Գրքեր
Որ դեպքում է բաժանությունն արդարացվում և մեղք չի համարվում Աստծո կողմից, եթե ինչ որ ընտանիքում միշտ վատ բառեր են, Աստծո խոսքով չեն շարժվում, տղամարդու ցանկացած արարք ընդհուպ մինչև դավաճանություն բնութագրում են որպես տղամարդկային արարք, էդ դեպքում կինը պետք է հնազանդվի ամուսնու բոլոր արարքներին և չբաժանվի՞, երբ որ կինը ուզում է աստծո խոսքով շարժվել, լսել իր ամուսնում, բայց ամուսնու արարքները Աստծո խոսքից հեռու են, կինն ինչ անի՞

Պսակը անլուծելի է պետական կամ մարդկային որևէ իշխանության կողմից. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթեոս 19.6): Ինչպես որ անհնար է Քրիստոսին Իր Եկեղեցուց բաժանել, այնպես էլ անհնար է մարդուն իր կնոջից բաժանել: Եկեղեցին, Ավետարանների մեջ ամուսնության մասին հատվածները մեկնելով, ընդունում է, որ պսակը լուծվում է միայն շնության մեղքի պատճառով:

Հայ եկեղեցին, օրինավոր պսակն անքակտելի համարելով հանդերձ, ամուսնալուծությունը թույլատրում է հետևյալ պարագաներում.

  1. Պոռնկության դեպքում:
  2. Երբ ամուսիններից մեկը վարակված է անբուժելի և վարակիչ հիվանդությամբ:
  3. Երբ ամուսիններից մեկը դիվահար է կամ խելագար:
  4. Երբ ամուսիններից մեկը անհետ յոթը տարի բացակայում է տնից:
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․