Գրքեր

Հասկանալով կարդալու մասին

Ի­մաս­տո՛ւն ­դարձ­րու ինձ, որ քննեմ Քո օ­րեն­քը և ամ­բողջ սրտովս պահ­պա­նեմ այն (Սաղմ. ՃԺԸ 34)։

Եվ արդ, պատ­վենք Սուրբ Գիրքն ըն­թեր­ցա­նությամբ, ո­րը պատ­ճառն է մեր բո­լոր բա­րե­լա­վություն­նե­րի. սի­րով փա­փա­գենք Սուրբ Գրքի ու­սում­նա­սի­րությու­նը և ըն­թեր­ցե­լիս հո­գանք եր­կու բա­նի մա­սին. նախ` որ հաս­կա­նանք ըն­թերց­վա­ծը, և երկ­րորդ` որ մտքում ան­մո­ռաց պա­հենք, մա­նա­վանդ գոր­ծով կա­տա­րենք և օ­րեն­քը կա­տա­րող լի­նենք, որ թեթևամ­տությամբ չզրկվենք մե­ծա­գույն բա­րիք­նե­րից (Խոս­րով Անձևա­ցի):

Թերևս ­կա­րե­լի է ար­տագ­րություն­ներ ա­նել Գրքե­րից, սա­կայն պետք է յու­րաց­նել: Կար­դալ այն, ին­չը հաս­կա­նա­լի է: Պետք է քիչ կար­դալ, բայց` հաս­կա­նա­լով (Ամբ­րո­սի Օպ­տինս­կի):

Երբ ձեռ­նա­մուխ լի­նես աստ­վա­ծա­յին Գրքերն ըն­թեր­ցել և ի­մա­նալ խոս­քե­րի զո­րությու­նը, ա­ղա­չում եմ, ու­շադ­րություն դարձ­րու, որ ոչ մի տառ չվրի­պի քո մտքից: Բո­լոր գրվածք­նե­րը երկ­նա­վոր ի­մաս­տություն են պա­րու­նա­կում և ծնում են ի­մաս­տուն մտքե­րի հոգևոր խոս­քեր, ո­րոնք ա­մուլ են չհաս­կա­ցող­նե­րի հա­մար, իսկ հաս­կա­ցող­նե­րի հա­մար` բազ­մու­սույց: Այդ­պես էլ` յու­րա­քանչ­յուր միտք լսե­լիս. ով ճիշտ է հաս­կա­նում, նրա մտքի ճա­շա­կե­լիքն ա­նու­շա­նում է (Մամբ­րե Վեր­ծա­նող):

Ս. Ա­թա­նա­սը Ան­տոն Ա­նա­պա­տա­կա­նի մա­սին խո­սե­լիս ընդգ­ծում է այն ճշմար­տությու­նը, որ նա «այն­քան ու­շա­դիր էր Աստ­վա­ծաշն­չի ըն­թեր­ցա­նությա­նը, որ նրա­նում գրված ոչ մի խոսք գե­տին չէր ընկ­նում, այլ հի­շում էր ամ­բող­ջը, և հի­շո­ղությու­նը գրա­վում էր Գրքե­րի տե­ղը» («Աբ­բա՛, մի խոսք ա­սա՛ ինձ»):

Հե­տա­մո՛ւտ­ ե­ղիր հա­սու լի­նել սուրբգ­րա­յին յու­րա­քանչ­յուր բա­ռի ի­մաս­տին, որ հաս­նես սրբե­րի մար­գա­րե­նե­րի և ա­ռաք­յալ­նե­րի մտքե­րի խոր­քե­րին և մեծ ստու­գությամբ հաս­կա­նաս դրանք: Ի­րենց կյան­քում աստ­վա­ծա­յին շնոր­հով դե­պի լույս ա­ռաջ­նորդ­վող­նե­րը միշտ զգում են, որ ա­սես մտա­վոր ինչ-որ ճա­ճանչ է անց­նում տո­ղե­րի վրա­յով` գի­տակ­ցության հա­մար մերկ բա­ռե­րը զա­նա­զա­նե­լով հոգևոր գի­տությամբ ար­տա­հայտ­ված խոր մտքե­րից:

Ե­թե մե­կը կար­դում է բազ­մի­մաստ հա­մար­ներ` չխո­րա­նա­լով դրանց ի­մաս­տի մեջ, ա­պա սիրտն էլ է մնում աղ­քատ, ան­հա­ղորդ, և նրա մեջ մա­րում է սուրբ զո­րությու­նը, ո­րը հո­գու հրա­շա­լի ըն­կալ­ման դեպ­քում սրտին քաղց­րություն է պատ­ճա­ռում (ս. Ի­սա­հակ Ա­սո­րի):

Ըն­թեր­ցող­ներն ա­ռանց որևէ դժվա­րության հաս­կա­նում են աշ­խար­հիկ գրքե­րը, սա­կայն աստ­վա­ծա­յին ու փրկա­գոր­ծա­կան Գրքե­րը ոչ ոք չի կա­րող ինք­նու­րույն հաս­կա­նալ կամ ըն­կա­լել ա­ռանց Սուրբ Հո­գու օգ­նության (Սի­մեոն Նոր Աստ­վա­ծա­բան):

Շնո՛րհ ­տուր, Տե՛ր, որ մենք բո­լորս կա­տա­րենք ա­վե­տա­րա­նա­կան այս պատ­վի­րա­նը. «Քննե­ցե՛ք Գր­քե­րը» (Ո­րո­գի­նես Ա­լեք­սանդ­րա­ցի):

Լավ է մի տուն սաղ­մոս ա­սել հաս­կա­նա­լով ու ըմբռ­նե­լով, քան թե հա­զար տուն` ա­ռանց հաս­կա­նա­լու և միտ­քը քննե­լու:

Աստ­վա­ծա­շուն­չը վե­րըն­թեր­ցա­նության գիրք է

Աստ­վա­ծա­շունչն ըն­թեր­ցե­լիս, երբ ան­հաս­կա­նա­լի մտքի ենք հան­դի­պում, չպետք է կանգ առ­նենք դրա վրա. կհաս­կա­նանք հե­տո` երկ­րորդ ան­գամ ըն­թեր­ցե­լիս: Առ­հա­սա­րակ օգ­տա­կար է միևնույն բա­նը հա­ճախ վե­րըն­թեր­ցե­լը: Այս­պես` Պո­ղոս ա­ռաք­յա­լի որևէ թուղթն ըն­թեր­ցե­լուց հե­տո ան­մի­ջա­պես կար­դանք երկ­րորդ, եր­րորդ ան­գամ: Մի հե­ղի­նակ ա­սում է. «Երբ ամ­բողջ գրվածքն ըն­թերց­վել է, և բո­լոր ման­րա­մաս­նություն­նե­րը ձուլ­վել են մի կուռ ամ­բող­ջության մեջ, անհ­րա­ժեշտ է կար­դալ երկ­րորդ ան­գամ, որ­պես­զի այդ ներ­դաշ­նակ ամ­բող­ջության լույ­սի ներ­քո հաս­կա­նա­լի դառ­նան ման­րա­մաս­նե­րը, որ նրա կազ­մի մեջ են մտնում իբրև բաղ­կա­ցու­ցիչ մա­սեր»: Նմա­նօ­րի­նակ կրկնո­ղա­կան ըն­թեր­ցա­նության դեպ­քում ոչ միայն հաս­կա­նա­լի է դառ­նում մինչ այդ ան­հաս­կա­նա­լին, այլև ար­դեն մի ան­գամ հաս­կաց­ված խոս­քե­րի մեջ ջա­նա­սեր ըն­թեր­ցո­ղը ա­մեն ան­գամ նոր մտքեր է բա­ցա­հայ­տում, ո­րոնք ընդ­լայ­նում ու խո­րաց­նում են նրա ըմբռ­նու­մը` ու­րա­խություն պատ­ճա­ռե­լով սրտին: Այդ­ժամ աստ­վա­ծա­յին յու­րա­քանչ­յուր խոսք ի­րա­վամբ սերմ է դառ­նում, ո­րից հա­վա­տի աչ­քե­րով ու­շադ­րությամբ քննե­լիս միշտ ա­ճում են ցո­ղուն­ներ, ծա­ղիկ­ներ և նոր մտքե­րի պտուղ­ներ: Այն­պես որ, ինչ­քան շատ ենք ըն­թեր­ցում Սուրբ Գրքի որևէ հատ­ված, այդ­քան նո­րա­նոր բա­ներ ենք գտնում նրա­նում. նրա բո­վան­դա­կությունն աս­տի­ճա­նա­բար ընդ­լայն­վում է մինչև ան­սահ­մա­նություն` իր մեջ ի հայտ բե­րե­լով Աստ­ծու խոս­քի հատ­կա­նի­շը, ո­րը նույն­քան հա­վերժ ու ան­սահ­ման է, որ­քան Նա, Ու­մից այն բխել է։

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

03.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․