Գրքեր

Սուրբ գիրքը հարատև ընթերցանությամբ սերտելու մասին

Այս խոս­քերն ի պահ դրե՛ք ­ձեր մտքում ու ձեր հո­գում: Դրանք որ­պես նշան կա­պե­ցե՛ք ­ձեր ձեռ­քե­րին, որ մշտա­պես մնան ձեր աչ­քե­րի առջև: Դուք դրանք սո­վո­րեց­րե՛ք ­ձեր որ­դի­նե­րին և դրանց մա­սին խո­սե­ցե՛ք ­տա­նը նստե­լիս ու ճա­նա­պարհ գնա­լիս, պառ­կե­լիս ու վեր կե­նա­լիս: Դրանք գրե­ցե՛ք ­ձեր տնե­րի մու տ­քե­րին ու դռնե­րի վրա, որ ձեր կյան­քը եր­կար լի­նի (Բ­ Օ­րենք ԺԱ 18-21, տե՛ս ­նաև Բ­ Օ­րենք Զ 6-9, Թվեր ԺԵ 39-40, Հե­սու Ա 8, Ա­ռակ. Զ 21-23):

Ա­մեն օր ըն­թեր­ցե­լով Աստ­վա­ծա­շուն­չը` մար­դը մտնում է նրա ճշմար­տություն­նե­րի ծի­րի մեջ, հա­րա­զա­տա­նում դրանց ու դարձ­նում դրանք ա­մեն ին­չի մա­սին իր դա­տո­ղություն­նե­րի հե­նա­կե­տը, և ի վեր­ջո նրա­նում ձ­ևա­վոր­վում է սուրբգ­րա­յին ո­գուն հա­մա­պա­տաս­խան տրա­մադ­րություն. «Ո՞վ է հի­շում Աստ­ծու խոս­քը և չի շտկվում,- հարց­նում է ս. Եփ­րեմ Ա­սո­րին և պա­տաս­խա­նում.- միայն թույլ ու թշվառ մար­դը»:

«Աստ­վա­ծաշն­չի ան­դադ­րում ու­սում­նա­սի­րությու­նը,- կար­դում ենք ս. Եփ­րեմ Ա­սո­րու մոտ,- լույս է հո­գու հա­մար, քան­զի հո­գուն հի­շեց­նում է զգու­շա­նալ կրքե­րից, հա­րատևել առ Աստ­ված սի­րո և ա­նա­ղարտ ա­ղոթ­քի մեջ. այն նաև ցույց է տա­լիս սրբե­րի հետ­քե­րով ըն­թա­ցող խա­ղաղ ճա­նա­պար­հը»:

«Աստ­վա­ծաշն­չի վրա մի հա­յացքն իսկ ինք­նին մեզ ետ է պա­հում մեղ­քից,- ա­սում է ս. Հով­հան­նես Ոս­կե­բե­րա­նը: Ե­թե նույ­նիսկ հա­մար­ձակ­վենք և օ­րի­նա­զանց լի­նենք, պղծենք ինք­ներս մեզ և ա­պա, տուն վե­րա­դառ­նա­լով, տես­նենք Ս. Գիր­քը, խղճմտան­քը մեզ ա­ռա­վել կդա­տա­պար­տի: Ե­թե այս բա­նին միա­նա նաև մեծ ու­շադ­րությամբ ըն­թեր­ցա­նությու­նը, այդ­ժամ հո­գին, որն ա­սես դե­գե­րում է սուրբ վայ­րե­րում, կմաք­րա­գործ­վի ու կբա­րե­լավ­վի, քան­զի Գրքե­րի մի­ջո­ցով մեզ հետ խո­սում է Ինքն Աստ­ված»:

Ա­րե­գա­կը ծա­գե­լիս թող քեզ գտնի Սուրբ Գիր­քը ձեռ­քիդ (Ե­վագր Պոն­տա­ցի):

Մար­դու բնությու­նը կրող է խրա­տի ու օ­րենք­նե­րի. թեև բնա­կա­նից նույնն ու­նի, սա­կայն սրա մեջ ևս ­վարժ­մամբ է ա­ռա­ջա­դի­մում: Ա­ռանց վարժ­ման մար­դիկ դժվա­րությամբ են կա­րո­ղա­նում ճշմա­րիտ վարք ձեռք բե­րել (Ներ­սես Լամբ­րո­նա­ցի):

Ե­թե քննես Գրվածք­նե­րը, միշտ նա­խան­ձախնդ­րո­րեն սո­վո­րես նրան­ցից և ձգտես գոր­ծել նրանց հա­մա­ձայն, ա­պա քո ճա­նա­պար­հին կհայտն­վի Հի­սու­սը և կմեկ­նի Գիր­քը, այն­պես որ դու էլ կբա­ցա­կան­չես. «Մեր սրտերն էլ մի­թե չէի՞ն ճմլվում մեր մեջ, մինչ Նա ճա­նա­պար­հին խո­սում էր մեզ հետ. և ինչ­պե՜ս­ էր մեզ բա­ցատ­րում Գրքե­րը» (Ղուկ. ԻԴ 32): Նա մոտ է նրանց, ով­քեր միշտ հի­շում են Նրան և զօր ու գի­շեր քննում Նրա պատ­վի­րան­նե­րը (Ո­րո­գի­նես Ա­լեք­սանդ­րա­ցի):

Ու­ժե­րիդ չա­փով պար­տադ­րի՛ր ­քեզ ըստ կա­րել­վույն հա­ճախ ըն­թեր­ցել Աստ­վա­ծա­շուն­չը, որ ի մի բե­րի մտքերդ, ո­րոնք ցրել էր թշնա­մին` իր խա­բե­պա­տիր հնարք­նե­րով չար խոր­հուրդ­ներ ներշն­չե­լով:

Աստ­վա­ծա­շունչ Մատ­յա­նի գրքե­րի ըն­թեր­ցա­նությու­նը կար­գի է բե­րում ցրված միտ­քը և աստ­ված­գի­տություն պարգևում: Ուս­տի ջա­նա­սե՛ր­ ե­ղիր ու վար­ժի՛ր­ անձդ ըն­թեր­ցա­նությամբ ու ա­ղոթ­քով, որ­պես­զի միտքդ լու­սա­վոր­վի (ս. Եփ­րեմ Ա­սո­րի):

Ինչ­պես գե­ղան­կա­րիչ­նե­րը որևէ նկար ար­տան­կա­րե­լիս, ու­շադ­րությամբ զննե­լով այն, ջա­նում են նրա գծե­րը փո­խան­ցել ի­րենց ստեղ­ծա­գոր­ծությա­նը, այդ­պես էլ ա­ռա­քի­նության բո­լոր մա­սե­րի մեջ նա­խան­ձախնդ­րո­րեն կա­տա­րե­լություն տեն­չա­ցո­ղը պետք է ա­մեն ա­ռի­թով ու­շադ­րությամբ զննի աստ­վա­ծաշն­չա­կան սրբե­րի` իբրև շարժ­վող և գոր­ծող ար­ձան­նե­րի վար­քը և, ըն­դօ­րի­նա­կե­լով ինչ որ բա­րի է, յու­րաց­նի դրանք (ս. Բար­սեղ Կե­սա­րա­ցի):

Սուրբ հայ­րե­րը, կա­տա­րե­լա­պես ըն­թեր­ցե­լով Սուրբ Գիր­քը, այ­նու­հետև ի­րենց խոս­քե­րով ու գոր­ծե­րով հո­ժա­րությամբ նման­վում էին ի­րենց սկզբնա­տի­պին` Աստ­ծուն: Եվ կերտ­վում էին աստ­վա­ծա­յին այդ հիմ­քի վրա բար­վոք շի­նությամբ, այ­սինքն` ըն­տիր ա­ռա­քի­նությամբ, ո­րի գլուխն է Ին­քը Քրիս­տոս (Հա­րանց վարք):

Հարկ է ա­վե­տա­րա­նա­կան պատ­գամ­ներն ու­սում­նա­սի­րել այն­պես, որ դառ­նան գի­տակ­ցության սե­փա­կա­նությունն ու փաս­տը. միայն այդ ժա­մա­նակ է հնա­րա­վոր նրանց ճշգրիտ և մշտա­կան կա­տա­րումն այն­պես, ինչ­պես Տերն է պա­հան­ջում (ս. Իգ­նա­տի Ստավ­րո­պոլս­կի):

Աշ­խա­տիր մտքով ու սրտով այն­պես յու­րաց­նել Ա­վե­տա­րա­նը, որ միտքդ ա­սես լո­ղա նրա­նում, ապ­րի նրա­նով. այդ­ժամ և գոր­ծերդ շա­հե­կա­նո­րեն ա­վե­տա­րա­նա­կան կդառ­նան: Այդ բա­նին կա­րե­լի է հաս­նել Ա­վե­տա­րա­նի հա­րատև երկ­յու­ղա­լից ըն­թեր­ցա­նությամբ և ու­սում­նա­սիությամբ:

Ս. Պա­խո­միոս Մե­ծը` հռչա­կա­վոր հին հայ­րե­րից մե­կը, ան­գիր գի­տեր Ա­վե­տա­րա­նը և Աստ­ծու հայտ­նությամբ ան­վե­րա­պա­հո­րեն պար­տա­վո­րեց­նում էր վա­նա­կան­նե­րին սեր­տել այն: Այդ­պի­սով, Ա­վե­տա­րա­նը ու­ղեկ­ցում էր նրանց ա­մե­նուր, միշտ ա­ռաջ­նոր­դում էր նրանց:

Ին­չո՞ւ քրիս­տոն­յա դաս­տիա­րակ­նե­րը այ­սօր էլ ան­մեղ ե­րե­խա­նե­րի հի­շո­ղությու­նը չզար­դա­րեն Ա­վե­տա­րա­նով` փո­խա­նակ աղ­տո­տե­լու այն Ե­զո­պո­սի ա­ռակ­նե­րով ու այլ ոչըն­չություն­նե­րով (ս. Իգ­նա­տի Բրյան­չա­նի­նով):

Հնում շատ քրիս­տոն­յա­ներ ան­գիր գի­տեին Աստ­վա­ծա­շունչ Մատ­յա­նի գրքե­րի մեծ մա­սը. օ­րի­նակ` պա­ղես­տին­յան նա­հա­տակ­նե­րից մե­կը` կույր Հով­հան­նե­սը: Եվ­սե­բիոս պատ­մի­չը նրա մա­սին գրում է. «Սրբա­զան Գրքե­րը ոչ թե մա­գա­ղա­թի ու թղթի վրա էին գրված, ո­րոնք բո­լորն էլ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մաշ­վում են, այլ` նրա լու­սա­վոր հո­գում և մա­քուր մտքում, այն­պես որ նա, երբ կա­մե­նում էր, ան­գիր հատ­ված­ներ էր ա­սում Մով­սե­սի և մար­գա­րե­նե­րի կամ էլ պատ­մա­կան գրքե­րից, Ա­վե­տա­րա­նից կամ Գործք ա­ռա­քե­լո­ցից»:

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

23.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․