Գրքեր
Հարց 96 – Եթե ձեռնադրվողն անարժան լինի, իսկ մի քանի անձինք վկայեն, թե արժանավոր է, ձեռնադրվողն արդյո՞ք հանցավոր կմնա:

Պատասխան – Ձեռնադրվողը գոնե քաղաքական իրողության վերաբերյալ կանոնով պետք է ընդունի վկաների վկայությունը: Օրինակ՝ մեկը թանկագին բեհեզ է վաճառում, և գնորդը չգիտի արժեքը: Եթե իրեն հարազատ կամ անկեղծ բարեկամներից մեկին ասի, թե այդ բեհեզն այսքան արժեք ունի, սակայն անտեղյակ լինի այդ բեհեզի գնից, արդյո՞ք տվյալ մարդը նրա վկայությունը կընդունի: Պարզ է, որ ոչ: Նույնպես եթե մի քանի անձինք մի ընծայացուի համար վկայեն, թե իբր արժանավոր է, պետք է ձեռնադրողը նախ իմանա՝ արդյո՞ք վկաները տեղյակ են քահանայական կարգի որպիսությանն ու պատվին, որից հետո նոր սկսի քննել ընծայացուին:

Ահա այդ վկաների և ձեռնադրողի պատժի մասին վերստին տեղեկանում ենք Ոսկեբերանից: Նա այսպես է ասում ձեռնադրողի մասին. «Քանզի թեպետ ընտրողները տանջանքի, մեղքի մաս և բաժին ունեն, սակայն նա դրա պատճառով ոչ թե չի փրկվի պատուհասից, այլ ընդհակառակը՝ առավել ևս կպատժվի, միայն թե մարդկային խնդրի պատճառով ընդդեմ իրենց քաջախորհուրդ տեսության նրանք չգործեն այդ ընտրությունը: Որովհետև եթե այդ հանցանքի մեջ բռնվեն, և իմանալով, որ անարժան է, նրան ինչ-ինչ պատճառներով առաջադրեն, նույն օրինակով կտանջվեն նրանց հետ և թերևս նրանցից առավել ևս, որ ավելի հարմար թեկնածուի չընծայեցին: Քանի որ նա, ով մի անգամ իշխանություն է տալիս նրա ձեռքը, ով կամենում է խափանել Եկեղեցին, նա ինքն է նրա չար գործերի պատճառը» (Ճառ քահանայության մասին):

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․