Գրքեր

Արիության և համբերության մասին

Ասաց դարձյալ հայր Սիսոն. «Ովքեր աշխարհիկ կյանքում մե­ղանչում են, ակամա բանտարկվում են, նույնպես և մենք պետք է կա­մավոր արգելափակենք մեզ մեր մեղքերի համար, որպեսզի մեր կամա­վոր վշտերով փրկվենք հավիտենական տանջանքներից: Եվ եթե պահք պահես, հիվանդություն չես պատճառի քեզ, քանզի ովքեր որկրամո­լություն են անում և շատ են ուտում, նրանք ավելի շատ են հիվան­դանում: Եթե բարի գործ ես ձեռնարկում, ուրեմն մի՛ ծուլացիր, այլ խնդրիր Տիրոջը, և նա կօգնի քեզ և կտա համբերություն ամեն ինչի մեջ, և քո թշնամիները ամոթով կմնան»: Ասաց դարձյալ հայր Սիսոն. «Ովքեր կամենում են նավել և բազմիցս անցնել բաց ծովը, նրանք ճա­նաչում են հողմերը, և երբ հասնեն ծովի խորքերը, և հակառակ հողմ հանդիպի, հույսը չեն կտրի և ծովը չեն նետվի, այլ՝ որքան հնարա­վոր է՝ կջանան նավը պահել և կսպասեն օդի խաղաղվելուն: Այսպես էլ մենք անենք և դիմակայենք փորձություններին, և Քրիստոս կօգնի մեզ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․