Գրքեր
Հարց 40 – Հավատում ենք, որ Սուրբ Պատարագի խորհրդակատարման ժամանակ հրաշքով մնում է հացի և գինու ձևը, այսինքն՝ գույնը, համը, չափը և այլն, սակայն չի մնում հացի և գինու գոյացությունը: Այս խորհրդին առընչվող բնական օրինակ կարո՞ղ եք բերել, որ հասկանալի լինի:

Պատասխան – Իմաստասիրական ընդհանրացած կանոն է, որ սկզբնական պատճառը երկրորդական պատճառից ավելի ուժեղ ներգործություն ունի պատճառվող առարկայի վրա: Սրա նշանն այն է, որ երբ երկրորդական պատճառն իր զորությունը վերցնում է սկզբնական պատճառից. վերջինս ամբողջական է պահում նույն առարկան: Օրինակ՝ ծնված մարդու երկրորդական պատճառն իր ծնողն է, իսկ առաջին սկզբնական պատճառներն Աստված և լուսավոր երկնքի զորություններն են: Երբ վերցվում է երկրորդական պատճառը, որ ծնողն է, պատճառվածը, այսինքն՝ ծնված մարդը, չի ապականվում, քանզի առաջին սկզբնական պատճառից ևս ստանում է իր զորությունը և դրանով հարատևում:

Այսպես պետք է հասկանալ նաև հարցի պատասխանը: Ձև (պատահմունք) ասվածը պատճառված երևույթ է, իսկ նրա երկրորդ պատճառը՝ գոյացություն: Սակայն սկզբնական պատճառն Աստված է: Հետևաբար, Աստված կարող է պահել պատճառված առարկան՝ ձևը, երբ վերացվի երկրորդ պատճառը, այսինքն՝ գոյացությունը: Ուստի առանց որևէ կասկածի կարող ենք ասել, որ Աստված կարող է պահել ամեն ձև առանց ենթակայի, այսինքն՝ գոյացության:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․