Գրքեր

Պարգևը

Թագավորական պալատում լուր է տարածվում, թե թագավորը վերադառնում է, ով շատ երկար տարիներ մեկնել էր արշավանքի: Հավաքվում են երկրի բոլոր մեծամեծները, երևելիներն ու իրենց շքախմբերով պատրաստվում դիմավորել թագավորին: Այդտեղ է ժամանում նաև մի զինվոր և ոմանք նրան մոտենում, ողջագուրվում են, ոմանք էլ ուշադրություն չդարձնելով անցնում նրա մոտով:

Զինվորը մի երիտասարդ մեծահարուստի հարցնում է.

-Ինչո՞ւ ես անտարբեր անցնում ու նույնիսկ բարևել չես կամենում: Մանուկ հասակում միասին ենք մեծացել և միևնույն զինվորական արվեստը սովորել:

Մեծահարուստը պատասխանում է.

-Ներո´ղ եղիր, շատ զբաղված եմ. այստեղ այնքան անվանի մարդիկ կան, որ նույնիսկ քեզ չեմ նկատում և իմ շքախմբով թագավորի ժամանելուն եմ պատրաստվում: Ինչպես տեսնում եմ` դու այդպես էլ զինվոր ես մնացել:

Քիչ անց թագավորական զորքը մոտենում է և զորավարներն իջնում են ձիերից և ծնկի գալիս զինվորի առջև:

Զինվորն ասում է.

-Արքան, ով որդի չուներ, իբրև ժառանգորդ ինձ հռչակեց և թագավորությունն ինձ փոխանցեց: Այժմ, որպես նոր արքա, եկել եմ բաշխելու պատիվերը, պարգևներն ու նոր տիտղոսները յուրաքանչյուրին ըստ արդարության և ըստ արժանվույն:

 

Երբեք մի արհամարհեք մարդկանց: Նրանք, ովքեր տառապում են իրենց մեծամտությամբ, հպարտությամբ, շահասիրությամբ, չեն կարողանում տեսնել, որ Աստված իրենց չի ընտրում, այլ փնտրում է աննշան ու ոչ անվանի մարդկանց նրանց միջոցով գործելու և Իր աստվածային փառքն արտահայտելու համար:

 

Հովհաննես Մանուկյան

20.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․