Գրքեր
Հարց 10 – Սուրբ Գիրքը վկայում է, թե իսրայելցիները Եգիպտոսում մնացին չորս հարյուր երեսուն տարի. «Իսրայելցիներն իրենք ու իրենց հայրերը եգիպտացիների երկրում և քանանացիների երկրում ապրեցին չորս հարյուր երեսուն տարի» (Ելից 12:40): Դարձյալ Սուրբ Գիրքն է հաղորդում այն, ինչ Աստված ասաց Աբրահամին. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում: Նրանց պիտի ստրկացնեն, պիտի չարչարեն, պիտի տանջեն չորս հարյուր տարի» (Ծննդ. 15:13): Ի՞նչն է այս հակասության պատճառը, որ մի տեղ չորս հարյուր է ասվում, իսկ մի ուրիշ տեղ՝ չորս հարյուր երեսուն:

Պատասխան – Ամենևին էլ հակասություն չկա այս խոսքերի մեջ: Երկուսն էլ Մովսեսի խոսքերն են: Մի՞թե ինքն իր գրածը կհակասի: Քա՜վ լիցի. երկուսն էլ ճշմարիտ են: Հայտնի է, որ Հովսեփն իր եղբայրներից գերի ծախվեց Եգիպտոս, հետո Եգիպտոսի տերը դարձավ և սովի տարիներին ցորենի համար իր մոտ եկած հարազատ եղբայրներին ասաց իր ով լինելը: Եղբայրները գնացին և իրենց հորը տեղեկացրին այդ մասին: Հայրը ողջ ընտանիքով Եգիպտոս եկավ ու այնտեղ բնակվեց:

Արդ՝ եթե իսրայելցիների՝ Եգիպտոսում եղած գերությունը չորս հարյուր երեսուն տարի նկատես, իմացի՛ր, որ սկիզբը Հովսեփի գերի ծախվելն է: Իսկ եթե չորս հարյուր տարին ես ընդունում, իմացի՛ր, որ այդ դեպքումսկիզբը Հակոբ նահապետի՝ Եգիպտոս մտնելն է, որովհետև Հովսեփը երեսուն տարի առաջ էր վաճառվել: Ուստի եթե ուշադիր վերլուծելով կարդաս Սուրբ Գիրքը, քաջատեղյակ կլինես այս ամենին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․