Գրքեր

Ժուժկալության մասին

Մի անգամ ծերերից մեկը հիվանդացավ և բազում օրեր չէր կարողանում սնվել: Այնժամ նրա աշակերտն սկսեց աղաչել, որ նրա համար մի փոքր կերակուր եփի, և գնալով՝ պատրաստեց այն և բերեց ծերին, որ ուտի: Այնտեղ երկու ամաններ կային. մեկի մեջ մեղր էր, մյուսում՝ նեխած ու գարշահոտ ձեթ, որն օգտագործում էին ճրագ վա­ռելու համար: Աշակերտը շփոթեց ամանները և մեղրի փոխարեն կե­րակուրի մեջ հոտած ձեթը լցրեց և տարավ դրեց ծերի առաջ: Երբ ծերն համտեսեց, ոչինչ չասաց, այլ լռելյայն վերցրեց և փոքր­ինչ կերավ: Աշակերտը նրան ստիպում էր ուտել, իսկ ծերը, դարձյալ մի փոքր վերցնելով, դադար տվեց: Աշակերտը երրորդ անգամ սկսեց հորդո­րել ծերին, իսկ նա չվերցրեց և ասաց. «Թո՛ղ ինձ, որդյա՛կ, որովհե­տև չեմ կարող»: Եղբայրն սկսեց համոզել ծերին և ասաց. «Ճաշակի՛ր, հա՛յր, համեղ ու քաղցր է, ես էլ կուտեմ քեզ հետ»: Եվ երբ կերավ, հասկացավ, թե ինչ է արել, ընկավ ծերի ոտքը և ասաց. «Վա՜յ ինձ, հա՛յր, քանզի ես սպանեցի քեզ, իսկ դու չհանդիմանեցիր ինձ»: Ծերը նրան ասաց. «Մի՛ տրտմիր, որդյա՛կ, քանզի եթե Աստված կամենար, որ մենք մեղր ճաշակեինք, դու կերակուրը մեղրով կքաղցրացնեիր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․