա­ծա­շուն­չը Հի­սուս Քրիս­տո­սի մա­սին է
02/06/2023
Քննե­ցե՛ք Գր­քե­րը, քա­նի որ կար­ծում եք, թե նրան­ցով հա­վի­տե­նա­կան կյանք կու­նե­նաք: Բայց այդ Գրքերն իսկ վկա­յում են Իմ մա­սին (Հովհ. Ե 39)։ Աստ­վա­ծա­շուն­չը ստվա­րա­ծա­վալ գիրք է` կազմ­ված շուրջ մե­կու­կես հա­զա­րամ­յա­կի ըն­թաց­քում շուրջ քա­ռա­սուն հե­ղի­նակ­նե­րի` մար­գա­րե­նե­րի ու ա­ռաք­յալ­նե­րի ձե­ռամբ, տար­բեր լե­զու­նե­րով (հիմ­նա­կա­նում` .....
«Զգո՛ւյշ եղեք, մի՛ արհամարհեք այս փոքրիկներից և ոչ մեկին»
01/06/2023
Քրիստոնյա ընտանիքի առաջին խնդիրը երեխաներին Տիրոջ խոսքի համաձայն դաստիարկելն է: Իսկ դաստիարակության սկիզբը երեխաներին մկրտությամբ դեպի Աստված բերելն է: Նորածիններին մկրտելը ծնոնղների անմիջական պարտականությունն է: Եվ այդ պարտականությունը Տիրոջ կողմից դրված է նրանց վրա ի սկզբանե: Եթե ծնողի համար քրիստոնեական հավատը մեծ բարիք է, ապա նա չի կարող զրկել իր երեխային այդ բարիքից: Եթե Քրիստոսի հետ միությունը մարդու համար մեծագույն երջանկություն .....
Աշխատանքն օրհնություն է
31/05/2023
- Հա՛յր, հնում ասում էին. «Ավելի լավ է ներբաններդ մաշվեն, քան՝ վերմակդ»: Ի՞նչ նկատի ունեին այդ ասելով: - Դրանով ցանկանում էին ասել. «Ավելի լավ է աշխատելով ներբաններդ մաշես, քան պառկես անկողնում ու անգործության մատնվես»: Աշխատանքն օրհնություն է, Աստծու պարգև: Այն կենդանացնում է մարմինն ու թարմացնում ուղեղը: Եթե Աստված աշխատանք չտար մարդուն, ապա մարդը կբորբոսներ: Աշխատասեր մարդիկ նույնիսկ օր ծերության չեն դադարում աշխատելուց: .....
Կենդանի ջուրը
30/05/2023
«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը» (Հովհ․ 7․46)։ Հիսուսի կյանքի սկիզբը մի նոր թվական բացեց Իսրայելի կրոնական պատմության մեջ և որոշ ժամանակ անց էլ նոր թվագրումը եղավ ամբողջ տիեզերքի պատմության համար: Հիսուս Քրիստոսի միջոցով կրոնական մտածումներն ու հավատալիքները հրեական և հեթանոսական ծեսերի կեղևից մաքրվեցին ու դրվեցին բուն հոգևոր տիրույթի մեջ: Եվ դարեր շարունակ հոգևորապես թմրած մարդկային գիտակցությունը Փրկչի .....
Սեփական կամքը կարելի է հատել մի պարզ եղանակով՝ սիրո միջոցով
29/05/2023
Մեր աղոթքները լսելի չեն լինում, քանի որ մենք արժանի չենք լինում։ Պետք է դառնալ արժանի, որպեսզի աղոթել։ Մենք արժանի չենք, քանի որ չենք սիրում մեր մերձավորին այնպես, ինչպես՝ ինքներս մեզ։ Քրիստոս ի՞նչ է ասում․ «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մտթ․ 5։23, 24): Աղոթքը սկսելուց առաջ նախ գնա ու հաշտվիր .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․