Գրքեր

Կույրը

Մի մարդ, պարկը ուսին, միայնակ ու հոգնած, գրեթե հատել էր երկար ճանապարհը, երբ նկատեց առջևից եկող անցորդին և ուրախացավ, որ վերջապես կարող է իմանալ, թե ուր է տանում այս ճանապարհը: Երբ մոտեցավ, նկատեց, որ դիմացինը կույր է և շատ տխրեց, մտքում ասելով. «Ո՜վ դաժան բախտ, այս կո՞ւյրն ինձ պետք է հանդիպեր»:                            

Կույրը ողջունեց մարդուն և ասաց,- Օտարակա՛ն, ճանապա՞րհն ես փնտրում…

Մարդը, զարմանքից քար կտրած, հարցրեց, – Բայց չէ՞ որ դու կույր ես, և ինչպե՞ս իմացար այդ ամենը:                                                                                        

- Այո՛, ես կույր եմ ի ծնե, բայց տեսնում եմ հոգուս աչքերով և ինձ առաջնորդում է Բարձրյալի Լույսը:  Իսկ դու, երբ տեսար փակ աչքերս և իմացար, որ կույր եմ՝ վախեցար ու տխրեցիր. Դու չվստահեցիր Ինձ…   Դու իմ աչքի կուրությունը քո ներսում տեսար և սարսափեցիր քո հոգու, սրտի ու մտքի խավարից, քանզի անհավատ ես … Իսկ ես ամեն օր անցնում եմ այս տեղով ու մոլորվածներին Ճշմարիտ Ճանապարհն եմ ցույց տալիս:

Ցանկացիր և կտրվի, բախիր և կբացվի

 

 

Սուսաննա Աբրահամյան

15.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․