Գրքեր
Հարց 65 – Սուրբ Գրքում Սողոմոնյան Տաճարի մասին ասվում է. «Տունը շինվեց ապառաժ ու անմշակ քարերով, և մուրճի կամ երկաթե որեւէ գործիքի ձայն չլսվեց դրա շինութեան ժամանակ» (Գ Թագ. 6:7): Հնարավո՞ր է տաճար կառուցել և ոչ մի երկաթյա գործիքի ձայն չհնչի կառուցման ժամանակ:

Պատասխան – Տաճարի շինությանն առնչվող բոլոր նյութերը` քարեղենը, փայտեղենը և այլն, տաշել, կոկել և պատշաճորեն հարմարեցրել էին չափերին մինչ գործածության ժամանակը: Մնում էր միայն գտնել յուրաքանչյուրի տեղն ու շարել: Նրանք, որոնք մեխերով պետք է ամրացվեին և որի համար մուրճ էր անհրաժեշտ, մեխերը սրածայր չէին, այլ` ոլորածո (պտուտակավոր), որ տեղն էին անցկացնում աքցանով` առանց ձայնի: Նման խորհրդով արեցին, որպեսզի ուսուցանեն ժողովրդին, թե անշունչ և անզգա իրերին անգամ լռությունն է պատշաճում այնտեղ, և իրենք ևս այն սուրբ տան պատիվը պետք է պահեն:
Այժմյան սուրբ եկեղեցու նմանօրինակն էչ այսպիսի հարգանքով մեծարում Սողոմոն թագավորը: Մեզ ինչպիսի՜ պարկեշտություն է վայելում պահպանել սուրբ եկեղեցում, որը ոչ թե օրինակն է, այլ հենց անհրաժեշտը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․