Գրքեր

Ֆիզիկական աշխատանքն Աստծու մեծ պարգևն է

Մի անգամ գանգատվեցի հայր Պորֆիրիոսին, որ այլևս ուժ չունեմ աշխատելու համար։ Ասացի․

- Այս վերջին օրերի աշխատանքները բառացիորեն տանջեցին մեզ։ Ձեռք ու ոտքս շարժելու ուժ չունեմ։ Ի՞նչ կարիք կա այսքան աշխատելու մենաստանում։

Հանկարծ հայր Պորֆիրոսի դեմքը խստացավ, ու նա ուղիղ պատասխանեց․

- Երբ մենք քափ ու քրտինքի մեջ աշխատում ենք հանուն Աստծու, իսկ ապա զղջում ու սկսում տրտնջալ, մահացու մեղք ենք գործում։ Լա՛վ հիշիր։ Առանց ֆիզիկական աշխատանքի, անկողնում պառկած առաքինություն ձեռք չես բերի։

Ֆիզիկական աշխատանքն Աստծու մեծ պարգևն է՝ տրված մեր փրկության համար, Աստծու շնորհը ձեռք բերելու համար է։ Ուրիշներն ուրախությամբ են ընդունում նվաստացումները, նեղությունները․․․ իսկ դու տանջվո՞ւմ ես։ Մեծագույն մեղք է հանուն Քրիստոսի ջանք թափելուց հետո զղջալ ու տառապել։

Ախր դու դեռ երիտասարդ ես և ասում ես, թե հոգնե՞լ ես։ Քո տարիքում ես ուղղակի թռչում էին հնազանդություն կատարելու, ուզում էի ամեն ինչ հասցնել։ Մի նայիր, որ հիմա արդեն համարյա ոչինչ չեմ կարողանում անել։ Դու ավելի քիչ ես անում․․․ Քո մեջ պինդ նստած է հին մարդը, որն էլ կործանում է քեզ։ Ուշքի՛ եկ։

․․․․Եվ հայր սուրբը պատմեց հետևյալն իր կյանքից․

- Երբ ապրում էի Կավսոկալիվիում, Աստծու շնորհի օգնությամբ ոչ մի բաժակ կամ ափսե չեմ կոտրել այն պարագայում, երբ ստիպված էի ամանեղենը լվանալ միայն խոզանակով․ հեղուկ օճառ չունեինք։

Ես արագ էի լվանում ու լավ․․․ Ես հավաք էի, աշխույժ, նախանձախնդիր, ճշտակատար ու հնազանդ։ Եվ այժմ դա ասում եմ ոչ թե եսասիրությունից, այլ Աստծու փառքի ու քեզ համար։ Ես պետք է այնքա՜ն ուշադիր լինեի։ Չէ՞ որ իմ ծերերը սուրբ էին։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

09.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․