Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Գանձերը
«Երկնային գանձերը կարելի է հավաքել՝ երկրայինները բաժանելով» (Հովհան Ոսկեբերան) Մի մարդ իր կյանքում շատ ոսկե ձուլակտորներ դիզեց: Նա դրանք իր տան նկուղում էր պահում: Մոտ երեսուն տարի այդպես շարունակվեց, որոնց ընթացքում մարդը ոչինչ չծախսեց: Նրան ուղղակի դուր էր գալիս հիանալ իր ոսկով: Բայց մի օր նրա ձուլակտորները գողացան: Մարդը շատ տխրեց: Ծանոթներից մեկն ասաց. - Բայց դու երեսուն տարի պահեցիր այդ ոսկին և ոչինչ չծախսեցիր, այնպես չէ՞: - .....
Խաղաղություն
Ադամանդագործը գալիս է ծեր վանականի մոտ և ասում. - Նորից մեղք եմ գործել. առևտրի ժամանակ չկարողացա պահպանել արդարությունը և այժմ տագնապում եմ ու վհատվում, որ մեղանչեցի և Աստծո կամքով չգործեցի: Վանականը պատասխանում է. - Ինչ էլ լինի, երբեք մի կորցրու հոգու խաղաղությունը, որովհետև այն օգնում է կանգնել և ապաշխարությամբ Աստծուն մոտենալ: Այն բխում է խոնարհությունից և Աստծու սիրուց: Խաղաղությունը հոգու առագաստն է, որ մղում է առաջ շարժվել և մեղքի .....
Ծաղրն ու հանդգնությունը
Ծերերից մեկն ասաց. «Մենակյացի առաջին ապաշխարությունը դարձն է սնոտի հոգսերից, իսկ ով ծաղր և համարձակություն ցուցաբերի, կկորցնի ճշմարիտ վաստակը: Ծաղրն ու հանդգնությունը աղտեղի տիղմի մեջ են գցում ոչ միայն երիտասարդ մենակյացին, այլև ծեր: Ծաղրն ու հանդգնությունը ներքև են քաշում մենակյացին»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հնարավորությունը
Շքեղ հագնված նախարարը գալիս է թագավորի պալատ: Անցնելով պահակախմբի մոտով պարծենում է. - Բազմաթիվ բարեգործություններ և աշխատանքներ եմ կատարել: Եվ հիմա թագավորը կանչել է պարգևատրելու համար: Երբ դուրս է գալիս պալատից, պահակախմբի մոտով անցնում է շփոթված և շվարած: Զինվորներից մեկը զարմացած հարցնում է. - Թագավորը չպարգևատրե՞ց Ձեզ, որ այդքան բարի գործեր եք կատարել: Նախարարը պատասխանում է. - Թագավորը նշեց, որ պատասխանատվություն եմ կրում .....
Աչալուրջ լինելու մասին
Մի անգամ, երբ հայր Արսենը դեռ Կանոպոսում էր բնակվում, Հռոմից մի մեծահարուստ իշխանի կույս դուստր եկավ տեսնելու հայր Արսենին: Կույսին ընդունեց եպիսկոպոսապետ Թեոփիլոսը, և աղջիկն աղաչեց նրան համոզել ծերին` ընդունելու իրեն: Եվ հայր Թեոփիլոսը գնաց ծերի մոտ, աղաչեց նրան և ասաց. «Մի կույս է եկել, որը Հռոմի սենատորներից մեկի աղջիկն է և կամենում է Ձեզ տեսնել և օրհնվել Ձեր կողմից»: Հայր Արսենը չհամաձայնեց ընդունել նրան: Եվ երբ Թեոփիլոսը աղջկան .....
Հայացք աշխարհին
Մի անգամ երեխաները հավաքվեցին բակում և սկսեցին իրենց մանկական գործերը քննարկել: - Ես անչափ ուրախ եմ,- ասաց մի աղջնակ,- ինձ նոր ժապավեն են նվիրել, տեսեք, թե ի՜նչ փայլուն է: Եվ ցույց տվեց իր մազերի մեջ հյուսված ժապավենը: - Ես էլ ուրախության առիթ ունեմ,- ասաց մեկ այլ աղջնակ,- ինձ համար մի ամբողջ տուփ գունավոր մատիտներ են գնել: - Պա՜հ, այդ ի՞նչ ուրախություն է,- ասաց մի տղա,- ես ահա՜ կարթ ունեմ, որքան ուզեմ կարող եմ ձուկ որսալ: - Իսկ ես կապույտ վերնաշապիկ .....
Կատարյալ առաքինություն
Ծերն ասաց. «Ատի՛ր քո որովայնը և աշխարհիկ կարիքներն ու պատիվը, և հանգիստ կունենաս»: Երկրորդ անգամ ասաց. «Գլխավոր ախտերը չորսն են»: Եղբորը հարցին` որո՞նք են դրանք, ծերը պատասխանեց. «Տրտմությունը` երբ երկարաձգվում է, արծաթասիրությունը, սնափառությունը և պոռնկությունը. առաջնահերթ սրանցի՛ց պետք է պաշտպանվել»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ոչինչ չանել
Շունը կատաղորեն հաչում էր՝ պատրաստվելով հարձակման: Նրա դիմաց ցանկապատին էր սեղմվել մի փոքրիկ գզգզված կատվի ձագ ու սրտաճմլիկ մլավում էր: Ոչ հեռու երկու տղաներ էին կանգնած և սպասում էին, թե ինչ է լինելու: Մի կին տան պատուհանից դուրս նայեց, ախ քաշեց և շտապեց դուրս: Նա շանը մի կողմ քշեց և բարկացավ տղաների վրա. - Ինչպե՞ս չեք ամաչում: - Իսկ ինչո՞ւ պիտի ամաչենք,- զարմացան տղաները,- մենք ոչինչ չէինք անում: - Հենց դա էլ վատ է,- պատասխանեց կինը:   Երբեմն .....
Տեսնելու կարողությունը
Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները հավաքվում են ծերունի վանականի շուրջն ու ասում. - Այդքան ուսանում ենք, բայց այդպես էլ չենք կարողանում հասկանալ շատ հոգևոր հարցեր, թե ինչու է այդպես պատահում կյանքում: Վանականը նայում է նրանց և պատասխանում. - Երբ բարձրանում ես մառախլապատ լեռան գագաթը, այդտեղից չես կարողանում տեսնել հեռավոր հորիզոնները: Այդ խիտ մառախուղի մեջ նույնիսկ դժվարությամբ ես կողմնորոշվում: Երբ մարդու միտքը պատված է մեղքերի .....
Հոգետես հայրերի մասին
Հայրերից մեկն ասաց. «Նստել էին մի անգամ ծերերը և օգտակար բաներ էին խոսում, և նրանց մեջ մի տեսանող կար: Մինչ խոսում էին, նա տեսավ հրեշտակների, որ շարժվում էին նրանց վրա. և երբ օտար բաներ էին խոսում, հրեշտակները հեռանում էին, և գալիս էին դևերը` տիղմի մեջ թավալվող խոզերի նման, և նրանց մեջ էին ընկնում, իսկ երբ օգտակար բաներ էին խոսում, դարձյալ գալիս էին հրեշտակները և գովում էին նրանց»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Արտաքինը խաբուսիկ է
Ընտանիքը որոշել էր հանգստյան օրը ծովափին անցկացնել: Երեխաները լողում էին ծովում և ավազե ամրոցներ կառուցում ափին: Հանկարծ հեռվում մի փոքրամարմին ծեր կին երևաց: Նրա ճերմակ մազերը ծածանվում էին քամուց, իսկ հագուստը կեղտոտ էր ու մաշված: Նա քթի տակ մրմնջալով ինչ-որ բան էր հավաքում ավազի վրայից և իր պայուսակի մեջ դնում: Ծնողները երեխաներին իրենց մոտ կանչեցին և կարգադրեցին ծեր կնոջից հեռու մնալ: Երբ կինը նրանց հավասարվեց՝ ժպիտով ողջունեց նրանց, .....
Կրկին անհիշաչարության մասին
Գողերը մտան հայր Մովսեսի խուցը, և նա աղաղակ բարձրացրեց. ելան եղբայրները, բռնեցին գողերին և ուղարկեցին Ալեքսանդրիա` իշխանի մոտ, և իշխանը նրանց բանտ գցեց: Եվ հայր Պիմենը թուղթ ուղարկեց հայր Մովսեսին` գրելով. «Հա՛յր Մովսես, հիշի՛ր առաջին մատնիչին»: Հայր Մովսեսը գնաց, աղաչեց իշխանին և ազատել տվեց գողերին:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ի՞նչ տարբերություն
- Ի՞նչ տարբերություն «ինձ դուր է գալիս» և «սիրում եմ» արտահայտությունների միջև: - Երբ ձեզ որևէ ծաղիկ է դուր գալիս, դուք այն պոկում եք: Բայց եթե սիրում եք այդ ծաղիկը, ապա ամեն օր ջրում եք այն ու խնամում:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Աստծո պատվիրանը
Հայր Պափնոտիոսի մասին ասում էին, թե երբեք գինի չէր խմում: Մի անգամ ճանապարհ գնալիս հանդիպեց ավազակների, որոնք գինի էին խմում, իսկ ավազակապետը ճանաչում էր նրան և գիտեր, որ նա գինի չի խմում: Եվ տեսնելով, որ նա շատ է հոգնած, լցրեց բաժակը գինով և սուսերը ձեռքին` ծերին ասաց. «Եթե չխմես, կսպանեմ քեզ»: Եվ ծերը գիտենալով, որ Աստծո  պատվիրանն  է  կատարում  (Մատթ. 5:41), վերցրեց և խմեց գինին: Եվ ավազակապետն ընկավ նրա առաջ և ասաց. «Թողությո՛ւն .....
Ներում
Տրտմությամբ լեցուն վաճառականը, կոտրված կուժը ձեռքին, գալիս է հարևանի մոտ և ասում. - Ուզում եմ քեզ հետ հաշտվել: Ես չարախոսեցի քո մասին մյուսների մոտ, որպեսզի այլևս հաջողություններ չունենաս, բայց Աստված քեզ ավելի օրհնեց ու նոր հնարավորություններ տվեց: Եվ լեցուն ես հոգու ուրախությամբ ու խաղաղությամբ: Հարևանը պատասխանում է. - Անցել է տասը տարի, բայց դեռևս ինձ չես ներել, որ պատահմամբ կոտրեցի քո կուժը, իսկ ինքս, ընդհակառակը, միշտ ներել և ներում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․