19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Անհանգստություն

Մի մեծահարուստ պաշտոնյա ամեն երեկո մտնում է եկեղեցի, աղոթում, մռայլված և անհանգիստ սրտով հեռանում:

Մի օր եկեղեցու մոտ մի չքավոր մարդու հարցնում է.

- Ինչպե՞ս է, որ դու ամեն անգամ աղոթքդ վերջացնելուց հետո մեծ ուրախությամբ ու խաղաղությամբ ես գնում: Կարո՞ղ ես այդ գաղտնիքն ինձ էլ ասել:

Չքավոր մարդը հարցնում է.

- Իսկ ինչպե՞ս ես Աստծուն դիմում:

Մեծահարուստը պատասխանում է.

- Բարի գործ եմ ուզում ձեռնարկել: Տեսնում եմ` ունևոր մարդիկ բարձրահարկ շենքեր են կառուցում, ինքս էլ փորձում եմ այդպիսի գործ կատարել, որ մեր երկրին մեծ պարծանք բերեմ: Սակայն միջոցները բավարար չեն, իսկ Աստված ինձ չի օգնում այն իրականացնել:

Չքավորն ասում է.

- Գաղտնիքն այն է, երբ աղոթում եմ, Աստծուց գոհություն եմ հայտնում իմ ունեցածի համար, այլ ոչ թե հիշում, թե ինչ չունեմ և դժգոհում չունեցածի համար...

 

Հովհաննես Մանուկյան

07.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․