Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Անհավատությունը
Մի օտարական Եգիպտոս եկավ ու մեծ ցանկություն հայտնեց Նեղոսում լողալու, որպեսզի հետագայում հիշելու բան ունենա: Տեղի բնակիչները զգուշացրեցին նրան, որ գետում կոկորդիլոսներ կան և վտանգավոր է այնտեղ լողալը: Բայց նա չհավատաց «տատիկի հեքիաթներին» և որպես լավ, ինքնավստահ լողորդ՝ մտավ գետի պղտոր ջուրը: Հանկարծ կոկորդիլոսը հարձակվեց նրա վրա ու սուր ատամները նրա մարմնի մեջ մխրճեց: Երբ դեռ ողջ էր՝ չհավատաց կոկորդիլոսների գոյությանը, իսկ մահվանից .....
Թերահավատությունը
Գյուղում մի այրի էր ապրում: Մի անգամ մարդկանցից լսեց, որ Տերն ասել է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի»: Բարի լուրը լսելով՝ ուրախացավ այրին, քանի որ իր բակում արդեն երկար ժամանակ էր մի մեծ կույտ գոմաղբ էր կուտակվել և նա չէր ցանկանում դույլերով տեղափոխել այն: Այրին երկու ամիս հետևեց օրենքին, պահք պահեց ու աղոթեց: Վերջապես որոշեց, որ լցվել է բավականաչափ հավատով: Դուրս .....
Ժուժկալության մասին
Ոմն եղբայր դուրս եկավ Սկիտեից, իսկ մեկ այլ եղբայր նրան ճանապարհակից եղավ: Երբ հասան այն տեղը, որտեղից պիտի բա­ժանվեին, ծերը նրան ասաց. «Այսօր մի բան ճաշակենք միասին, եղբա՛յր, հետո բաժանվենք միմյանցից»: Եվ քանի որ շաբաթվա առաջին օրն էր, այդպես էլ արեցին, իսկ երբ եկավ շաբաթը, ծերն առավոտյան շտապեց գնալ այն եղբոր մոտ և ասաց. «Դեռ չե՞ս քաղցել, որ մի բան ուտենք»: Եղբայրը նրան ասաց. «Սոված չեմ, հա՛յր, քանզի ամեն օր ճաշակում եմ»: Ծերը .....
Անծանոթ լեզուն
Մի գիտնական հեռավոր մի երկրում էր եղել, որտեղ մարդկանց լեզուն առվակի քչքչոց էր հիշեցնում: Վերադառնալով տուն՝ ընտանիքին պատմեց իր ճանապարհորդության և այդ լեզվի մասին: Հետո, մի օր, իր փոքրիկ որդու հետ զբոսնում էին անտառում: Այնտեղ, բացատի եզրով մի փոքրիկ առվակ էր հոսում, որի մոտ էլ նստեցին՝ հանգստանալու: Տղան ուշադիր ականջ դրեց ու ասաց. - Հայրի՛կ, լսո՞ւմ ես, այստեղ էլ է մեկն այն լեզվով խոսում: «Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Մտթ. 13:9)։     Ռուսերենից .....
Մի հավատա ենթադրություններիդ
Մի անգամ վանականին մի աղջիկ հանդիպեց՝ ջրով լի դույլը ձեռքին: Ինքն էլ չիմացավ, թե ինչու, բայց տարվեց ու նրա աչքերին նայեց, և նույն պահին միտքը ներշնչեց նրան, որ այդ աղջիկն անառակ է, բայց հենց այդ միտքը եկավ, նա շատ վշտացավ ու այդ մասին աբբա Հովհաննեսին պատմեց. - Հայր Սուրբ, ի՞նչ պետք է անեմ, երբ ակամայից ինչ-որ մեկի շարժուձևն ու քայլվածքն եմ նկատում ու միտքս ինձ այդ մարդու հոգևոր կառուցվածքի մասին է ասում: Ծերը պատասխանեց. - Դե ինչ, մի՞թե չի .....
Չմտածել գործերի մասին
Երկու ընկեր հանդիպեցին փողոցում: - Ինչպե՞ս ես: - Լավ, իսկ դո՞ւ: - Ավելի լավ է չհարցնես: Ողջ օրը վազվզում եմ գործերով, մեկ՝ այս մեկը, մեկ՝ մյուսը, չգիտեմ, թե որը հասցնեմ: Գլուխս արդեն պտտվում է: - Միգուցե պետք է ավելի քի՞չ մտածես գործերիդ մասին,- ենթադրեց ընկերը: - Ի՞նչ ես ասում: Անհնար է գործերի մասին չմտածել: Այս խոսքի վրա բաժանվեցին ու կրկին հանդիպեցին մի քանի օր անց: Շատ գործ ունեցող ընկերն է՛լ ավելի մտահոգ էր երևում: - Ի՞նչ է պատահել,- .....
Կենսական հետաքրքրություններ
Մի անգամ երկու ընթերցասեր ընկեր հանդիպեցին ու կանգ առան զրուցելու. - Ի՞նչ նորություն կա,- հարցրեց մեկը: - Վերջերս մի լավ գիրք կարդացի, շատ հավանեցի: - Ինչի՞ մասին: - Կյանքի: - Դե կտաս ես էլ կարդամ: Մի քանի օր անց գրքի տերն ընկերոջ մոտ եկավ: Նայում է նրան, իսկ նա իր շնով է զբաղված՝ սովորեցնում է նետած փայտը բերել: - Հա, բարև: Իսկ ես շուն եմ գնել: Ամեն օր զբաղվում եմ նրա հետ,- ասաց ընկերը: - Իսկ ես քեզ համար այն գիրքն եմ բերել, որ խոստացել էի,- .....
Խրատ հնազանդության միջոցով
Մի անգամ վանական եղբայրներից մեկն աբբա Հովսեփի վանքը եկավ: Այդ վանքում մի թզենի էր աճում: Առավոտյան աբբան այդ եղբորն ասաց. - Գնա, թզենու պտուղներից կեր: Բայց այդ օրն ուրբաթ էր և նա ծերի խոսքը չկատարեց, որպեսզի ծոմի վերաբերյալ եկեղեցեկան կարգը չխախտի: Դրանից հետո այդ եղբայրն աղաչում էր աբբային՝ ասելով. - Աստծո սիրույն, բացատրիր ինձ արարքդ: Առավոտվանից կարգադրեցիր ինձ սնունդ օգտագործել, իսկ ես չհետևեցի խոսքիդ ծոմի պատճառով: Չեմ կարողանում .....
Աբբա Վիսարիոնի խրատը
Վանքում ապրող եղբայրներից մեկը խրատ խնդրեց աբբա Վիսարիոնից: Ծերն ասաց. - Լռություն պահիր ու քեզ ուրիշների հետ մի համեմատիր:   Իգնատի Բրյանչանինովի մեկնաբանությունը Շատ օգտակար խրատ է: Համայնքային տիպի մենաստաններում հուզումները հիմնականում առաջանում են ուրիշների հետ համեմատվելուց: «Այս եղբորն այս իրն է տրվել: Իսկ ինչո՞ւ ինձ էլ այդ նույնից չի տրվել»,- ասում է անփորձ վանականն՝ իր սրտից հեռացնելով սրբազան խաղաղությունը: .....
Տեսողություն
Տեսողության կորուստ ունեցող մի մարդ որոշում է, որ ինքն արդեն ինքուրույն կարող է զբոսնել և ոչ ոքի չի թողնում իրեն մոտենալ, բայց շեղվում է ճանապարհից և հայտնվում է փշերով և տատասկներով լի վայրում: Փշերից ու տատասկներից վնասվում է և սուր ցավից, ծակծկոցների պատճառով ընբոստանում է և բողոքում. -Ես երփներանգ ծաղիկներով լեցուն դաշտում քայլում եմ, սակայն ձեռքերիս ու ոտքերիս շարունակ քերծվածքներ են լինում, կարծես ասեղով ինձ ծակծկում են ու նույնիսկ .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ավազակներից մեկը զղջալով եկավ ոմն մեծ և սքանչելի ծերի մոտ, որը վանահայր էր: Վանահայրը պատվիրեց նրան յոթ օր հան­դարտության մեջ մնալ` տեղի հաստատության կարգուկանոնը ճանաչելու համար: Յոթ օր հետո վանահայրը նրան կանչելով հարցրեց, թե արդյոք նրան հաճելի՞ է բնակվել այնտեղ, իսկ նա ուղիղ սրտով կամեցավ մնալ: Ապա հարցրեց նրան հանցանքների մասին, և նա իս­կույն մեծ հոժարությամբ խոստովանեց նրան: Վանահայրը դարձյալ փորձեց նրան` ասելով. «Կամենում եմ .....
Աբբա Ամմոնի խրատը
Եղբայրներից մեկն աբբա Ամմոնին խնդրեց. - Մի խրատ տուր ինձ: Ծերը պատասխանեց. - Մարզիր մտքերդ այնքան, մինչև խավար բանտախցում փակված հանցագործի մտքերի պես դառնան: Նրանք անընդհատ մտածում են, թե որտեղ է դատավորը, երբ է գալու և լաց են լինում հուսահատությունից: Այդպես էլ վանականը պետք է անդադար հետևի իր մտքերին ու հոգին մերկացնի՝ ասելով. «Վա՜յ ինձ, ինչպե՞ս եմ Քրիստոսի դատաստանի առջև կանգնելու: Ի՞նչ պատասխան եմ տալու նրան»: Եթե անընդհատ .....
Դանակն ու թուրը
Հանդիպեցին սովորական դանակն ու թուրը և քանի որ հեռավոր ազգականներ էին՝ ցանկացան մի փոքր զրուցել: Բայց խաղաղ զրույցների ժամանակը չէր: Թրի տերը հարձակում գործեց մի գյուղի վրա, որտեղ դանակի տերն էր բնակվում: Եվ հասարակ դանակը ստիպված էր ահեղ զենքի դեմ մարտնչել: Եվ հաղթեց: Տարիներ անց, մի ընկերական զրույցի ժամանակ, «Ինչպե՞ս կարողացար» հարցին պատասխանեց. - Դու եկել էիր ուրիշինը զավթելու, իսկ ես, Աստծո օգնությամբ, իմն էի պաշտպանում: Հենց .....
Տվողի պարգևը
Մի անգամ վանքում մի քանի ծեր վանական միասին կերակուր էին ուտում: Նրանց թվում էր նաև աբբա Իոհան Կոլովը: Մի երեց, մեծ սրբության տեր մի այր, ոտքի ելավ, որպեսզի ամենքին մի գավաթ ջուր մատուցի: Սակայն նրա հանդեպ ունեցած հարգանքից՝ ոչ ոք չհամաձայնվեց վերցնել նրա ձեռքից՝ Իոհան Կոլովից բացի: Ծերերը զարմացան ու ասացին նրան. - Դու, որ բոլորից ամենակրտսերն ես, ինչպե՞ս համարձակվեցիր երեցի ծառայությունն ընդունել: Նա պատասխանեց. - Երբ ես եմ ելնում .....
Ջրհեղեղ կղզում
Երկու ընկեր նավակով ճանապարհորդում էին լեռնային արագահոս գետի վրայով: Ճանապարհին մի կղզյակ տեսան՝ ավազե ափով ու հարթ մարգագետնով: «Հանգստանալու և ձկնորսության համար հրաշալի վայր է»,- որոշեցին ընկերները: Նավակը թփերից կապեցին, մարգագետնում վրան խփեցին, ձուկ որսացին, մի քիչ նստեցին խարույկի մոտ ու պառկեցին քնելու: Գիշերվա կեսին ամպրոպի ձայն լսվեց, սուլեց սրընթաց քամին և տեղատարափ անձրև սկսեց: Առավոտյան անձրևը դադարեց և ճանապարհորդներն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․